ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի համար ուշագրավ վերլուծություն. Հնդկաստանը կարող է դառնալ աշխարհում երրորդը

S&P Global Morgan Stanley հանրահայտ վերլուծական կենտրոնների հաշվարկի համաձայն, Հնդկաստանի տնտեսությունը 2030 թվականին իր ծավալով կդառնա աշխարհում երրորդը՝ ԱՄՆ և Չինաստանի տնտեսություններից հետո:

 Իհարկե այդ հեռանկարի համար, ըստ հեղինակավոր վերլուծաբանների, Հնդկաստանը պետք է շարունակի տնտեսության ռեֆորմացիան, ենթակառուցվածքային ներդրումները, ներդրումները մարդկային կապիտալի մեջ, սակայն տնտեսությունն ըստ նրանց ունի շոշափելի աճի բոլոր նախադրյալներն ու 2030-ին համաշխարհային տնտեսության մասշտաբում երրորդը դառնալու հնարավորությունը: Այս հանգամանքը չաազանց կարևոր է Հայաստանի համար, հաշվի առնելով հայ-հնդկական հարաբերության պատմությունն ու հատկապես վերջին շրջանում երկուստեք հետաքրքրությունն ու աշխատանքը: Այն իհարկե պետք չէ իդեալականացնել, կան բազմաթիվ հարցեր, խնդիրներ, խութեր, սակայն գործնականում թերևս չկա կասկած, որ Հայաստանն ու Հնդկաստանը ունեն ընդհանուր շահի և հետաքրքրություններին ընդհուպ ռազմավարական հենք, ըստ այդմ դրա վրա նաև ամուր փոխհարաբերություն կառուցելու հեռանկար: Այստեղ սակայն, հայաստանյան հանրային-քաղաքական միտքը կենտրոնացած է առավելապես ռազմական, ռազմա-տեխնիկական գործակցության հանգամանքի վրա, մինչդեռ միջպետական երկկողմ հարաբերության հիմքը կարող է լինել տնտեսական կոոպերացիան, իսկ ռազմա-տեխնիկական, ռազմաարդյունաբերական ոլորտը դրա կարևոր բաղադրիչ և ինչ որ իմաստով թե գործիք, միջոց, թե արդյունք:
Ըստ այդմ, անհրաժեշտ է թերևս շոշափելի աշխատանք հայ-հնդկական տնտեսական օրակարգը հագեցնելու ուղղությամբ, որին պետք է ներգրավել թե հայաստանյան ներուժը, թե նաև այդ օրակարգով շահագրգռված արտաքին այլ գործընկերների, փորձելով ընդլայնել «կոոպերացիայի» հանդեպ հետաքրքրության շրջանակը: Այստեղ առաջիններից մեկը իհարկե Իրանն է, միաժամանակ նաև պետք է թերևս փորձել օգտագործել երկու այլ ուղղություն՝ Հայաստանը որպես դեպի ԵԱՏՄ շուկա Հնդկաստանի հնարավոր ուղիներից մեկը, իհարկե այստեղ լուրջ մրցակից է լինելու Ադրբեջանը, և իհարկե Հնդկաստանի համար ուղի դեպի եվրոպական շուկա, որտեղ սակայն լուրջ «մրցակից» է այն ռազմա-քաղաքական իրավիճակը, որ առկա է ուկրաինական պատերազմի հետևանքով ամբողջ սևծովյան ավազանում, ինչն ըստ էության նաև դարձել է թերևս Պարսից ծոց-Սև ծով օրակարգի հարցում Բուլղարիայի և Հունաստանի արձագանքի «առկախման» պատճառ: Համենայն դեպս շաբաթներ առաջ Հայաստանի ենթակառուցվածքների նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ստորագրեկլ այդ երթուղու վերաբերյալ համաձայնագիրը և սպասում է Աթենքի ու Սոֆիայի արձագանքին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: