ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախի հարցի սադրիչ շահարկում՝ հանուն էժանագին պոպուլիզմի և դրան միանալու՝ իշխանությանը նետված մարտահրավեր. օրակարգ, որով ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան

Հայրենի օպոզիցիան, սակայն, բարեկամ երկրի խորհրդարանի միաձայն ընդունած բանաձևին արձագանքելու համար արտահերթ նիստ հրավիրելու, այդ բանաձևում գործածված ձևակերպումները տիրաժավորելու, դրանց միջազգային ռեզոնանսներին նպաստելու փոխարեն նախընտրեց արձագանքել Ադրբեջանի խորհրդարանի՝ մոտ մեկ ամսվա վաղեմության հայտարարությանը:

ԱԺ արտահերթ նիստում ընդդիմությունն ի ցույց դրեց այն օրակարգը, որով խոստացել էր վերադառնալ խորհրդարան։ Այդ՝ «սեփական օրակարգն» այնպիսի նախագծեր բերելն է, որոնք քարոզչական այսրոպեական  էֆեկտ կապահովեն և  կսպասարկեն «Դիմադրություն»   շարժման գլխավոր լոզունգը՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։  Այսինքն՝  այնպիսի տեքստեր ու նախագծեր, որոնք  առավելագույնս վիճելի ձևակերպումներ կպարունակեն և չեն ներդաշնակվի, ադեկվատ չեն լինի  ՀՀ կառավարության կողմից վարվող արտաքին քաղաքականությանը՝  մասնավորապես  Արցախի հարցով և ՀՀ-Ադրբեջան  հարաբերությունների գծով։  Արցախի հարցի շահարկում՝ հանուն էժանագին  պոպուլիզմի, հանուն այն կեղծ թեզի ապացուցման, թե «գործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից»։  Արցախին վերաբերող սադրիչ նախաձեռնություններ  և դրանց միանալու  իշխանությանը նետված մարտահրավեր. ահա այն օրակարգը, որով ընդդիմությունը խորհրդարանում էր, ապա խորհրդարանից դուրս եկավ և որով ձմեռնամուտին վերադարձավ  խորհրդարան։  Իրականում ընդդիմության «սեփական  օրակարգը» Ադրբեջանին գրգռելու և նոր ռազմական էսկալացիա սադրելու օրակարգ է, ավելի ճիշտ՝ այդ էսկալացիայի՝ մեկ ժամ շուտ տեղի ունենալուն նպաստելուն միտված օրակարգ,  ինչի մասին, վստահ ենք,  քաջ գիտեն տիկնայք և պարոնայք օպոզիցիոներները։ Նրանցից մեկը՝ ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ իր ելույթի վերջում  ակամա խոստովանեց մեր արձանագրումը՝ միամտաբար, թե միտումնավոր բերանից  թռցնելով.  «Մտքներովդ չանցի ձեր «Պերֆեկտ Թիվիներով», ֆեյքերով, եթե, Աստված մի արասցե, ՀՀ բոլոր փորձագետների կանխատեսումները շփման գծում լարվածության և Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված իրականանան, չփորձեք հղումներ անել հայտարարության այս տեքստին։ Հիմիկվանից ասում եմ. եթե պատրաստել եք, իսկ դուք պատրաստել եք այդ քարոզչական արշավը, այն չիրականացնեք»։ Մամիջանյանի այս հաթաթան, ինչպես գլխի ընկաք, ուղղված էր ՔՊ պատգամավորներին, ՊՈՒ խմբակցության ղեկավարի «դուխը» հազիվ հերիքում է  իշխանական պատգամավորների վրա մուննաթ գալու համար, նա այդքան դուխ հո չունի՞, որ հնարավոր ռազմական էսկալացիայի պատասխանատվությունը հիմիկվանից դնի Ալիևի վրա՝ մեկ-երկու զգուշացում ու հաթաթա էլ նրան ուղղելով։ Արձանագրենք, որ պարոն  Մամիջանյանը և նրա ընդդիմադիր գործընկերները քաջ տեղյակ են սահմանին տիրող լարվածության, Ադրբեջանի կանխատեսելի ագրեսիվ գործողությունների  մասին, սակայն դա չի խանգարում, որ  Արցախի և Հայաստանի սիրուց դրդված այսօրինակ հայտարարություններ բերեն ԱԺ և, ինչպես ասում են,  մեղվի բույնը  զոռով  փայտ բզեն։   

Այժմ անդրադառնանք  հայտարարության նախագծի տեքստին՝ սկսելով դրա անվանումից. «ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը Ադրբեջանի Ազգային ժողովի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ»։ Միլի Մեջլիսը, հիշեցնենք, կոչ էր արել հայկական կողմին՝ «ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը»։ «Միլի մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- մասնավորապես հայտարարել  էին Ադրբեջանի օրենսդիրները։

Թվում էր, թե հայտարարության նախագծի քննարկումները  կծավալվեն Ադրբեջանի խորհրդարանի կողմից  իրենց ուղղված դիմումի,  դրանում «ԼՂ խնդրի էության, պատմական փաստերի խեղաթյուրման» շուրջ, ՀՀ օրենսդիրներն  արտահերթ նիստի շրջանակներում  ադրբեջանցի իրենց գործընկերներին ևս մեկ անգամ հանգամանորեն, փաստարկված կբացատրեն, կպարզաբանեն և տեղ կհասցնեն այն,  ինչը վերջիններս չեն հասկացել և միտումնավոր խեղաթյուրում են։  Սակայն Միլի Մեջլիսին ուղղված  պատմաքաղաքագիտական համակողմանի «լիկբեզ»-ի փոխարեն (հիմնական զեկուցող Անդրանիկ Թևանյանն իր  խոսքում կարճ անդրադարձավ  միլիմեջլիսականների  «նենգափոխումներին», ապաև ՀՀ իշխանությանը մեղադրեց «Ալևի հետ համահունչ տեսակետներ հայտնելու» մեջ)՝ ականատես եղանք ներքաղաքական օրակարգ սպասարկող ելույթների, և անզեն աչքով նկատելի էր, որ ընդդիմությունը պատրաստվել էր հենց այդպիսի որակի և ուղղվածության քննարկման. թեև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր խոսքում շեշտեց, որ հայտարարության նախագիծը ներքաղաքական համատեքստ չունի, սակայն «կեսից» իր իսկ խոսույթով ապացուցեց, որ իր և իր գործընկերների խորհրդարանական գործունեության միակ համատեքստը եղել է և կա գործող  իշխանությանը, այսպես ասած, «արցախադրժման», «խոստումնազանցության» մեջ մեղադրելը, վերջինիս  հանրային վստահությունը  կասկածի տակ դնելը՝ ընդհուպ բանավեճ բացելով  ՔՊ  վերջին համագումարում «յուրացված քվեների»  մասին։  Հայտարարության տեքստը  որոշակիորեն լրամշակելու ՔՊ-ի  առաջարկը,  որը մերժվել էր ընդդիմության կողմից,  լիուլի օգտագործվեց  ընդդիմության կողմից՝  ցույց տալու, որ խորհրդարանում գտնվող միակ սուբյեկտը, որի սիրտը ցավում է Արցախի համար, որին մտահոգում են Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգության հետ կապված հարցերը, եղել է, կա և լինելու է ընդդիմությունը։  Իսկ ահա  իշխանությունը ինչպես կար, այնպես էլ կա և կլինի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարելով, Շուշիում Քոչարի պարելով  «պատերազմ սադրած», «Արցախը հանձնած», այժմ էլ արցախահայության ինքնորոշման իրավունքն «ուրացող» սուբյեկտ։ 

Մինչդեռ հայտարարության նախագծի քննարկումը էականորեն կշահեր, եթե քննարկման մասնակիցները ծանրանային դրանում առկա մի շարք կարևոր շեշտադրումների վրա, որոնք ներկայացված են  միջազգային հանրությանն ուղղված կոչի տեսքով։ Մասնավորապես. «Գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային և դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը։

Պատասխանատվության ենթարկել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար։ Նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը»։ Ադրբեջանի խորհրդարանում,  ինչպես ասում են՝ «տեսնում, ուրախանում են», թե ինչ «կոնստրուկտիվ» մթնոլորտում և ինչ  շեշտադրումներով են ծավալվում հակառակորդ երկրի  խորհրդարանի քննարկումները։ 

Ի դեպ, այս ամենը տեղի է ունենում օրերս Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված հայանպաստ, մեծ աղմուկ հանած  բանաձևի  ֆոնին։  Անդրանիկ Թևանյանն, ի դեպ, իր ելույթում հպանցիկ անդրադարձավ Սենատի բանաձևին՝ ընդամենը նշելով.  «Օրերս Ֆրանսիայի սենատն ընդունել է որոշում Արցախի հետ կապված, և ՀՀ խորհրդարանը չի կարող ավելի մեղմ և ավելի թույլ բանաձև ընդունել, քան թեկուզև մեր բարեկամ, բայց այլ երկրի խորհրդարանը»։  

Հայրենի օպոզիցիան, սակայն,  բարեկամ երկրի խորհրդարանի միաձայն ընդունած բանաձևին արձագանքելու համար արտահերթ նիստ հրավիրելու, այդ բանաձևում գործածված ձևակերպումները տիրաժավորելու, դրանց  միջազգային ռեզոնանսներին նպաստելու  փոխարեն նախընտրեց  արձագանքել Ադրբեջանի խորհրդարանի՝ մոտ մեկ ամսվա վաղեմության հայտարարությանը, սակայն ոչ թե  հասցեական, թիրախային  քննարկում  նախաձեռնելով՝ Մեջլիսի հայտարարությունը  քարոզչական առումով ոչնչացնելու, այդ նպատակով հենց թեկուզ  Ֆրանսիայի խորհրդարանի  բանաձևում  արծարծված ձևակերպումներին հղում անելով, այլ... գնաց տրորված ճանապարհով.  վիճելի ձևակերպումներ պարունակող հայտարարություն «մեյդան բերելով»՝ դրա շուրջ չկարողացավ լայն համախոհություն ապահովել և դեստրուկտիվ բանավեճ բացեց ՀՀ խորհրդարանում՝ ակամա ջուր լցնելով Ադրբեջանի քարոզչության ջրաղացին։ 

Ի դեպ, մինչ հայրենի խորհրդարանականները հայտարարության տեքստ էին քննարկում ու  արտահերթ նիստի պատրաստվում, Ադրբեջանը, այդ թվում՝ Միլի Մեջլիսի մակարդակով, դիմել է քարոզչական էսկալացիայի՝ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևն անվանելով «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար», «քաղաքական երկերեսանիություն»։   

Հեղինե Մանուկյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: