ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեզ հետ ծերացող օրը հիշատակի ու խնկարկման հետ նաև պայքարելու, առաջ քայլելու, նոր նշաձող սահմանելու ու դրան հասնելու է տանում

ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ուղերձ է հղել երկրաշարժի զոհերի հիշատակին և աղետներին դիմակայունության օրվա կապակցությամբ:

«34 տարի անց ավերիչ երկրաշարժի հիշողությունները դեռ մեզ հետ են ու շիրակցին ամեն դեկտեմբերի 7 կրկին վերապրում է տասնամյակներ առաջվա այն սարսռազդու առավոտվա ծանրությունն ու կորստի ցավը։ Մեզ համար դեկտեմբերի 7-ը դարձել է հիշողության ու ոգեկոչման ոչ միայն օրացույցային օր։ Մեզ հետ ծերացող օրը հիշատակի ու խնկարկման հետ նաև պայքարելու, առաջ քայլելու, նոր նշաձող սահմանելու ու դրան հասնելու է տանում։
Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից Շիրակի մարզի զարգացմանն ու կառուցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնություններն առավել քան տեսանելի են։ 
Դեռ 2018-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվեց աշխատանքային խումբ՝ աղետի գոտու պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման` բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու նպատակով։ Ընդամենն օրեր առաջ էլ ՀՀ կառավարության «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանվել են աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ոչ հիմնական շինություններից հաջորդաբար ազատման, հեռացման և քանդման, այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման հետ կապված հարաբերությունները:
Այս ամենը քայլեր են, որոնք հստակ նախանշում են ՀՀ կառավարության վերաբերմունքը առկա հիմնախնդիրների լուծման հանդեպ։ Անելիքներ կան, սակայն կամք էլ կա, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք առավել վստահությամբ գնալ առաջ։
Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև», - ասված է ուղերձում։ 
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: