ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետեւանքները

1992 թվականին ձեւավորված ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ապրում է իր գոյության թերեւս ամենաճգնաժամային շրջափուլը։

Առաջնային պլան է մղվել ռազմաքաղաքական այդ դաշինքի արհեստական ու անգործունյա բնույթը։ Անդամ պետություններն ու դրանց հասարակությունները անընդհատ ընդգծում են դրա անարդյունավետությունն ու ընդհանրապես գոյության անիմաստությունը։ Համանման գնահատականներ հնչում են նույնիսկ ռուսական իրականությունում, քանի որ Սառը պատերազմից հետո թերեւս ամենալայնամասշտաբ ռազմական կամպանիայում (Ուկրաինական պատերազմ) ՀԱՊԿ անդամ երկրները ոչ մի կերպ չկարողացան միասնական դիրքորոշում հայտնել։
Դաշինքի անարդյունավետությունը հատկապես դրսեւորվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ, երբ Հայաստանի տարածքների օկուպացիան եւ բնակավայրերի հրթիռակոծությունը մնացին անարձագանք եւ անհետեւանք։
Ակնհայտ այս փաստերի համատեքստում ՀԱՊԿ-ի դեմ ուղղված քննադատություններն իսկապես տրամաբանական են ու արդարացված։ Բայց ես առաջարկում եմ հարցը դիտարկել մի փոքր այլ տեսանկյունից՝ դնելով հետեւյալ հարցադրումը․ ՀԱՊԿ անդամ երկրներն են դաշինքի զոհե՞րը, թե՞ ռազմաքաղաքական կառույցն է զոհը տարասեռ իր մասնակիցների՝ առաջին հերթին Ռուսաստանի։
Ինձ հավանական է թվում երկրորդ տարբերակը՝ հաշվի առնելով դաշինքի ստեղծման պայմաններն ու անդամ երկրների առանձնահատկությունները։
Թերեւս մեծ գյուտ արած չենք լինի, եթե պնդենք, որ կամայական ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորման համար անհրաժեշտ է մեկ ընդհանուր հակառակորդի առկայություն։ ՆԱՏՕ-ի պարագայում թշնամու կերպարը սկզբում մարմնավորում էին կոմունիզմն ու Սովետական Միությունը, 2000-ականներին՝ միջազգային ահաբեկչությունը, իսկ հիմա՝ Ռուսաստանը։ Այս ցանկում կարող ենք ավելացնել նաեւ Չինաստանը եւ Իրանը։
Վարշավյան պայմանագրի հակառակորդը ՆԱՏՕ-ն էր եւ «Ազատ աշխարհը»։ Հստակ ու պարզ այս կառուցվածքով եւ էությամբ են գործել Անտանտը, Քառյակ դաշինքը եւ պատմության բոլոր ռազմաքաղաքական դաշինքները։ Իսկ հիմքում բնականաբար տնտեսական եւ քաղաքական շահերի համընկնումն է, առանց որի համագործակցությունը դառնում է անհնար։
ՀԱՊԿ-ի պարագան բացառություն է, քանի որ նրա անդամ երկրները գոնե 2008-ից այս կողմ չունեն ընդհանուր շահեր եւ հետաքրքրություններ, դաշինքն էլ իր հերթին չունի համընդհանուր թշնամու գաղափար։ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Հայաստանը չեն աջակցում Ռուսաստանի «Հատուկ գործողությանը» Ուկրաինայում, իսկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ուղիղ հայտարարում է, որ չի ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունը։
Նույն տրամաբանությամբ ՀԱՊԿ անդամ երկրները անմասն են Հայաստանի անվտանգային հիմնախնդիրներից՝ հստակ արձանագրելով, որ իրենք չեն պատրաստվում Բաքվի եւ Անկարայի հետ խնդիրներ ունենալու հանուն Երեւանի։
Այս ամենով հանդերձ ՀԱՊԿ-ի անարդյունավետության ամենացցուն վկայությունը Տաջիկստանի եւ Ղրղզստանի ուղիղ դիմակայությունն է, որը հաճախ փոխակերպվում է զինված ընդհարման։
Բոլոր այս փաստերը գալիս են ապացուցելու, որ ռազմաքաղաքական դաշինքը օբյեկտիվորեն ի զորու չէ բավարարելու իր անդամների անվտանգային պահանջներն ու ակնկալիքները։ Եվ ոչ թե այն պատճառով, որ դրա անդամները հակահայկական դիրքորոշում ունեն կամ էլ չափից շատ են սիրում Ուկրաինային, այլ պարզապես պետություններն այդ չունեն ընդհանուր շահեր եւ պատկերացումներ, բացակայում է բոլորին միավորող մարտահրավերը եւ հակառակորդի գաղափարը։
Խնդրի էությունը ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է ընդգծել, որ ի սկզբանե ՀԱՊԿ-ը ձեւավորվել է արհեստական պայմաններում՝ հիմքում ունենալով կենտրոնի՝ Ռուսաստանի Դաշնության, ձգողականության ճնշող ուժը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոսկվան փորձում էր տարբեր դրսեւորումներով նորանկախ հանրապետությունների հետ համագործակցության նոր միջավայրեր ձեւավորել՝ զամբյուղների մեջ լցնելով տարասեռ եւ բազմաբնույթ միավորների։
ՀԱՊԿ-ը այդ զամբյուղներից ամենախնդրահարույցն էր, քանի որ ստիպված էր իր վրա վերցնել այդ միավորների անվտանգային հիմնախնդիրներն ու ռազմաքաղաքական ակնկալիքները, ինչը, ինչպես արդեն ցույց տվեցինք, անհնար եւ անհեռանկար ձեռնարկ է։ Այսպիսի անհուսալի իրավիճակում ՀԱՊԿ-ին մնում է միայն սահմանափակվել միջնորդի կամ էլ չեզոք արբիտրի համեստ առաքելությամբ, ինչը սակայն հակասում է դրա կանոնադրությանն ու ընդհանրապես բնույթին։
Շարադրանքի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու իմաստազրկումը ուղղակի սպառնալիք են Ռուսաստանի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահերի համար։ Ռուսաստանի դաշնակիցները, օգտվելով միջազգային նպաստավոր իրադրությունից, պարզ հասկացնում են, որ այլեւս չեն պատրաստվում գործելու 1990-ականների եւ 2000-ականների խաղի կանոններով եւ անհրաժեշտության դեպքում կարող են վտանգավոր ականներ դառնալ Մոսկվայի համար։
Այս պայմաններում ճգնաժամից դուրս գալու երեք ճանապարհ է ուրվագծվում․
-Ռուսաստանը մուրճի եւ մահակի ներգործությամբ հնազանդեցնում է իր ստորակա դաշնակիցներին՝ բռնությամբ նրանց շահերն ու հետաքրքրությունները միահյուսելով իր քաղաքական կուրսին,
-ՀԱՊԿ-ը շարունակում է գոյություն ունենալ նույն տրամաբանությամբ՝ դրսեւորվելով որպես խորհդակցական անդեմ ու անգործունյա մարմին,
-Ռուսաստանն առաջ է քաշում իր դաշնակիցների եւ գործընկերների հետ համագործակցության բոլորովին նոր ու կենսունակ չափանիշներ՝ արդիականացնելով հին կապերն ու գործիքակազմերը։
Առաջին տարբերակը անհավական է թվում, քանի որ ժամանակակից Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ շարժվել Սովետական Միության կամ էլ Ռուսական կայսրության ճանապարհով։ Այս մասին մանրամասն խոսել ենք «Ռուսական կայսերականությունը 21-րդ դարում» հոդվածում, եւ կարիք չկա նույնը կրկնելու։
Երկրորդ տարբերակն իհարկե հավանական է, բայց ճանապարհն այդ կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀԱՊԿ անդամ երկրների համար։ Դաշինքի շարունակական անարդյունավետությունն ու անգործունյա դիրքավորումը հանգեցնելու են լավագույն դեպքում դրա ձեւական եւ մոռացված գոյության ամրագրմանը, վատագույն դեպքում՝ խայտառակ կազմաքանդմանը։
Իրադարձությունների համանման ընթացքի պարագայում անխուսափելիրոն փլուզվելու են անվտանգային եւ ռազմական ավանդական կապերն ու համակարգերը, ինչը հանգեցնելու է էլ ավելի մեծ ճգնաժամի։
Երրորդ տարբերակը ամենաբարդն է, բայց թերեւս ամենաարդյունավետը։ Նախ պետք է արձանագրվի, որ ՀԱՊԿ-ը Սառը պատերազմի եւ Վարշավյան պայմանագրի արհեստական վերապրուկն է 21-րդ դարում ու չի համապատասխանում դարաշրջանի մարտահրավերներին, ինչպես նաեւ չի սպասարկում անդամ երկրների շահերն ու հետաքրքրությունները։
Անհրաժեշտ է հրաժարվել տարասեռ եւ իրարամերժ խնդիրները մեկ զամբյուղում խցկելու մեթոդաբանությունից եւ հիմնախնդիրներն ու պետությունների հետ փոխհարաբերությունները դիտարկել իրարից անջատ տրամաբանությամբ։ Այսինքն՝ Ռուսաստանը պետք է կանգնեցնի ՀԱՊԿ-ի լիակատար արժեզրկումը, բայց ոչ թե հին ու արդյունավետ կապերի պայթեցման, այլ դրանց արդիականացման միջոցով։
Սխալվելու չնչին հավանականությամբ ապագայում նույն ճանապարհով է ընթանալու նաեւ ՆԱՏՕ-ն, որը նույնպես ներքաշված է խոր ճգնաժամի մեջ։ Ճգնաժամ, որը ստվերվեց Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությամբ՝ ապահովելով կեղծ միասնության ցուցադրություն։
 
Աղբյուր՝ aliqmedia.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: