ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևը սխալվում է. ՀԱՊԿ-ում մենք ընդհանրապես ընկեր չունենք, ընկերությունը կառուցվում է արժեքների հիման վրա. Բաբայան

ՀԱՊԿ-ի նիստից որեւէ ակնկալիք չունեմ, որովհետեւ ավելի շատ վստահում եմ գործողություններին, քան թե խոսքերին: Այս դեպքում որոշիչ գնահատականի չեմ սպասում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Երեւանում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարություններին, թե իրենք ավելի շատ ընկերներ ունեն ՀԱՊԿ-ում, քան Հայաստանը՝ Բաբայանը նկատում է. «Ալիեւը սխալվում է. ՀԱՊԿ-ում մենք ընդհանրապես ընկեր չունենք, որովհետեւ ընկերությունը կառուցվում է որոշակի սկզբունքների ու արժեքների հիման վրա: Դա թե՛ մարկանց, թե՛ պետությունների հարաբերություններում այդպես է: Հայաստանն այդ կառույցում որեւէ ընկեր չի կարող ունենալ, որովհետեւ մտածողությունը, մոտեցումներն ու աշխարհընկալումները լրիվ այլ են»:
Ըստ նրա՝ այս գագաթնաժողովի ժամանակ, բնականաբար, ինչ-որ որոշումներ կընդունվեն, մնում է միայն սպասել, սպասել ոչ թե այդ որոշումների բարձրաձայնմանը, այլ հետագա գործողությունների զարգացմանը: «Կլինե՞ն գործողություններ, որոնք կբավարարեն մեր սպասելիքները, լավ: Չե՞ն լինի՝ չեմ կարծում, թե մեծ հիասթափություն կապրենք: Բոլորն էլ՝ թե՛ ընդդիմադիրները, թե՛ ՀԱՊԿ-ի կողմնակիցները, շատ լավ հասկանում են, որ այդ կառույցը Հայաստանի անվտանգությանը գործնական օգուտ չի կարող տալ»,- կարծում է նա:
Վերջինիս համոզմամբ՝ եթե մեր երկրի իշխանությունների համար կարեւոր լինեին կոռուպցիոն համակարգը, բռնապետական մոտեցումները կամ կենսական կարեւոր խնդիրները երկրորդ պլանում թողնելը, ապա միայն այդ դեպքում իշխանությունը կարող էր նստել ու սպասել ՀԱՊԿ-ի որոշումներին. «Մենք շատ երկար ժամանակ ստրատեգիական մոտեցումը զոհաբերել ենք տակտիկականին, ապրել ենք միայն այսօրվա օրով, ասել ենք՝ այսօրվա հարցը լուծենք, վաղը կյանքը ցույց կտա»:
Խոսելով Ստանիսլավ Զասի այն հայտարարության մասին, թե ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացվող տեղեկատվությունները հաստատում են, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին՝ Բաբայանն ասում է՝ սպասելի էր, որ կտրվի հենց «հայ-ադրբեջանական փոխհրաձգություն» ձեւակերպումը, ոչ թե կշեշտվի ադրբեջանական ագրեսիան կամ ոտնձգությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
«Այդ հայտարարությունն անելու համար պետք չէր գալ հասնել այստեղ, կարող էին անել նույն օրը: Եթե Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ ունենալով ապացույցներ, եթե հրավիրել է այստեղ, որ ֆիքսեն, ուրեմն վստահ է եղել իր ապացույցների վրա: Հայաստանի փաստարկներն այս հարցում շատ ամուր են: Սակայն նման հայտարարությունը, որն արեց Զասը, ավելի շատ հարցը փակելու միտում ունի»,- նկատում է նա:
 
Զրուցակցի կարծիքով՝ պետք էր դիմել ՀԱՊԿ-ին թեկուզ միայն նրա համար, որ հերթական անգամ համոզվեինք՝ արձագանքը նույնն է լինելու. «44-օրյա պատերազմի ժամանակ մեզ ասում էին, որ եթե գործողությունները ձեր տարածքում լինեին, կարձագանքեինք: Խնդրեմ, մեր տարածքում էր տեղի ունենում եւ շարունակվում է, ի՞նչ փոխվեց: Իրենց ասածի ենթատեքստը սա է՝ մի փորձեք փչացնել հարաբերությունները մեր ընկերոջ՝ Ադրբեջանի հետ»:
Բաբայանը նաեւ ընդգծում է՝ մեր հանրությունը Ռուսաստանի հանդեպ «կույր հավատից» կարծես թե ուշքի է եկել եւ սկսել ավելի ռեալ ու սթափ դատել եւ չսպասել, որ ինչ-որ մի տեղից կգան փրկելու:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը՝ ռեժիսորն ասում է՝ ընդդիմությունը տեսնում է մեծամասնության արձագանքը, դուրս գալ դրա դեմ ու հակառակ հայտարարություններ անելը կնշանակի իջեցնել սեփական վարկանիշը. «Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, այնտեղ էլ է եկել ժամանակը, որ մի կողմ դնեն խորհրդարանական ընդդիմության հետ ունեցած տարաձայնություններն ու փորձեն ստեղծել քաղաքակրթական փոքրիկ ճակատ»:
 
Նրա համոզմամբ՝ պետք է յուրաքանչյուրը որոշակի հետեւություններ անի, հանուն պետական շահի՝ մի կողմ թողնվեն կուսակցական եւ այլ շահերը:
«Ցավոք, մենք դա դեռ չենք տեսնում կամ շատ չնչին փոփոխություն ենք նկատում, քանի որ բոլորը ավելի շատ զբաղված են իրար հետ հարցեր լուծելով, լիդերության շապիկ ունենալու ջանքերով: Ինչպես անբարոյական քահանան է վարկաբեկում հավատքը, այնպես էլ քաղաքական գործիչները կարող են վարկաբեկել կարեւոր գաղափարները: Մեզ՝ հանրությանը, ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հանրահավաքների քանակը, այլ որակը: Վերջին երկու տարվա ընթացքում տեսանք, որ ինչքան էլ փորձեցին զգացմունքային կենացներով առաջնորդվել, արդյունք չտվեց: Ուրեմն սա նշանակում է, որ հանրությունն այլ բանի կարիք ունի»,- նշում է նա:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: