ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թե՝ «մեր օրակարգով ենք եկել». ընդդիմության նպատակը հարցի շուրջ հայտարարի գալը չէր՝ մկան թակարդ են լարում. Սամսոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանի նկատառմամբ՝ այն, ինչ տեղի պիտի ունենար «Հայաստան» դաշինքի և համանուն ԱԺ ընդդիմադիր խմբակցության հետ, կանխատեսելի էր այն պահից սկսած, երբ վերջիններս մտան Ազգային ժողով և ներկայացան առաջին նիստին։ Սամսոնյանը հիշեցնում է, որ ինքը դեռևս այդ ժամանակ է հրապարակային ասել՝ «ընդդիմությունը վերցրել է այն ծանրաձողը, որը կարճ ժամանակում գցելու է ոտքին»։

- Տիկին Սամսոնյան, ընդդիմության շարքերում խժդժություններ են նկատվում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է «Հայաստան» խմբակցության պառակտման հիմնական պատճառը, և իրերի նման դասավորությունը, ըստ Ձեզ, հետագայում խանգարելո՞ւ է նրանց գործունեությանը ԱԺ-ում:
- Թունավոր և սուր հռետորաբանությունը, անբովանդակ, բայց «տեսարժան» օրակարգերը, քաղաքական և անձնական կարմիր գծերի ոչնչացումը հանգեցրեց դաշինքի մաշեցմանը և քայքայմանը։ Եվ, իհարկե, դրան նպաստեց այս գարնանը «Դիմադրության» շարժման տապալումը, որը չուներ հստակ օրակարգ, ծրագիր, ճանապարհային քարտեզ։ Ստացվեց այնպես, որ խորհրդարանում մաշված քաղաքական ուժը դուրս եկավ փողոց, մի հատ էլ փողոցում մաշեց ընդդիմադիր ակտիվ զանգվածի բողոքի ձայնը, հետո անամոթաբար վերադարձավ խորհրդարան, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Այն մարդիկ, որոնք հասկացան՝ դաշինքը այլևս քաղաքական ապագա չունի, լքում են շարքերը՝ հրաժարվելով նույնիսկ իրենց մանդատներից։ Ապականեցին քաղաքական դաշտը, հիմա էլ անձնազոհաբար գնում են։
- Պնդումներ կան, որ ընտրությունների համար ստեղծված դաշինքները նման վերջաբան են ունենում: Դուք և՞ս այդպես եք կարծում:
- Դաշինքը կարող է ստեղծվել հատուկ ընտրությունների համար, բայց ունենալ ուժեղ քաղաքական հենք և գաղափար, որը երկարաժամկետ կամ կարճաժամկետ պլանում կարող է իրագործել իր առաքելությունը։ Եվ շատ կարևոր է, որ այդպիսի դաշինքում ներկայացված քաղաքական ուժերը ունենան որոշումների կայացմանը մասնակցելու եթե ոչ հավասարաչափ, գոնե զգալի իրավունք և ներուժ։ Կարևոր է, որ դաշինքում գործեն նաև հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմներ, ինչպես, օրինակ, 2016-ին ստեղծված «Ելք» դաշինքում էր։ Իսկ Հայաստան դաշինքը մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի հովանոցի տակ հավաքված պատահական մարդկանց, նորաստեղծ արհեստական կուսակցության և քաղաքական դաշտում ջախջախված ևս մեկ կուսակցության պատեհապաշտական միավորում էր, որոնց նպատակը մեկն էր՝ ունենալ պաշտոններ Ռոբերտ Քոչարյանի իշխանության մեջ, այլ ոչ թե ծավալել քաղաքական-գաղափարական ֆունդամենտալ գործունեություն կամ լինել ընդդիմություն՝ իշխանությանը զսպելու համար։
- Երկար դադարից հետո ընդդիմությունը կարծես թե վերադառնում է խորհրդարան, համենայն դեպս գրանցվում են նիստերին, նախագիծ ներկայացնում: Նկատենք, սակայն, որ վերջիններս շարունակում են ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին չմասնակցել: Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, նրանց թեկուզև մասամբ վերադարձը ԱԺ օրենսդիրի աշխատանքների վրա և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն կարո՞ղ է ունենալ:
- Խորհրդարանական ընդդիմության աշխատանքը ԱԺ-ի վրա արդեն ունեցել է վնասաբեր ազդեցություն, որն այս գումարման խորհրդարանում անդառնալի է։ 8-րդ գումարման Ազգային ժողովը հանրության մոտ ամոթալի ցածր վարկանիշ և վստահություն ունեցող պետական ինստիտուտ է։ Հարցումները ցույց են տալիս, որ այս խորհրդարանի որակի պատճառով մարդիկ չեն ուզում լսել ընդհանրապես քաղաքականության մասին։ Ապականել են դաշտը, հիմա վերադարձել, որ աշխատավարձից չզրկվեն, թե բա՝ «մեր օրակարգով ենք եկել»։ Նրանց օրակարգը երկուսն է՝ ստանալ աշխատավարձ և նստել սպասել, թե երբ Նիկոլ Փաշինյանը կկործանվի, երկիրն էլ՝ հետը, որ ժողովրդին ասեն՝ տեսաք՝ մենք ճիշտ էինք։
- Տեղյակ եք, որ «Հայաստան» խմբակցությունը վերջերս հայտարարության նախագիծ էր տարել խորհրդարան: Հարկ է ընդգծել, որ սա այն եզակի դեպքերից էր, երբ իշխանություն-ընդդիմություն, եթե կարելի է ասել, առանց միմյանց վրա առարկաներ նետելու և վիրավորելու քննարկում ունեցան ինչ-որ հարցի շուրջ: Թեպետ նախագիծը չընդունվեց, սակայն փաստի արձանագրումը ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Իշխանություն-ընդդիմություն բովանդակային քննարկումների ընթացքում և դրանից հետո ավելի են խորանում մարդկանց հուսահատությունը, անորոշությունը և տագնապը։ Չգիտեմ՝ ի՞նչ օգտակարություն ունեն «Լեռնային Ղարաբաղ» թե «Արցախի Հանրապետություն» հարցի շուրջ հրապարակային նվաստացուցիչ քննարկումը, կամ այս իրավիճակում մեկը մյուսի վրա կեղտ փնտրելու նախկին-ներկա շարունակական ջանքերը։ Ես սպասում էի, օրինակ, որ խորհրդարանական ընդդիմությունն իր ձևերով սառը ջուր կլցնի ՌԴ արտգործնախարար Լավրովի գլխին՝ նրա վերջին հայտարարության համար։ Բայց չեղավ։ Կարծես ոչ մեկի համար կարևոր չէր։ Հիմա հարց՝ եթե Ռուսաստանում կարծում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ընդդիմությունը և՞ս կիսում է այդ դիրքորոշումը կամ կարծիքը։ Ինչպե՞ս կվարվեին իրենք։ Թող սրա մասին խոսեն, ոչ թե ժողովրդի համբերությունը արդուկեն։
- Իշխանությունը պնդում է, որ ընդդիմության բերած նախագծի մեջ «Հայաստան» խմբակցության կիրառած եզրույթները ռիսկեր են պարունակում: Ինչ եք կարծում՝ իսկապե՞ս պատճառը դա է, թե՞ հայտարարության չընդունելը այլ պատճառներ էլ ունի:
- Իշխանությունն Ազգային ժողովին միշտ դիտարկել է գործադիրի քաղաքականության իրացնողը՝ չտալով վերջինիս բավականաչափ տարածք՝ արտաքին հարցերում մանրևրելու կամ խաղալու։ Եվ բնական է, որ բանակցության բովանդակության միտումներից և բառամթերքից դուրս ցանկացած փորձ նրանց վախեցնում է։ Իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ այս պահին բանակցություններն անհնար են, պետք է ձգտել այս պահին պահպանելու ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտու ստատուս քվոն։ Ընդդիմությունը, շատ լավ հասկանալով, որ իշխանության համար այդ հայտարարության վեցերորդ կետը դիտարկվելու է որպես Ադրբեջանին գրգռող քայլ և չի ընդունելու հայտարարությունը, բերել է օրակարգ։ Բայց պարզ է, չէ՞, որ նպատակը հայտարարության շուրջ համաձայնության գալը չէր. մկան թակարդներ են իրար դեմ լարում։
Ես կարծում եմ, որ խորհրդարանը կարող է երբեմն ավելի ճկուն լինել, ինչպես Ֆրանսիայինը, որն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, սակայն Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարեց՝ Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չէ։ Պետք է սահմանել առավելագույնը, որպեսզի բանակցությունների մեջ ստանանք գոնե նվազագույնը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: