ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մունդիալ-2022. Անգլիան հաղթելով Սենեգալին՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության 1/8 եզրափակչում միմյանց հետ մրցեցին Անգլիան ու Սենեգալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալ-Խոր քաղաքի «Ալ-Բայաթ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը զգուշավոր ֆուտբոլ էին ցուցադրում՝ առավել շատ ուսումնասիրելով միմյանց խաղը: Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեց Սենեգալի ընտրանին, սակայն այդ իրավիճակում անթերի գործեց Անգլիայի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը:

Անգլիան, որը շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա, իրացրեց իր հնարավորությունը 38-րդ րոպեին: Ստանալով Ջուդ Բելինգեմի փոխանցումը՝ Հենդերսոնը դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Խփած գնդակը նոր թափ տվեց Անգլիային։ Եվս մեկ գոլ խփելու լավ հնարավորություն կորցրեց Հարի Քեյնը, սակայն րոպեներ անց նա, ի վերջո, խփեց իր առաջին գնդակը այս ԱԱ-ում՝ կրկնապատկելով «երեք առյուծների» առավելությունը:
Երկրորդ կեսի մեկնարկում Անգլիան տիրում էր նախաձեռնությանը, և գոլը երկար սպասեցնել չտվեց: Անգլիայի հավաքականի վտանգավոր գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Բուկայո Սական:
Սենեգալը, այնուամենայնիվ, չէր համակերպվում և, երբեմն-երբեմն գրոհելով, ձգտում էր կրճատել հաշվի տարբերությունը:
Անգլիա-Սենեգալ՝ 3:0:
Մունդիալ-2022-ի քառորդ եզրափակիչում Անգլիան կմրցի աշխարհի առաջնության գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ: Այդ խաղը կկայանա դեկտեմբերի 10-ին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: