ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանի ճեղքման նոր փորձը. նոր խնդիր Երևանի ու Ստեփանակերտի համար

Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի քանի ժամ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այդ քայլի «պատճառաբանությունը» եղել է բնապահպանական:

 ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Վոլկովի մասնակցությամբ բանակցությունից հետո ադրբեջանցիները բացել են ճանապարհը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ: Փաստորեն, արձանագրենք, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Սա Ադրբեջանի համար քաղաքական լայն խնդիր և ուղղություն է, Բաքուն պատերազմին և այդ եռակողմ փաստաթղթին հաջորդող երկու տարում հետևողականորեն ձգտում է այդ փաստաթղթի իրավա-քաղաքական չեզոքացման, ստեղծելով նախադեպեր:
Ռուսաստանը, որ փաստաթղթի երեք կողմերից մեկն է, գործնականում չունի բավարար հակադարձման կամ ցանկություն, կամ կարողություն: Կամ, Ռուսաստանը չունի թե կարողություն, թե ցանկություն, որը զգալիորեն պայմանավորված  է նաև կարողության բացակայությամբ, ինչն էլ իր հերթին ունի իր պատճառները: Մենք զգում ենք այդ ամենի հետևանքը: Այդ հետևանքի ծանրությունից խուսափելու համար հայկական կողմը, մասնավորապես եռակողմ հայտարարության երրորդ կողմը՝ Հայաստանի հանրապետությունը փնտրում է այլ լուծումներ, այլընտրանքներ, մասնավորապես միջնորդական այլ առաքելություններում: Ամբոջղ խնդիրը այն է սակայն, որ այդ միջնորդական առաքելությունները պարունակում են ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի շահն արտահայտող առաջարկներ: Ավելին, այդ միջնորդական նախաձեռնւթյունները, մասնավորապես վաշինգտոնյան նախաձեռնությունը, կարծես թե ունի բոլորովին այլ տրամաբանություն, քան նոյեմբերիննյան եռակողմ փաստաթղթով սկզբնավորված գործընթացը: Այդ կերպ ստացվում է, որ առնվազն այդ մասով «այլընտրանքային նախաձեռնությունները» նպաստավոր են Բաքվի համար և թույլ են տալիս չեզոքացնել նոյեմբերի 9-ը՝ որպես հետպատերազմյան իրավիճակում Բաքվի միակ պարտավորագիր, Ադրբեջանին որոշակի պարտավորության առաջ դնող, Բաքվի համար որոշակի պարտավորություն սահմանող միակ փաստաթուղթ:
Միևնույն ժամանակ, չկա նաև նախապատերազմական «պատմության» վերադարձի ամրագրում: Այդպիսով ստացվում է, որ այլընտրանքային միջնորդական նախաձեռնությունները երաշխավորված չեզոքացնում են նոյեմբերի 9-ը, բայց չեն պարունակում որևէ նոր իրավիճակի այնպիսի երաշխավորվածություն, որը պարտավորությունների առաջ է դնում Ադրբեջանը: Խաղաղության պայմանագիրը, որի մասին խոսվում է, այդպիսին չէ, քանի դեռ որևէ կերպ չկա դրա իրագործման կամ պահպանման երաշխիքների հստակ նշմարում: Հատկանշական է, որ Բաքուն Լաչինի միջանցքի հանդեպ, և գործականում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի հանդեպ սադրանքի գնում է այն շրջանում, երբ ռեգիոնում է Կովկասի հարցերի ամերիկացի գլխավոր բանակցող Ֆիլիպ Ռիքերը, որը օրերս Բաքվում էր, հետո Թբիլիսիում, իսկ այցն ավարտեց Հայաստանում: Սադրանքը այս անգամ ռազմական չէր, «բնապահպանական» էր, սակայն այստեղ խորքային խնդիրը հենց այն է, որ բուն թիրախում նոյեմբերի 9-ի իրավա-քաղաքական չեզոքացումն է, ու ըստ այդմ առանձնակի ուշադրության է արժանի և այն, որ Ադևրբեջանը «առաջ է քաշում» նոր գիծ՝ «բնապահպանությունը», որն անկասկած ունի եռակողմ այդ փաստաթուղթը և դրանով սահմանված «շփման գիծը» քաղաքական առումով ճեղքելու նպատակադրում: Երևանն ու Ստեփանակերտը պետք  է մտածեն այդ առումով «դիրքերը» պահելու մեխանիզմների մասին:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: