ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Առաջին անգամ չէ, որ նման զորավարժությունները վատ ընթացք են ունեցել մեզ համար, էսկալացիան ևս չի բացառվում. Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները մեկ անգամ չէ, որ իրենց վտանգը ցույց են տվել: Դրան գործնականում ականատես ենք եղել հատկապես 2020 թվականի աշնանը:

Նշենք, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մեկնարկել են ադրբեջանա-թուրքական հերթական համատեղ զորավարժությունները: Ըստ հաղորդագրության՝ վարժանքներն իրականացվում են Իրանի սահմանին՝ «Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջաններում։ Զորավարժություններն ընթանում են մարտական և հատուկ ինժեներասակրավորային տեխնիկայի, այդ թվում՝ Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ։
«Ներկայումս պետք է հաշվի առնել և խիստ ուշադրություն դարձնել նմանատիպ յուրաքանչյուր գործողության, քանի որ առաջին անգամը չէ, որ թշնամական կողմի զորավարժությունները վատ ընթացք են ունեցել Հայաստանի համար և մեծ վտանգ ներկայացրել: Նկատի ունենալով նաև այն, որ Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները բավականին բուռն են՝ կարելի է սպասել գործողությունների կտրուկ, անսպասելի և ամեն տեսակ զարգացման»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ռազմական նոր էսկալացիան ևս չի բացառվում, սակայն դա առավելապես պայմանավորված է մի շարք քաղաքական գործոններով, որոնք ուղիղ կապ ու ազդեցություն ունեն դրա իրականացման վրա: Այս պարագայում կարևոր է գործողությունների կիզակետում գտնվող երկրների վարած արտաքին և ներքին քաղաքականությունն ու առկա իրավիճակը: Բոլոր կողմից միմյանց նկատմամբ բազմիցս հնչում են տարատեսակ սպառնալիքներ և հոխորտանքներ: 
«Հայաստանը ցանկացած պարագայում պետք է պատրաստ լինի պատերազմի, քանի որ 2020 թվականը մեզ ակնհայտորեն ցույց է տվել և ապացուցել, որ Ադրբեջանը կարող է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ագրեսիա դրսևորել: Դժվար է հստակ ասել, թե այս պարագայում ՀՀ կառավարությունն ինչ ջանքեր պետք է գործադրի և ինչպես վարվի, սակայն, ըստ իս, ՀՀ իշխանությունն անում է անհրաժեշտ ամեն բան՝ Հայաստանի անվտանգության հնարավորին պահպանման համար՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքներն ու սպառնալիքները, հատկապես, երբ նման փորձ, ցավոք սրտի, արդեն ունեցել ենք»,- ասում է նա:
Անդրադառնալով օրերս քաղաքացիական հագուստներով, իբր բնապահպանական նպատակներով ադրբեջանցիների Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելուն՝ Հովհաննիսյանն ասում է՝ դա Ադրբեջանի հերթական քայլն էր, որով փորձում էր սպառնալ Հայաստանին և նրա ժողովրդին՝ իբրև թե ցույց տալով, որ իրենք են առկա իրավիճակի տերը, ու կոնֆլիկտը լուծվել է իրենց օգտին, ինչպես նաև՝ հասկացնել, որ ռուս խաղաղապահների առկայությունը սահմանին ժամանակավոր երևույթ է, և ցանկացած պահի իրենք կարող են ռուսներին հանել ու անել այն, ինչ ուզում են:
«Ադրբեջանը բազմիցս, հատկապես 2020 թվականին նոյեմբերից հետո ապացուցել է, որ ռուս խաղաղապահների հետ հաշվի չի նստում. դա տեսել ենք բոլորս: Այս իրավիճակում, այո՛, կարելի է ցանկացած միջազգային գործընկերոջ վրա հույս դնել, սակայն, որպես կանոն, ցանկանալի է և պետք է հույսը դնել սեփական ուժերի վրա»,- ասում է նա ու հավելում՝ ցավալի է, սակայն փաստ, որ Հայաստանը զինվելու խնդիր ունի, և դժվար է ասել, թե որքանով ենք մենք պատրաստ նոր պատերազմի:
Ըստ զրուցակցի՝ անկախ զարգացող իրադարձություններից՝ սահմանին կանգնած զինվորների բարոյական ոգին միշտ բարձր է, և նրանք ամեն պահի պատրաստ են իրենց առաջ դրված խնդիրները կատարելու:
«Պետք է նշել, որ սահմանների կահավորումը մեզ մոտ մշտական գործընթաց է դարձել: Ճիշտ է, հիմա եղանակներն ավելի ցրտել են, և առաջացել են որոշակի դժվարություններ, սակայն աշխատանքները, միևնույն է, իրականցվում են: Սա նման է սեփական տան. պետք է միշտ ու անդադար աշխատել: Բարեբախտաբար, մեծ, հրատապ և առավել ևս անլուծելի խնդիրներ չունենք, ընթացիկ հարցեր են, որոնք կարգավորման փուլում են»,- նկատում է նա:
Հարցին՝ արդյոք Հայաստանը ներկայիս զարգացող իրադարձությունների պարագայում չպե՞տք է հույսը դնի Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա, Հովհաննիսյանն ասում է՝ այդ մասով Հայաստանն ունի հստակ պաշտոնական արձագանք, որին ինքներս էլ վերջերս ականատես եղանք, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ երկրների համագումարի ժամանակ չստորագրեց ՀԱՊԿ հռչակագիրը և ՀՀ-ին օգնության նախագիծը:
«Կարևոր է, որ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինի միջազգային հանրությունը, որի համար ՀՀ կառավարությունը տանում է համապատասխան աշխատանքներ: Հանուն ազնվության, պետք ասեմ, որ, որպես զինվորական, կողմ և հակված եմ հարաբերությունների կարգավորման բանակցային ձևաչափին: Ավելի լավ է բանակցել, քան կրակել, սակայն չպետք է դադարել զենքը միշտ պատրաստ պահել»,- ընդգծում է Հովհաննիսյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: