ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևը ՀԱՊԿ-ի ղեկավարների համար ավելի սրտամոտ է ու հարազատ, քան՝ ՀՀ-ն և Փաշինյանը․ Ազատ Արշակյան

Civic.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը տեսակետ հայտնեց, որ Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ նիստից դրական ակնկալիք ունենալ հնարավոր չէ։

 Նոյեմբերի 23-ին, Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ նիստ, ինչպես նաև նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։ 

Civic.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը տեսակետ հայտնեց, որ Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ նիստից դրական ակնկալիք ունենալ հնարավոր չէ։ «Ոչ մի դեպք չի եղել, որ ՀՀ-ին կամ հայ ժողովրդին վտանգ սպառնա, ու ռուսական պետությունն աջակցի։ Աջակցել է հակառակորդին, օրինակ՝ Լենին-Աթաթուրք դաշինքը, որը գործում է առ այսօր։ Հայկական պետության լիկվիդացիայի դաշինքն առ այսօր ուժի մեջ է, այդ բանակը մնացել է  այդ դաշինքի հետևանքով։ Ոչ ոք չի կարող օրինակ բերել, որ ռուսական բանակը կամ քաղաքական իշխանությունը Հայաստանին կամ հայ ժողովրդին աջակցել է։ Ես կարծում  եմ, որ մեզ մոտ դառը բանաձև է, երբ ասում են՝ բա որ ռուսները չլինեն, թուրքերը մեզ կուտեն. թուրքերը չեն համարձակվի, նրանց սաստող կա, օրինակ՝ Նենլսի Փելոսիի այցելությունը կամ Ֆրանսիայի Սենատի հայտարարությունը, դրանք Թուրքիայի համար մահացու բանաձևեր են, դրանք խոսքն են, եթե Թուրքիան այդ խոսքը չհարգի, կկործանվի»,- ասաց ԳԽ պատգամավորը՝ հավելելով, թե կուզենա, որ Երևանում ՀԱՊԿ-ի քելեխը տան՝ Ռուսաստանի նախագահի ղեկավարությամբ։  

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության մասին, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը, Ազատ Արշակյանը նշեց, որ սա այն դեպքն է, երբ ինքը համաձայն է Ալիևի հայտարարության հետ։

«Կարծում  եմ, որ ինքն անկեղծ է և ճիշտ գնահատական է տալիս։ Իսկապես, ՀԱՊԿ կոչված կազմակերպությունը գաղափարակիցների միություն է, բռնապետերի միություն է, ու բնական է, որ Ալիևը, որպես գործընկեր, ՀԱՊԿ-ի ղեկավարների համար ավելի սրտամոտ է, ավելի հարազատ է, քան թե ՀՀ-ն և Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն Ալիևը ճիշտ է ասում, այնտեղ նա յուրայիններին է տեսնում»,- ասաց Ազատ Արշակյանը։

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում օրերս ընդունված «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ»  բանաձևին, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին և խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի, հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ, Արշակյանը նշեց․ «Ես կարծում եմ, որ միջազգային որևէ միջոցառման ժամանակ՝ լինի Ֆրանկոֆոնիա, լինեն իսպանախոսներ, որտեղ քննարկվում է  հայկական հարցը, և բարյացակամ մթնոլորտում է դա անցնում, ողջունելի է։ Շատ լավ է, որ մենք այդ Ֆրանկոֆոնիային մասնակցում ենք, ակտիվ ենք, դա հաջողություն է, մերոնք կարողացել են այդպիսի բանաձև անցկացնել։ Ընդհանրապես անցկացնել է պետք, ինչ-որ մեկը ինքնաբուխ չի վեր կենում ու առավոտյան ասում՝ ես ուզում եմ աջակցել վրացիներին, թաթարներին կամ հայերին, այդպես չէ։ Նախաձեռնություն պետք է լինի, պատվեր պետք է լինի, ջանքեր պետք է թափվեն դրա համար. Ֆրանկոֆոնիայում մերոնք ջանքեր թափում են, և արդյունք ունենք»։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին, համաձայն որի՝ Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները դատապարտող և պատժամիջոցներ առաջարկող բանաձև, Ազատ Արշակյանն ասաց, որ դա օրինակելի է և նախադեպային, այսինքն՝ միշտ կա ինչ-որ բան, որից օրինակ են վերցնում կամ թույլատրելիության սահմանն են տեսնում, իսկ Ֆրանսիայի Սենատը Եվրոպայում հեղինակություն վայելող քաղաքական մարմին է, օրինակելի է, այն  իմաստով, որ Ֆրանսիան, անկախ այն բանից, որ հիմա գերտերություն չէ, բայց ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է։ 

Ազատ Արշակյանը կարծում է, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևը մեծ նվաճում է  հայկական համայնքի և հայ ժողովրդի համար:  

«Բանաձևի ընդունումից հետո, որ ասենք՝ ֆրանսիացի զինվորը գալու է Վարդենիսում շատ վատ, հակահիգիենիկ պայմաններում ծառայություն կատարի, ոչ, ով այդպիսի ակնկալիք ունի՝ սխալվում է։ Նրանց ազդեցությունը քաղաքական է և քաղաքակրթական է։ Ֆրանսիայի Սենատի բանաձևը քաղաքակրթական է: Մենք պետք է իմանանք, որ քաղաքակրթության մոդան ձևավորող մարմինը մեզ աջակցում է, և դա մեզ պետք է ինքնավստահություն տա մեր հետագա գործունեության համար։ Դա այն Ֆրանսիայի Ազգային ժողովն է, որը ընդունել է  հավասարության, արդարության, եղբայրության բանաձևը, Ֆրանսիայի Սենատը Ֆրանսիական մեծ հեղափոխության իրավահաջորդն է: Սենատի ընդունած բանաձևն ընդամենը օրինակ է, որը պարտադրող չի, ովքեր էլ որ հույսեր ունեն, որ ֆրանսիացիները գալու են մեր գործն անեն մեր փոխարեն, այդպես չի լինի, ճիշտ այնպես, ինչպես նրանք, ովքեր հույս ունեն, որ ռուսական բանակը գալու է մեզ համար կռվի, ու մենք պետք է գնանք Ռուսաստանում խոպան, փող քերենք։ Այդպես չի լինում, ֆրանսիացիներն իրենց քաղաքակրթական շահերից ելնելով հայտարարությունն արեցին»,- եզրափակեց Ազատ Արշակյանը։  

Լիլիթ Թադևոսյան
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: