ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մունդիալ-2022․ Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթեց Շվեյցարիային և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի վերջին խաղում միմյանց դեմ մրցեցին H խմբում ընդգրկված Պորտուգալիայի և Ուրուգվայի հավաքականները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղի հենց սկզբից Պորտուգալիան տիրեց նախաձեռնությունը։ Թիմն ակտիվ գրոհում էր, ճնշում էր գործադրում մրցակցի վրա, փորձում արագ գոլ հեղինակել։ Պորտուգալիայի մեկնարկային ճնշումը, սակայն, արդյունք չտվեց, որոշ ժամանակ անց Ուրուգվայը կարողացավ մի փոքր հանգստացնել խաղը։ Խաղակեսի երկրորդ հատվածում թիմերն ավելի հանգիստ էին գործում՝ ցուցաբերելով որոշակի զգուշավորություն։ Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները առաջին խաղակեսում նույնիսկ կարող էին բացել հաշիվը, սակայն մրցակցի վտանգավոր հակագրոհի ճանապարհին կանգնեց Պորտուգալիայի դարպասապահ Դիոգու Կոշտան։ Առաջին խաղակեսն ավարտվեց առանց  գոլերի։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից Պորտուգալիան կրկին սկսեց ակտիվ գործել, տիրել գնդակին ու թելադրել խաղը։ Ուրուգվայի հավաքականի խաղը չէր ստացվում, դաշտի կենտրոնն ակնհայտորեն վերահսկում էին պորտուգալացիները։ Պորտուգալիայի վստահ խաղը, ի վերջո, հանգեցրեց նաև գոլի։ 54-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը գնդակը կախեց տուգանային հրապարակ, որտեղ հերթապահում էր Կրիտիանու Ռոնալդուն․ Ռոնալդուն ցատկեց, ապակողմնորոշեց դարպասապահին, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց Ուրուգվայի դարպասում։ Գոլը սկզբում գրանցեցին Ռոնալդուի անունով, սակայն հետագայում այն գրանցեցին Բրունո Ֆերնանդեշի հաշվին, քանի որ գոլի կրկնապատկերները ցույց տվեցին, որ Ռոնալդուն գնդակին չէր հպվել։
 
Բաց թողած գոլից հետո Ուրուգվայի հավաքականը կերպարանափոխվեց, ակտիվացավ ու աաջ նետվեց՝ խաղը փրկելու։ Պորտուգալիան անցավ խորը պաշտպանության, իսկ Ուրուգվայը մի քանի վտանգավոր պահ ստեղծեց։ Պորտուգալիային վերահաս գոլից մեկ անգամ «փրկեց» դարպասաձողը, մեկ անգամ էլ՝ դարպասապահ Կոշտան։
 
Ուրուգվայի ակտիվությունը, սակայն երկար չտևեց։ Պորտուգալիայի հավաքականի մարզիչը փոփոխություններ կատարեց, ինչից հետո պորտուգալացիները կարողացան որոշակիորեն հանգստացնել խաղն ու վտանգավոր հակագրոհներ ձեռնարկել։ Արդյունքում պորտուգալացիները խաղի վերջնամասում ևս մեկ գոլ խփեցին՝ ամրագրելով առավելությունը։ Մրցավարի ավելացրած ժամանակում Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց՝ մրցակցին 11 մետրանոց հարվածի իրավունք պարգևելով։ 11 մետրանոց նշակետից հարվածեց Բռունո Ֆերնանդեշը՝ գրանցելով դուբլ։
Երկրորդ գոլը բաց թողնելուց հետո Ուորուգվայը թևաթափ եղավ՝ հասկանալով, որ խաղը փրկելու համար ժամանակ չի մնացել։ Մնացած ժամանակահատվածում Պորտուգալիան ավելի մոտ էր երրորդ գոլին։ Բռունո Ֆերնանդեշն աչքի ընկնելու ևս երկու հնարավորություն ունեցավ, սակայն նրա հարվածներից մեկի դեպքում գնդակը դարպասաձողին դիպավ, իսկ մյուս դեպքում փրկեց Ուրուգվայի դարպասապահ Սերխիո Ալվարեսը։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ օգուտ Պորտուգալիայի։
 
Այս խաղից հետո Պորտուգալիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և վստահորեն գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը։ Պորտուգալիան մեկնարկային 2 հաղթանակների շնորհիվ նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, իսկ H խմբում երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Ուրուգվայի, Գանայի և Հարավային Կորեայի հավաքականները։ Գանան ունի 3 միավոր, Ուրուգվայն ու Հարավային Կորեան՝ մեկական։ Երրորդ տուրում Պորտուգալիան կմրցի Հարավային Կորեայի, Գանան՝ Ուրուգվայի հետ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: