ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետությունը մտադիր է արտահանողների լոգիստիկ խնդիրները մեղմել օդային կանոնավոր բեռնափոխադրումների իրականացմամբ. փոխնախարարի հարցազրույցը

Հայաստանի կառավարությունը արտահանողների գլխավոր խնդիրների մեկը՝ լոգիստիկ հարցերը լուծելու, Լարսի անցակետի հերթերի խնդիրը մեղմելու համար բացի լաստանավային հաղորդակցությունից, աշխատում է նաև բեռների կանոնավոր ավիափոխադրումներ հաստատելու ուղղությամբ, նախնական քննարկումներ են ընթանում գործընկերների հետ, ռուսական կողմը ևս շահագրգիռ է այս հարցով:

Պետությունը նաև քայլեր է իրականացնում, որպեսզի արտահանողների համար նոր շուկաներ դուրս գալու հնարավորություն ևս ստեղծի: «Արմենպրես»-ը Հայաստանից արտահանման, արտահանողների խնդիրների մասին է զրուցել է  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ:
 
-Պարոն Տերյան, այս տարի 9 ամսում արտահանումն աճել է ավելի քան 63 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 509 մլն 421 հազար դոլար,10 ամսվա կտրվածքով աճը 71.2 տոկոս էրի՞նչն է առավելապես նպաստել նման աճին:
 
-Առաջին 10 ամսում հավասարապես աճել է և՛ արտահանումը, և՛ ներմուծումը: Արտահանման ծավալը ապահովվել է հիմնականում ավանդաբար արտահանվող ապրանքախմբերի արտահանման հաշվին, այդ թվում՝ պատրաստի սննդամթերքի, թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքների, ադամանդի, ինչպես նաև ապրանքների, որոնք նախկինում չեն արտահանվել: Անշուշտ, այս իրավիճակի վրա նաև ազդեցություն է ունեցել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը: Մեր երկիրը մեծ հաշվով կարողացել է օգտվել բացված հնարավորություններից: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի տնտեսավարողները կարողանում են ճիշտ կողմնորոշվել և մտնել, օրինակ, ռուսական շուկա, որտեղից հեռանում են այս կամ այն ընկերությունները: Նաև սրա հետ է կապված ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման բավականին մեծ աճը:
 
-Նախարար Վահան Քերոբյանը հույս էր հայտնելոր Հայաստանը շուտով կդադարի զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալՍակայն արտահանման ծավալներում այս տարվա առաջին 9 ամսում ամենամեծ բաժինն ունեցել է հենց հանքահումքային արտադրանքը՝ 785 մլն 398.5 հազար դոլարորը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.2 անգամԻնչո՞վ կբացատրեք սաԻնչո՞ւ ենք շարունակում առաջատար լինել այս արտադրատեսակի արտահանմամբ:
-Հանքարդյունաբերությունը սկզբնական շրջանում մեր տնտեսության շարժիչ ուժն էր, որը բավականին մեծ կշիռ է ունեցել թե՛ արտահանման, թե՛ ընդհանուր տնտեսության մեջ: Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով մենք մատնանշել ենք արդյունաբերության 5 գերակա ոլորտներ, որոնք, մեր կարծիքով, ունեն աճի մեծ պոտենցիալ, այդ թվում՝ արտահանման աճի պոտենցիալ: Այդ ուղղություններն են թեթև արդյունաբերությունը (տեքստիլ), մեքենաշինությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը: Այս պահին մենք կենտրոնացած ենք այդ ոլորտների վրա, և պետական աջակցության ծրագրերն ուղղված են նաև այդ ոլորտներին: Մասնավորապես, թեթև արդյունաբերության արտահանումն 9 ամսում աճել է 16 տոկոսով, իսկ դրա մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 6,6 տոկոս՝ 2021 թվականի 4,6 տոկոսի դիմաց։ Մեքենաշինության մեջ աճը կազմել է 10,6 անգամ, ոսկերչության և ադամանդագործության ոլորտում՝ 2,7 անգամ, քիմիական և դեղագործական արդյունաբերության մեջ՝ 2 անգամ։ Այսինքն՝ միայն հանքարդյունաբերությունը չէ, որ աճել է, աճ կա նաև մյուս ոլորտներում: Առաջին 10 ամսվա տնտեսական ակտիվության 14.5 տոկոս աճը շատ բալանսավորված աճ է:
 
 
-Ո՞րն է Հայաստանի թիրախըհատկապես ո՞ր արտադրատեսակներով ենք ձգտում աշխարհի տարբեր շուկաներում ներկայություն ապահովել:
-Մեր թիրախն է առաջին հերթին զարգացնել մշակող արդյունաբերությունը: Մենք կենտրոնացած ենք կառավարության ծրագրով նախանշված 5 գերակա ոլորտների վրա: Համարում ենք, որ հենց այդ ոլորտների արտադրատեսակներն էլ արտահանման համար ամենամեծ պոտենցիալն ունեն: Այդ ոլորտների զարգացման համար իրականացնում ենք աջակցության ծրագրեր, այդ թվում՝ վարկի, լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը նոր սարքավորումների ձեռքբերման համար: Դա թույլ է տալիս հայկական ընկերություններին բարձրացնել արտադրողականությունը, արտադրանքը միջազգային շուկայում դարձնել առավել մրցունակ և ավելացնել արտահանման ծավալը: Այն ընկերությունները, որոնք արդեն օգտվել են այդ ծրագրերից, իրենց համար բացել են նոր շուկաներ, ոչ միայն ավանդական շուկաներ, այլ նաև նոր շուկաներ:
-Հայաստանից արտահանման հիմնական ուղղությունները որո՞նք ենի՞նչ նոր շուկաներ են բացվել և կարող են բացվել առաջիկայում:
-Արտահանման ավանդական շուկաներն են մեզ համար ԵԱՏՄ երկրները, Չինաստանը: Բայց այս տարի մեր հարաբերությունները, մեր ապրանքաշրջանառությունը զարգացել է նաև Իրանի հետ: Մեր տնտեսավարողները դիտարկում են նաև այլ շուկաներ՝ Կատար, Էմիրություններ: Հարաբերությունների մեծ պոտենցիալ կա նաև Հնդկաստանի հետ: Մենք հիմա աշխատում ենք այն միջոցառումների ուղղությամբ, որոնք թույլ կտան արտահանողներին դուրս գալ նաև նոր շուկաներ: Կան շուկաներ, որտեղ հայկական ապրանքները շատ քիչ են, և պետք է այդ ուղղությունները ևս զարգացնենք: Մեր թիրախն այն է, որ կախվածություն չունենանք կոնկրետ մեկ շուկայից: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում առկա ռիսկերը չեզոքացնելու համար պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտահանման պորտֆելը:  Հայաստանում կա արևային պանելներ արտադրող ընկերություն, արտադրության ծավալները գնալով ավելանում են, և դրանց արտահանման հիմնական շուկան ԱՄՆ-ն է: Դա լավ օրինակ է:
 
- Պարոն Տերյան, արտահանողների առաջնային խնդիրներից է Լարսի անցակետի հերթերի հարցըորը պարբերաբար սրվում էԽնդիրը թեթևացնելու համար նախատեսվում էր լաստանավային հաղորդակցության գործարկում, ինչը, սակայն, ձգձգվում էՎերջիվերջո կա՞ գործարկման հստակ ժամկետայս պահին ի՞նչ խնդիրներ կան այս մասով:
-Ճիշտ եք, մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է, գործարկումը սկզբում նախատեսվում էր հունիսին, հետո՝ օգոստոսին: Կարծում ենք, որ հիմա բանակցությունների վերջնական փուլում ենք մեր վրացի գործընկերների, Փոթիի նավահանգստի օպերատորի հետ: Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները դժվարացնում են Փոթիի նավահանգստի օպերատորի հետ համագործակցությունը: Փոթիի նավահանգիստը ղեկավարում է հոլանդական APM ընկերությունը: Մենք այժմ համաձայնեցնում ենք պայմանները, որոնք վերաբերում են ապրանքների տեսակների, նավի մուտքի թույլտվության հարցին:  Օրինակ՝ այսօր մենք կարող ենք պայմանավորվել մի նավի վերաբերյալ, սակայն այն կարող է հայտնվել պատժամիջոցների ցանկում: Իմ կարծիքով՝ մենք բավականին մոտ ենք լաստանավային հաղորդակցության գործարկմանը:
Լարսի անցակետի խնդիրը պետք է լուծվի: Հիմա արդեն հերթեր են, քանի որ ռուսական կողմը խստացրել է վերահսկողական միջոցառումները՝  Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետ կապված: Այս պահին մեկ մեքենայի ստուգման ընթացքն ավելի երկար է տևում: Սակայն մենք մեր ռուս գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք, պայմանավորվածություն ունենք, որ նրանք մեծացնելու են, այսպես կոչված, ռենտգեն սարքավորումների քանակը, որոնք ստուգում են մեքենաները: Եվ մենք ամենօրյա ռեժիմով հետևում ենք մեքենաների քանակին, որոնք անցնում են Վերին Լարսի անցակետը՝ թե Հայաստանից դեպի Ռուսաստան, թե Ռուսաստանից դեպի Հայաստան: Այդ հարցը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Նաև ուզում եմ նշել, որ բացի լաստանավային հաղորդակցությունից, մենք նաև զբաղվում ենք բեռների կանոնավոր ավիափոխադրումների իրականացման ուղղությամբ:  Նախնական փուլում ենք, մենք որոշ գործընկերների հետ քննարկում ենք այն պայմանները, որոնք կարող են առաջարկվել մեր արտահանողների և ներմուծողների համար: Բեռնատար օդանավով, իհարկե, չի կարելի արտահանման ամբողջ ծավալը ծածկել, սակայն կարելի է ծածկել զգալի մասնաբաժինը: Ռուսական կողմը ևս հետաքրքրված է, որ դա գործի: Օդային բեռնափոխադրման համար հիմնական պահանջարկն այն ապրանքների մասով է, որոնք տեղափոխվում են ռուսական շուկա: Եվ առաջին ուղղությունը հենց ռուսական շուկան կլինի: Հետո առաջ կշարժվենք՝ ըստ արտահանողների կարիքների:
-Արտահանողների համար ակտուալ խնդիր է շարունակում մնալ նաև դոլարի փոխարժեքի նվազման հարցըԱյս հարցըտնտեսավարողներին հնարավոր աջակցության վերաբերյալ հարցը շատ քննարկվեցԻ վերջոպետությունն ի՞նչ է նախատեսումաջակցության ի՞նչ տարբերակներ են քննարկվումՀարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:
 
-Մենք տեղյակ ենք այն խնդիրներին, որոնց բախվում են մեր արտահանողները: Եվ մենք հիմա, ինչպես նրանց հետ, այնպես էլ նախարարության ներսում մտածում ենք աջակցության այն  միջոցառումների մասին, որոնք կարող են լինել: Սակայն ցանկանում եմ նաև նշել, որ տնտեսագետների կանխատեսումներով դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը միջնաժամկետ հեռանկարում կփոխվի, ինչը կհավասարակշռի իրավիճակը:
Արտահանողների համար այլ ի՞նչ խնդիրներ կան այս պահին, և պետությունն ի՞նչ քայլեր է նախապատրաստում իրականացնել դրանց լուծման ուղղությամբ:
Հիմնական են լոգիստիկ խնդիրներն ու փոխարժեքի հետ կապված հարցը: Ամենացավոտ խնդիրը լոգիստիկան է: Մենք աջակցության մի քանի ճանապարհներ ենք տեսնում, այդ թվում՝ նոր ուղղությունների բացումը: Իրանը կարող է մեր տնտեսավարողների համար նոր ուղղություն լինել: Ինչպես նաև դիտարկում ենք լաստանավային հաղորդակցության գործարկումը, ինչի շրջանակում պետությունը սուբսիդավորում կանի: Կան նաև պետական աջակցության ծրագրեր, որոնք լավացնում են ընկերությունների ֆինանսական վիճակը: Առաջին 10 ամսում արտահանման 71 տոկոս աճ ունենք՝ չնայած առկա դժվարություններին: Եթե դրանք էլ լուծենք, կարծում եմ, որ մեր տնտեսավարողներն ավելի լավ արդյունքների կհասնեն:
Աննա Գրիգորյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: