ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եթե Ադրբեջանն Արցախում գործադրի ռազմական ուժ, կնշանակի՝ ունի համաձայնություն, և հակագործողություններ չեն լինի. քաղաքագետ

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ գրեթե ամենօրյա ռեժիմով սահմանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություններ տարածելը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար հող է նախապատրաստում։

Արեգ Քոչինյանի հետ «Հայկական ժամանակ» զրույցը՝ ստորև․

 
 

- Պարոն Քոչինյան, վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման վերաբերյալ դեպքեր են տեղի ունենում գրեթե ամենօրյա կտրվածքով, որը, բնականաբար, նախաձեռնում է ադրբեջանական կողմը՝ այն վերագրելով ՀՀ-ին: Այս համատեքստում պատահական չէ նաև ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կողմից ապատեղեկատվության տարածումը: Ի՞նչ ենթադրություններ կարող ենք սրանից անել. արդյոք նոր հո՞ղ է նախապատրաստվում հերթական մեծ ռազմական էսկալացիայի համար՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը:

- Այո՛, ես կարծում եմ, որ Ադրբեջանը գնում է այս քայլերին՝ հնարավորինս ապակայունացնելու սահմանագիծը և նախապատրաստվում լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որոնցով նպատակ ունի հասնել այն խնդիրների լուծմանը, որոնց, ըստ Ադրբեջանի նախագահի, հնարավոր չէ հասնել բանակցությունների միջոցով։ Այդ խնդիրներն են՝ ՊԲ կազմալուծումը, կամ, ինչպես Ադրբեջանն է համարում, հայկական զորքերի դուրսբերումը Արցախից, Լաչինի միջանցքի և Մեղրիում իրենց ցանկալի ճանապարհի նույնական կարգավիճակ ունենալը, այսինքն՝ այն միջանցքը, որի մասին միշտ խոսում են։ Ադրբեջանի նպատակը նաև սահմանազատում և սահմանագծումն է՝ համաձայն իրենց առաջարկների, այդ թվում՝ անկլավների հարցով։

- ՀԱՊԿ նիստից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգ էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Այդ նիստից առաջ էլ Ալիևը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ ընկերներ ունեն, քան Հայաստանը։ Նկատենք, որ ՌԴ նախագահը նաև նիստից հետո հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ: Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել այս ամենից. կա՞ն արդյոք թաքնված ուղերձներ՝ ուղղված ՀՀ-ին:

- Ես կարծում եմ, որ զանգերը հիմնականում կապված են կոմունիկացիաների բացման հետ, որի մասին նշում է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Ունեմ կասկածներ, որ կոմունիկացիաների բացումը փաթեթային տարբերակով ՌԴ-ում նկատի ունեն հենց միջանցքային տրամաբնությունը, երբ նաև համադրում ենք ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականի բացակայությունը։ Ընդհանրապես, որևէ միջոցառման կազմակերպման բացակայությունը ՀԱՊԿ-ի մասով հասկանալի է դարձնում, որ այն պահանջները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է, կիսում է ՌԴ-ն: Այսինքն՝ այդ պահանջները երկու տեր ունեն․ մեկը Ադրբեջանն է, մյուսը՝ ՌԴ-ն։

- Ադրբեջանը Արցախում գտնվող ՌԴ զորախմբից պահանջում է չօգտագործել «Ղարաբաղ» տերմինը։ Սակայն ընդգծենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ է այդ տերմինը գործածված։ Այս մասով ի՞նչ դիտարկումներ կարող ենք անել:

 

- Ամբողջությամբ Ադրբեջանի անպատրաստության մասին է խոսում այս հայտարարությունը, որ բանակցային որևէ տրամաբանության մեջ պատրաստ չէ շարժվել։ Ադրբեջանի մաքսիմալիստական ակնկալիքներն են ցույց տալիս, որ չկա՛ Ղարաբաղ, չկա՛ Ղարաբաղյան հարց, կա միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց, որի հետ Հայաստանը կապ չունի։ Այս պահանջները վկայում են այն մասին, որ երբ Ադրբեջանը հայտարարում է՝ կխոսի հայերի հետ, անվտանգությունը կապահովի, դրանք լուրջ չեն, քանի որ հրաժարվում է անգամ ընդունել, որ նման հարց կա դրված սեղանին։

- Իսկ, ըստ Ձեզ, Ադրբեջանը Արցախում կդիմի՞ ռազմական էսկալացիայի՝ հաշվի առնելով ՌԴ զորախմբի այնտեղ գտնվելը: Եվ եթե դիմի, ՌԴ-ի արձագանքը, ինչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի: 

- Եթե Ադրբեջանը դիմի որոշակի ռազմական գործողությունների Արցախում, ապա կնշանակի, որ որևէ համաձայնություն ստացել է, ինչը կնշանակի՝ հակագործողություններ այդ դեպքում չեն լինի։ Ես բացառում եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախում սրացում սկսի՝ առանց նախապես համաձայնեցնելու ՌԴ-ի հետ։

 

- Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում հանդիպել՝ նշելով՝ «Հայաստանի ղեկավարը չի ցանկացել առանց Ֆրանսիայի նախագահի մասնակցել այդ հանդիպմանը»: Այնինչ շատ սուր աչք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ հենց Ալիևն է խուսափում նման ձևաչափով հանդիպումից: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը. գուցե Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևի ընդունո՞ւմը:

- Մտավախությունները և պատճառները պարզ են․ Մակրոնը, ի տարբերություն բրյուսելյան ֆորմատի միջնորդի՝ Շառլ Միշելի, բավականին հստակ դիրքորոշում ունի հետևյալ հարցերում․ բոլոր պայմանավորվածությունները պետք է իրականացվեն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Բրյուսելում նախկին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, հատկապես հումանիտար հարցերի վերաբերյալ, չեն պահվում, ինչը հարմար է Ադրբեջանի համար, քանի որ պետք չեն առանձին պայմանավորվածություններ, այսպես ասած, առաջ տալու համար, այլ Ալիևը փաթեթային պայմանավորվածություններ է ցանկանում միայն իր պահանջածները ստանալուց հետո։

Մակրոնի ներկայությամբ դա հնարավոր չէ։ Ենթադրում եմ՝ եթե լիներ այդ հանդիպումը, ապա պետք է հարց բարձրացվեր ԵՄ-ի ուղարկած քաղաքացիական առաքելության դիտորդների ներկայության երկարաձգման վերաբերյալ, որոնց ներկայությանը Ադրբեջանն ի սկզբանե դժկամությամբ էր համաձայնել։ Այս ամենից զատ, հանդիպումից հրաժարվելը, այո, Ալիևի պատասխանն էր Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևին, որով պահանջվում է ադրբեջանական զինուժն անհապաղ դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից՝ ապահովելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումը և կոչ արվում Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: