ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Տեկոր տաճարի արձանագրութիւնը

Շահէն Յովսէփեան 
 
Տեկորի Ս.Սարգիս եկեղեցին գտնւում է պատմական Այրարատ նահանգի Շիրակ գաւառում՝ Տեկոր գետի ափին, այժմ Թուրքիայի Դիգոր գիւղի տարածքում: Հաւանաբար այն որպէս մեհեան կառուցւել է 4-րդ դարից առաջ, իսկ 4-րդ դարի սկզբին Հայաստանում քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակւելուց յետոյ, օգտագործւել է որպէս եկեղեցի:
01 – Տեկորի Ս.Սարգիս եկեղեցին
            5-րդ դարում եկեղեցու ճարտարապետութեան մէջ փոփոխութիւն կատարելով, այն գմբեթաւորւել է: Բագրատունեաց թագաւորութեան շրջանում 1008 թ., հիմնական նորոգւել է, որը վնասւել էր արաբների արշաւանքների ժամանակ: 1908 թ. կոթողը ուսումնասիրւել է Մառի, Թորոս Թորամանեանի, Պոլտարակցի, Տիխոնովի, Օրբելիի և Ֆետւաճեանի միջոցով:
            Թորոս Թորամանեանը Տեկորի տաճարին յատուկ ուշադրութիւն դարձնելով, մանրամասն ուսումնասիրել է նրա ճարտարապետութեան մէջ փոփոխութիւններ կատարելու եղանակը, որը ըստ իրեն սոյն կոթողը եզակի ապացոյց է, թէ ինչպէս 5-րդ դարում առաջին փորձերն են տեղի ունեցել եռանաւ բազիլիկայները գմբեթաւորւելու համար:
02 – Տաճարի արևմտեան մուտքը
            Տեկորի տաճարը ունի մի քանի իւրայատկութիւններ: Նախ, նրա ճարտարապետական իւրայատկութիւնն է, ապա նրա գմբեթի տեսքը, որը եզակի է ու համարւում է եկեղեցիների գմբեթաւորման առաջին փորձը, ուշագրաւ է եկեղեցու արևմտեան մուտքի բարաւորի վրայի արձանագրութիւնը, որը պահպանւել էր 5-րդ դարից, որտեղ քանդակւած հայերէն տառերը Մեսրոպ Մաշտոցի միջոցով կազմւած տառերի նախնական տեսքն ունէր, որը մանրամասն վերլուծել է Կարօ Ղաֆարդեանը:
            Սոյն արձանագրութիւնը առաջին անգամ հրատարակւել է Սարգիս արքեպ. Ջալալեանցի միջոցով 1858 թ., որից յետոյ տարբեր գիտնականներ ընթերցել և վերլուծել են այն, բայց չեն կարողացել ճիշտ վերլուծութիւն կատարել, որովհետև նախադասութիւնները կարդալով, ոչ մի կապ չի նկատւում նրանց մէջ և միայն Մառին և Ղաֆարդեանին է յաջողել գտնել նրա ընթերցման բանալին:
03 – Արձանագրութեան գրչանկարը
Արձանագրութիւնը վերևից դէպի ցած ներկայացւում է ըստ հետևեալի...
... [Ե]ՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ ՏԱՅՐՈՆԻ ՏԵԿՈՐՈՅ ՎԱՆԱՑ ԵՐԻՑՈՒ ԵՒ ՄԱՆԱ|ՆԱՅ ՀԱԶԱՐԱՊԵՏԻ ՈՒՐԱՆԱՅ ՀՈՌՈՄԻ ՈՐ Շ... | ԵՒ ՀԻՄՆԱՐԿԵՑԱՒ ՏԵՂԻՍ Ի ՁԵՌՆ ՅՈՀԱՆՈՒ ՀԱՅՈՑ ԿԱԹ|ՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԵՒ ՅՈՀԱՆՈՒ ԱՐՇԱՐՈՒՆԵԱՑ ... | ՅԻՒՐ ԲԱՐԵԽԱՒՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՈԼՈՐ ԱԶԳԻՍ ԵՒ ԱՄՈՒՍՆ|Ի ԵՒ ՍՐԴԵԿԱՑ ԵՒ ԱԻՐԵԼԵԱՑ ԵՒ ... | ՍԱՀԱԿ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ՇԻՆԵ|ԱՑ ԶԱՅՍ ՎԿԱՅԱՐԱՆ ՍՐԲՈՅ ՍԱՐԳՍԻ
            Արձանագրութիւնը չունի թւական, որովհետև 5-րդ դարում և որոշ ժամանակ նրանից յետոյ արձանագրութիւններում չէին նշում թւականը: Իսկ սոյն արձանագրութիւնը միակն է, որտեղ չի օգտագործւել ամփոփագիր կամ փակագիր գրութիւն և բառերը ամբողջովին ներկայացւել են:
            Արձանագրութեան առաջին տողում նշւած ՏԱՅՐՈՆԻ ՏԵԿՈՐՈՅ ՎԱՆԱՑ ԵՐԻՑՈՒ, ներկայացնում է եկեղեցու վանահայրը, որի ժամանակ վերակառուցւել է կոթողը: Ըստ Մառի ՏԱՅՐՈՆ հենց Տիրան անունն է:
            Ըստ Գալուստ Տէր Մկրտիչեանի ՄԱՆԱՆԱՅ ՀԱԶԱՐԱՊԵՏ, հենց Վեհնամ հազարապետն է, որը ժողովուրդի մօտ ճանաչւած էր Մանան անունով: Իսկ ՈՒՐԱՆԱՅ ՀՈՌՈՄԻ, հռոմացի ինչ որ իշխանի անուն է: Նախադասութիւնը վերջանում է Շ տառով, որից յետոյ գրութիւնը վնասւած է և ապացուցում է, թէ նախադասութիւնը ունեցել է շարունակութիւն:
            Երկրորդ տողը ներկայացնում է եկեղեցու վերակառուցման կամ ինչպէս նշւել է ՀԻՄՆԱՐԿԵՑԱՒ մասին: Որպէս հիմանադիր յիշատակւած է ՅՈՀԱՆՈՒ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԵՒ ՅՈՀԱՆՈՒ ԱՐՇԱՐՈՒՆԵԱՑ, որը ներկայացնում է Յովհաննէս Ա. Մանդակունի կաթողիկոսին (479-490 թթ), Արշարունեաց գաւառից:
            Երորրդ տողի յիշատակութիւնը շատ էլ պարզ չէ, իհարկէ առայժմ, մինչև ընթերցման բանալին կը ներկայացւի:
            Չորորդ տողի նախադասութիւնը յիշատակում է Տեկորի Ս.Սարգիս եկեղեցու կառուցողի անունը, որը եղել է ՍԱՀԱԿ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ-ը: Սա այն իշխանն է, որը ըստ Ղազար Փարպեցիի, որպէս պատւիրակութիւն՝ սպարապետ Վարդան Մամիկոնեանի կողմից ուղարկւել էր պարսիկ զորավարի մօտ:
            Այժմ արձանագրութեան ճիշտ ընթերցման մասին: Այն պիտի ընթերցել չորորդ տողից դէպի առաջին տող, ըստ հետևեալի ...
            ՍԱՀԱԿ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ՇԻՆԵԱՑ ԶԱՅՍ ՎԿԱՅԱՐԱՆ ՍՐԲՈՅ ՍԱՐԳՍԻ ՅԻՒՐ ԲԱՐԵԽԱՒՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՈԼՈՐ ԱԶԳԻՍ ԵՒ ԱՄՈՒՍՆԻ ԵՒ ՍՐԴԵԿԱՑ ԵՒ ԱԻՐԵԼԵԱՑ ԵՒ ՀԻՄՆԱՐԿԵՑԱՒ ՏԵՂԻՍ Ի ՁԵՌՆ ՅՈՀԱՆՈՒ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԵՒ ՅՈՀԱՆՈՒ ԱՐՇԱՐՈՒՆԵԱՑ [Ե]ՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ ՏԱՅՐՈՆԻ ՏԵԿՈՐՈՅ ՎԱՆԱՑ ԵՐԻՑՈՒ ԵՒ ՄԱՆԱՆԱՅ ՀԱԶԱՐԱՊԵՏԻ ՈՒՐԱՆԱՅ ՀՈՌՈՄԻ ՈՐ Շ...
04- Տեկորի Ս.Սարգիս եկեղեցու ներկայ վիճակը
1956 թ. Տեկորի Ս.Սարգիս եկեղեցին, որը ունէր ճարտարապետական և հնագիտական մեծ արժէք, ամբողջովին աւերւեց թուրքական բանակի միջոցով:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: