ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Աշխարհը կոչ է անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը

Գերմանիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի տարածքում թուրքական օդուժի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ։

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆեր Բարգերը կոչ է արել թուրքական իշխանություններին գործել առավելագույնս զգույշ և չանտեսել միջազգային իրավունքը, ինչպես նաև շեշտել քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտությունը՝ ծայրաստիճան մտահոգիչ համարելով ռազմաօդային ուժերի գործողության հետևանքով եղած զոհերի քանակը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քրիստոֆեր Բարգերը նաև նշել է, որ իրենք լրջորեն են վերաբերվում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) կամ նրան մոտ կանգնած ուժերի կատարած գործողություններին, բայց ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանությունը չի ներառում վրեժխնդրության իրավունք։

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, ով կոչ է արել Թուրքիային հարգել միջազգային իրավունքը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից ևս Թուրքիային ուղղված զսպվածության կոչեր էին արվել Սիրիայի և Իրաքյան Քրդստանի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման առիթով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալիում G20 գագաթնաժողովից վերադառնալուց հետո հրամայել է օդային գործողություն իրականացնել Իրաքում և Սիրիայում։

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել էր Իրաքում ու Սիրաիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Պաշտոնական Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 100 թիրախ, իսկ ավիագործողությունը կրում է «Մագիլ-Թուր» անվանումը:

armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: