ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաաստանի և Ադրբեջանի միլիարդներն ու Հայաստանը

Ռուսաստանն ու Ադրբեջանն իրականացնում են 7,5 միլիարդ դոլարի 14 համատեղ ծրագիր: Օրերս այդ տեղեկությունը նկատելի ուշադրության արժանացավ Հայաստանում, ինչը իհարկե ունի իր հասկանալի պատճառը:

Այդ հանգամանքից զատ սակայն, շատ կարևոր է, թե արդյո՞ք Հայաստանի հանրության, հասարակական-քաղաքական կյանքի տարբեր դերակատարների համար հասկանալի է միջազգային քաղաքականության այդ ասպեկտն ու դրա խորքային կարևորությունը, դրա ազդեցությունը քաղաքական զարգացումների տրամաբանության, քաղաքական դիրքավորումների վրա: Եվ այդ հանգամանքը բնորոշ կամ հատուկ է ոչ միայն ռուս-ադրբեջանական գործակցության համար, այլ միջազգային հարաբերությունների երկկողմ ու բազմակողմ ամբողջ սպեկտրի:

 

Ըստ այդմ, երբ հայկական քաղաքականության սուբյեկտները դիտարկում են Հայաստանի շահերը քաղաքական զարգացումների բարդ հանգույցում, այդ դիտարկումներում շատ կարևոր է արձանագրել, թե Հայաստանը երկկողմ ու բազմակողմ ձևաչաձերով ի՞նչ ծավալի տնտեսական կապակցվածության և փոխադարձ շահառության մեջ է թե Ռուսաստանի, թե մնացյալ բոլոր խոշոր դերակատարների, միջազգային կառույցների հետ: Օրինակ, երբ մենք միանգամայն հիմնավոր և արդարացի գնահատական տալով Ռուսաստանի դաշնակցային անբարեխղճությանն ու անգամ հակահայ քաղաքական գործողություններին և խոսում արևմտյան ելքերի, այլընտրանքների մասին, ունե՞նք Ադրբեջանի հետ արևմտյան դերակատարների տնտեսա-քաղաքական հարաբերության ծավալի կամ մասշտաբի մասին պատկերացում, թե քանի՞ միլիարդ դոլարի շրջանակում է այդ ամենն ու ինչ հարաբերակցություն կա Հայաստան-Արևմուտք տնտեսական հարաբերության ծավալի հետ: Ինչպիսի՞ն է Հայաստան-ԱՄՆ տնտեսա-քաղաքական շահի և հետաքրքրության, գործակցության ծավալն ու մասշտաբը, ինչպիսին է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունը, ի՞նչ հեռանկարներ կան և կոնկրետ ծրագրեր: Այդ ամենն է միջազգային քաղաքականության հիմքը, նաև միջպետական հարաբերությունների ու ռազմա-քաղաքական դաշինքների հիմքը:

Իհարկե ասել, թե դա միակն է, կլինի չափազանցություն կամ մոլորություն, բայց մեղմ ասած բազմակի մոլորություն է մտածել, թե հնարավոր է որևէ կայուն ու հաստատուն փոխհարաբերություն և հեռանկար, եթե չկա տնտեսական մասշտաբային հետաքրքրությունների հիմքը: Ըստ այդմ, հարաբերության հեռանկարի բովանդակությունն ու շահեկանությունը չափելու համար պետք է չափվի նաև տնտեսական հետաքրքրությունների բովանդակությունը: Այդ իմաստով, Հայաստանն ունի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը շեշտադրելու անհրաժեշտություն, և այդ հարցը խոշոր հաշվով պետք է լինի նաև հայաստանյան քաղաքական «դիսկուրսի» կարևոր ուղղություններից մեկը:

1in.am

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: