Մի քարի պատմութիւն
Շահէն Յովսէփեան
Վաղարշապատ քաղաքում, Ս.Գայանէ եկեղեցու հիւսիսային պատի տակ գտնւում է Թեհրանի թեմի երկրորդ թեմակալ առաջնորդ՝ Ռուբէն արքեպիսկոպոս Դրամբեանի շիրիմը:
01-Ռուբէն արքեպիս.Դրամբեանի շիրիմը
Ծնւել է 1878 թ. Էրզրումի Բայազետ գիւղում, մի աղքատ ընտանիքում: Նախնական կրթութիւնը ստացել է ծննդավայրում գտնւող «Միացեալ ընկերութեան վարժարան»ում, ապա ուսումը շարունակել է Էջմիածնի Գեւորգեան ճեմարանում:
Ուսումը աւարտելուց յետոյ, ծխական դպրոցներում աշխատել է, որպէս ուսուցիչ: Այդ ընթացքին նաեւ կատարել է թարգմանութիւններ ու աշխատել որպէս լրագող՝ Մշակ թերթի համար: Նա հետաքրքրւած լինելով գրականութեամբ, ունի նաեւ մի շարք բանաստեղծութիւններ:
Նա եղել է քրդական այբուբենի ստեղծման նախաձեռնողներից մէկը եւ պատրաստել է առաջին քրդերէն դասագիրքը նաեւ քրդերէն լեզւով գրի է առել առաջին պիեսը:
Դրամբեանի և Յովհաննէս Թումանեանի մէջ վէճեր են առաջացել, այն բանից յետոյ երբ 1909 թ. նա մի յօդւածով, որը լոյս է տեսել Մշակ թերթում, Թումանեանին մեղադրել է «ժողովրդական ստեղծագործութիւնների արտագրող», իսկ Թումանեանը պատասխանելով, նրան մեղադրել է որպէս «Ոչ գրական ոչնչութիւնների քննադատ»: Հետաքրքրւողները այս թեմայով կարող են ընթերցել Դ.Վ.Պետրոսեանի «Մի էջ հայ բանապայքարի պատմութիւնից» վերնագրով վերլուծական յօդւածը: Այս մասին եւս անդրադարձ է եղել ԱԶԳ շաբաթաթերթի 2020 թ. Սեպտեմբեր 13-ի համարում:
1944 թ. վարդապետ օծւելով՝ միանում է Մայր Աթոռի միաբանութեանը, իսկ 1945 թ. եպիսկոպոս է ձեռնադրւում ապա արքեպիսկոպոս: 1946 թ. նշանակւում է Թեհրանի թեմի առաջնորդ: Նրա Թեհրան գտնւելու ժամանակաշրջանի մասին քիչ տեղեկութիւններ կան:
02-Ռուբէն արքեպիս.Դրամբեանը
Դրամբեանը 1946 թ. իրանահայութեան ներգաղթի գործում իր օժանադակութիւնն է ցուցաբերել Թեհրանի Ս.Աստւածածին եկեղեցու կառուցող Ռոման Եսաեան-Իսաեւի գլխաւորութեամբ իրանահայերից կազմւած ներգաղթի կոմիտէին:
03-Իրանահայերի ներգաղթը
Թեմում տեղի ունեցող քաղաքական խնդիրների հետեւանքով, որի մանրամասը մինչեւ օրս չի հրատարակւել, պարտադիր է լինում լքել Թեհրանի թեմը 1948 թ. եւ վերադառնալ Էջմիածին:
Էջմիածնի Մայր Աթոռում հոգեւոր գործունէութեան հետ նաեւ աշխատել է Էջմիածին ամսագրում, որպէս խմբագրական կազմի անդամ:
1951 թ մասնակցել է Չեխոսլովակիայում տեղի ունեցող միջեկեղեցական համաժողովին, որտեղ Մայր Աթոռի մտահոգութիւնները է ներկայացրել քաղաքական տիրող վիճակի ազդեցութիւնը քրիստոնէական եկեղեցու գործունէութեան համար առաջացած դժւարութիւնների մասին:
Թեհրանից վերադառնալուց յետոյ մինչեւ իր մահը աշխատել է Էջմիածնի Մայր Աթոռում, որի միաբանութեան մօտ մեծ համակրանք է ունեցել: Մահացել է 1952 թ. Յունւար 28-ին, 74 տարեկան հասակում:
Նմանատիպ Լուրեր
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։