ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե վերջին վեց ամսում իր ընտանիքը, հարազատները ենթարկվում են ապօրինի ճնշումների։

Նա պատմել է, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է հայրը, նաև խուզարկություն է եղել իրենց տանը։ «Հայրս ինձ հորդորել է՝ պայքարից հետ կանգնել չկա։ Մեր տան հարսներն էլ են պատրաստ նստել։ Ինչ կարան, թող անեն»,- լրագրողների մոտ հպարտացել է ԱԺ նախկին փոխնախագահն ու հավելել, թե իրեն չեն կարող վախեցնել։
Դաշնակցական գործչի հայտարարությունները խրոխտ են հնչում։ Միայն թե, նախքան «տան հարսների նստելու» պատրաստակամության ու չվախենալու մասին խոսելը, Իշխան Սաղաթելյանը ճիշտ կաներ՝ հիշեր, թե բողոքի ցույցերից մեկի ժամանակ ինչ կայծակնային արագությամբ փախավ իրեն բերման ենթարկել փորձող ոստիկաններից։ Նրա այդ վազքն արժանի տեղ է զբաղեցրել քաղաքականության նորագույն պատմության մեջ։ Ու դրանից հետո երբ Սաղաթելյանը խոսում է չվախենալու մասին, այնքան էլ համոզիչ չէ։
Իհարկե, դժվար է ասել՝ մեզնից յուրաքանչյուրն իրեն ինչպես կպահեր, եթե բերման ենթարկվեր։ Սակայն մի բան է շարքային ցուցարարը, այլ բան՝ այդ ցուցարարներին առաջնորդելու հայտ ներկայացրած անձը, ավելին, 130-ամյա կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչը։ Եվ իր այդ վազքով Իշխան Սաղաթելյանը շատ լուրջ հարված է հասցրել իր քաղաքական կարիերային։
Ի դեպ, այսօր իր ճեպազրույցի ժամանակ Իշխան Սաղաթելյանը մի կողմից հայտարարել է, թե իրենց շարժումը տվել է արդյունքներ, բայց մյուս կողմից խոսել իշխանության դեմ ցանկացած մեթոդով պայքար մղելու, անգամ՝ ժողովրդական ապստամբության դիմելու մասին, ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում այդ քայլն արդարացված է։
Սկսենք նրանից, որ եթե իրենց շարժումը տվել է արդյունքներ, ինչո՞ւ է Սաղաթելյանը խոսում ապստամբությունից։ Եթե տվել է արդյունքներ, ապա կշարունակեին գործողությունները, ոչ թե գլխահակ կվերադառնային խորհրդարան։
Իսկ եթե, այնուամենայնիվ, խոսք է գնում ապստամբության իրավունքի մասին, հիշեցնենք՝ ՀՅԴ-ական գործիչը մեկ անգամ չէ, որ նման կոչ է արել։ Նախորդ տարվա գարնանային հանրահավաքների ժամանակ նա հայտարարում էր, թե ժողովրդի բնական իրավունքն է ապստամբությունը։ Սակայն ոչ ապստամբության, ոչ, ընդհանրապես, համախմբվելու և ոտքի կանգնելու կոչերն այդպես էլ տեղ չեն հասնում։ Ասվածի վկան նրանց կազմակերպած սակավամարդ հանրահավաքներն են։ Անգամ ընդդիմադիրներն են խոստովանում, որ իշխանափոխության չեն կարողացել հասնել, որովհետև փողոցում հնարավոր չի եղել ապահովել կրիտիկական զանգված։
Իսկ ինչո՞ւ հնարավոր չի եղել՝ պատասխանը պետք է փնտրել նույն ընդդիմության մեջ։ Հազիվ թե հաջողություն կարողանա գրանցել մի ուժ, որն այդպես էլ ներողություն չի խնդրում արկածախնդիր քաղաքականության համար։ Հազիվ թե հաջողություն գրանցի մի ուժ, որի մոտ բացակայում է քաղաքական միտքը, քաղաքական խոսույթը։ Բացի այդ, ընդդիմության գործողությունները սկսվում ու ավարտվում են կեղծ ազգայնականությամբ։ Ասվածի ապացույցը նրանց հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Արցախի թեմայով ներկայացված հայտարարության նախագիծն է՝ համեմված կեղծ հայրենասիրությամբ ու պաթոսով՝ մի կողմ դրած ռեալ քաղաքականությունն ու իրողությունները։ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: