ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱՍՏԱՆ ՍՓՅՈՒՌՔ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել ինչպես Հայաստանը, այնպես էլ հայկական Սփյուռքը

Համաշխարհային Հայկական Գագաթնաժողովին ներգրաված էին մոտ 100 բանախոսներ, որոնք իրենց կարծիքներն ու մոտեցումները արտահայտեցին տարբեր թեմաների շուրջ, որոնք նախորոք ճշտվել էր Սփյուռքի գրասենյակի կողմից:

2022 թվականի հոկտեմբերի 28-31-ին Երևանում իրականացվեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Այն կազմակերպել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:
Գագաթնաժողովի հիմնական թեմաներն էին հայ ժողովրդի առաջ ծառացած համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովին մասնակցում էին շուրջ 600 մասնակիցներ 50-ից ավելի երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք ներկայացնում էին համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական, մարզամշակութային միություններ և այլն:
Համաշխարհային Հայկական Գագաթնաժողովին ներգրաված էին մոտ 100 բանախոսներ, որոնք իրենց կարծիքներն ու մոտեցումները արտահայտեցին տարբեր թեմաների շուրջ, որոնք նախորոք ճշտվել էր Սփյուռքի գրասենյակի կողմից: Գագաթնաժողովը ընթանում էր պանելային քննարկման ձևով՝ այսինքն յուրաքանչյոր թեմայի շուրջ հրավիրված էին չորս կամ հինգ բանախոսներ: Բանախոսների կամ պանելային եղանակող զեկուցաբերների մեծ մասը Միացյալ Նահանգներից էին: Իրանից մասնակցում էին ավելի քան 12 հոգի՝ «Միասնության Դաշինքի» անդամներ ու ազատ անհատներ: Կային որոշ բնիկ իրանահայեր, որոնք մասնակցում և ներկայացնում էին տարբեր երկրների հասարակական միավորների:
Գագաթնաժողովի ռազմավարական ուղղությունները նշված էին 10 կետերում: Գագաթնաժողովի նպատակները և ակնալիքները սահմանված էին ըստ հետևյալի՝
«Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ համաշխարհային հայկական սփյուռքը՝ սահմանելով և ինստիտուցիոնալացնելով փոխշահավետ քաղաքականություն և ծրագրեր, ինչպես նաև ստեղծելով նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակներ, որոնց միջոցով կամրապնդվեն և կընդլայնվեն Հայաստանի և Սփյուռքի միջև փոխհարաբերությունները: Գագաթնաժողովը Հայաստանին և Սփյուռքին հնարավորություն կտա բացահայտելու առաջնահերթությունները, սահմանելու նոր մոտեցումներ մեր ընդհանուր համահայկական օրակարգին և մշակելու ռազմավարական ճանապարհային քարտեզ ապագա համագործակցության համար»:
Ըստ սփյուռքի գրասենյակի պատասխանատու՝ Զարեհ Սինանյանի «Գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված առաջարկները, լուծումները և արդյունքները հիմնաքար են հանդիսանալու Հայաստանի Հանրապետության Հայաստան-Սփյուռք ռազմավարության մշակման համար»։
Գագաթնաժողովի օրակարգում բացի ողջույնի խոսքերից ընդգրկված էին տարբեր թեմաներ, որոնցից մի մասը կարելի է նշել ըստ հետևյալի՝
1-Հայաստանի անվտանգության համատեքստը: Դեպի ու՞ր ենք մենք շարժվում:
2-Սփյուռքը և հայկական շահերի պաշտպանությունը:
3-Սփյուռքի աջակցությունը Հայաստանի անվտանգության հզորացման գործում:
4-Սփյուռքը, փափուկ ուժը և մեր բրենդը:
5-Կառուցելով Հայաստան-սփյուռք տնտեսական համագործակցությունը:
6-Հայրենադարձություն և ժողովրդագրություն, ֆինանսավորելով և համակարգայնացնելով հայրենադարձությունը, առկա մոդելները:
7-Հայաստանը որպես փրկօղակ, աջակցելով սփյուռքի ճգնաժամային համայնքներին:
8-Հայաստանը որպես կենսակերպի ընտրություն, ինչու՞ ընտրել Հայաստանը որպես տուն:
9-Սփյուռքը առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում: 10-Սփյուռքը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում:
11-Սփյուռքը զբոսաշրջության զարգացման գործում:
12-Սփյուռքը կրթության և մշակույթի ոլորտում:
13-Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության գործում:
14- Սփյուռքը կայուն գյուղատնտեսության ոլորտում:
15-Սփյուռքի համայնքներին աջակցության լավագույն փորձը:
16-Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակները և խնդիրների համատեղ լուծումները:
17-Աջակցելով սփյուռքի երիտասարդական կազմակերպություններին և հզորացնելով կապը հայրենիքի հետ:
18-Սփյուռքի դպրոցները և հայերենի ու հայկական մշակույթի դասավանդումը սփյուռքում:
19-Հայագիտությունը, բարձրագույն կրթությունը և ռեսուրսների մոբիլիզացիան:
20-Ինչպե՞ս են սփյուռքի համայնքներն իրենց երկրներում կազմակերպում տեղական և պետական մակարդակով ներկայացվածությունը:
21-Սփյուռքի ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարման համակարֆգում. Հնարավոր մոդելներ:
22-Սփյուռքի քաղաքական ներկայացվածությունը Հայաստանում:
 Մնում է մեզ իմանալ թե ինչպիսի առաջարկներ, եզրակացություններ և արդյունքներ են գրանցվել, որոնք պետք է մեր կարծիքով կարգավորվեն ու ներկայացվեն մասնակիցներին: Լավ պատկերացում չունենք այդ  առաջարկների, եզրակացությունների, արդյունքների և իրագործման մեխանիզմների մասին, որոնց հիման վրա ՀՀ կառավարությունը պետք է ճշտի իր պաշտոնական ռազմավարությունը Հայաստան–Սփյուռք կապերի կամ համագործակցության կապակցությամբ: Առաջարկում ենք եթե առաջարկների, եզրակացությունների, արդյունքների և իրագործման մեխանիզմների մասին հստակ գրանցումներ գոյություն ունեն, ուղարկվեն մասնակիցների կամ հետաքրքրվողների իմեյլների հասցեներով և առիթ ու ժամանակ տրվի նրանց ներկայացնելու առաջարկներ ու կարծիքներ, որոնք կարող են դրական դերակատարություն ունենալ հանձնակատարի կողմից ստանձնած պատասխանատվության գործում:
Պանելային եղանակը մասնակիցներին միայն առիթ էր տալիս հարցեր ներկայացնել գրավոր և բջջային հեռախոսի միջոցով, բանախոսներին ու լավագույն դեպքում հնարավոր էր այդ հարցերը արտացոլվեին ու պատասխան ստանային: Այստեղ չկար երկխոսություն և հարցերի քննարկում: Միայն բանախոսները հնարավորություն ունեին արտացոլել իրենց կարծիքները և դա չի կարելի ներկայացնել, որպես համաժողովի առաջարկներ, եզրակացություն կամ արդյունքների ամփոփում: Բացի դա մեծ մասամբ բանախոսները ներկայացնում էին խնդիրները իրենց տեսանկյունից և հաճախ այդ խնդիրների լուծման որևէ մեխանիզմներ կամ լուծումներ չէին առաջարկվում: Այս մասը կարելի է թեմաների բաժնում մեկ առ մեկ քննարկման ենթարկել ու եզրակացնել:
Վերոհիշյալ մտահոգությունը նկատի ունենալով դրական պետք է համարել սփյուռքի հանձնակատար  Զարեհ Սինանյանի այն հայտարարությունը, որ իր վերջին օրվա եզարափակիչ խոսքում նշեց, որ «Բոլոր մասնակիցների իմեյլի հասցեներով կուղարկվեն բանախոսների բանախոսության նյութերը հույս ունենալով, որ կստանան մասնակիցների առաջարկները, որից հետո էլ ավելի լավ հնարավոր կլինի եզրակացություններ անել ու ամբողջովին արդյունքները ներկայացնել իշխանությանը իր քաղաքականությունը ճշտելու ուղղությամբ՝ Հայաստան-Սփյուռք երևույթի կապակցությամբ»:
Հույս ունենք այս եղանակով կվերանա գագաթնաժողովի երկխոսության բացը և հնարավորություն կտրվի ՀՀ իշխանությանը ավելի լավ ծանոթանալ մասնակիցների առաջարկների ու մտքերի մասին, որի հիման վրա պետք է ճշտի իր քաղաքականությունը Հայաստան Սփյուռք փոխհամագործակցության կապակցությամբ:  
Թեհրանի ՊԺ-ի պատգամավոր, «Րաֆֆի» ՄՄ համալիրի փոխնախագահ և «Միասնության դաշինք»-ի դիվանի անդամ՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան, 25 նոյեմբերի 2022 թ.


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: