ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն Արտաշեսյաններրի օրոք. Sիգրան Մեծ

Մագնեսիայի ճակատամարտում (մ.թ.ա. 190 թ.) Սելևկյան բանակի կրած ծանր պարտությունից հետո, Մեծ Հայքն ու Ծոփքը վերականգնում են իրենց անկախությունը:

 Արտաշեսյանների տոհմի հիմնադիր Արտաշես I-ը (մ.թ.ա. 189-160 թթ.) մի շարք հաջող պատերազմների արդյունքում, ընդլայնում է Մեծ Հայքի թագավորության սահմանները` վերածելով այն ուժեղ պետության: Արտաշեսի թագավորության անբաժանելի մասն էին նաև Արցախը, Սյունիքը և Ուտիքը: Այսպիսով, նրան հաջողվում է միավորել Մեծ Հայքի սահմանները բացառությամբ Ծոփքի:
Տիգրան II Մեծի օրոք (մ.թ.ա. 95-55 թթ.) Մեծ Հայքի թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերության` հասնելով իր քաղաքական հզորության ամենաբարձր կետին: Հիմնականում ավարտելով հայկական հողերի` այդ թվում Ծոփքի միավորումը` Տիգրան II-ը, հաղթական պատերազմների արդյունքում և հենվելով Պոնտոսի թագավորության հետ դաշինքին, ընդլայնում է Մեծ Հայքի սահմանները: Միացնում է Ատրպատականը, Սելևկյան Ասորիքը, Կոմմագենեն, Կիլիկիան, Միջագետքը և այլ տարածքներ: Միմյանց օգնելու և թիկունքներն ապահովելու, ինչպես և Արևելքում Հռոմի դեմ համատեղ պայքարելու նպատակով, Տիգրան Մեծը իր թագավորման առաջին իսկ տարիներին ռազմաքաղաքական դաշինք է կնքում օրեցօր հզորացող Պոնտոսի թագավոր Միհրդատի հետ: Հայոց արքայի գերիշխանությունը ճանաչում են ոչ միայն Հրեաստանի, Նաբաթեայի, Վիրքի և Աղվանքի թագավորությունները, այլև Պարթևական պետությունը, նրան դաշնակից են դառնում Պարսից ծոցի Արաբական ցեղերը և մի շարք կենտրոնասիական ցեղեր: Արտաշեսյանների օրոք Հայաստանում ուժեղանում է հելլենիստական մշակութային ազդեցությունը: Այդ շրջանում բուռն առաջընթաց են ապրում ճարտարապետությունը, գրականությունը, քնարերգությունը, պատմագրությունն ու թատրոնը:
Այնուամենայնիվ Հռոմի առաջընթացը վերջ է դնում Մեծ Հայքի հզորությանը, որը հասել էր իր գագաթնակետին: Պարտության մատնելով Տիգրանի մերձավոր դաշնակցին Միհրդատին, հռոմեական զորավար Լուկուլլոսը մ.թ.ա. 69 թվականի գարնանը ներխուժում է Հայաստան, սակայն, վերջնականորեն չի կարողանում ծնկի բերել Հայաստանը: Հռոմեական սենատի որոշմամբ, Լուկուլլոսին փոխարինած Պոմպեոսը մ.թ.ա 66-ին հերթական անգամ հարձակվում է Հայաստանի վրա` շարժվելով դեպի մայրաքաղաք Արտաշատ: Տիգրանը հարկադրված է լինում հաշտություն առաջարկել Պոմպեոսին: Մ.թ.ա. 66 թվականի հայ-հռոմեական Արտաշատի պայմանագրի համաձայն, Հայոց թագավորությունը զրկվում է գրաված տարածքների մեծ մասից, սակայն շարունակում է մնալ տարածաշրջանի ուժեղ պետություն: Հետագայում Արտավազդ Երկրորդի և Արտաշես Երկրորդի օրոք, փորձեր են արվում վերականգնել նախկին հզորությունը: Արտավազդը հայկական արքունիքում հելլենիստական հիանալի կրթություն ստացած պետական գործիչ էր: Նա գրել է հրապարակախոսություններ, պատմություններ և ողբերգություններ, բեմադրել է ներկայացումներ:
Երկրի անկախության ու անվտանգության ապահովման հուսալի միջոց է դարձնում պատերազմող Հռոմի ու Պարթևստանի միջև խուսանավելու հմուտ քաղաքականությունը: Արտավազդ թագավորը մ.թ.ա. 34 թ.-ին գերեւարվում է Հայաստան ներխուժած հռոմեական զորավար Անտոնիոսի կողմից և ընտանիքի հետ տեղափոխվում Եգիպտոս, որտեղ այդ առիթով Կլեոպատրա թագուհու մասնակցությամբ, կազմակերպվում է հաղթական մեծ շքերթ: Մ.թ. I դարի երկրորդ կեսին, շնորհիվ հայ-պարթևական դաշնակից ուժերի հաջող պայքարի ընդդեմ Հռոմի, Մեծ Հայքի թագավորության գահն է բարձրանում Տրդատ I-ը, որը Հռանդեայի ճակատամարտում հռոմեացիների պարտությունից հետո (մ.թ. 62 թ.) մեկնում է Հռոմ, որտեղ Ներոնից թագ է ստանում և վերադառնում է Հայաստան (65-66թթ.): Կայսրից` հռոմեացիների կողմից Արտաշատի ավերման համար որպես փոխհատուցում ստացած գումարով Տրդատ I-ը վերականգնում է մայրաքաղաքը և կառուցում է Արեգակի տաճարը Գառնիում: Մեծ Հայքում հաստատվում է Արշակունիների (պարթև Արշակունիների կրտսեր ճյուղը) արքայատոհմը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: