ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մունդիալ-2022. Բրազիլիան ջախջախեց Հարավային Կորեային և քառորդ եզրափակիչում է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» մարզադաշտում Բրազիլիան մրցեց Հարավային Կորեայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայի ընտրանուն հաջողվեց արագ առաջ անցնել հաշվի մեջ: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելով՝աշխարհի հնգակի չեմպիոններին առաջ մղեց Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը: Բրազիլիայից երկար ժամանակ չպահանջվեց երկրորդ գնդակը խփելու համար: Հարավային Կորեայի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց վնասվածքից նոր ապաքինված Նեյմարը:
Խաղակեսում բրազիլացիները տիրել էին նախաձեռնությանն ու կորեացիների յուրաքանչյուր բացթողում օգտագործում էին: Նմանատիպ մի պահի Ռիշարլիսոնը արագ կողմնորոշվեց մրցակցի տուգանային հրապարակում և խփեց իր թիմի երրորդ գնդակը: Կորեայի ընտրանու պաշտպանությունը պարզապես տապալվեց: Բրազիլիայի 4-րդ գնդակը 36-րդ րոպեին խփեց Լուկաս Պակետան:
 
Երկրորդ կեսում Բրազիլիան չէր գրոհում մեծ ուժերով, իսկ գլխավոր մարզիչը հանգստանալու հնարավորություն տվեց մի շարք ֆուտբոլիստների և դարպասապահին: Կորեայի ընտրանուն հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակը: Աչքի ընկավ Պայկ Սոյնգհուն:
 
Բրազիլիա-Հարավային Կորեա` 4:1:
Մունդիալի քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը կմրցի ԱԱ-ի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: