ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՔԻՑ ՄԻՆՉ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Հայերի և իրանախոս ժողովուրդների պատմաքաղաքական և մշակութային առնչությունները գալիս են հնագույն ժամանակներից՝ դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակից:

Այդ փաստը վկայող առանցքային աղբյուրներից են Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ 1-ինի (մ.թ.ա. 522-486 թթ.) եռալեզու Բեհիսթունյան սեպագիր արձանագրությունը, որտեղ Հայաստանը հիշատակվում է որպես «Արմինիա», և Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», ըստ որի՝ մ.թ.ա. 7-րդ դարում հայ նախարար Պարույր Սկայորդին օգնել է իրանական սարահարթում ձևավորված հնագույն պետության՝ Մարաստանի թագավոր Վարբակեսին Ասորեստանի աշխարհակալ պետությունը կործանելու գործում և դրա դիմաց ստացել է թագավորի տիտղոս՝ հիմնելով Հայկական թագավորությունը: Մեկ այլ հիշատակմամբ՝ մ.թ.ա. 553 թվականին արդեն Պարսից թագավոր Կյուրոս Մեծը, դաշնակցելով հայ Երվանդունիների հետ, ապստամբել է Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և դաշնակից հայերի հետ նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները՝ հիմնել է պատմությունից մեզ հայտնի Աքեմենյան պետությունը կամ Աքեմենյան Պարսկաստանը:

 

Մարաստանը, Աքեմենյան կայսրությունը, Պարթևստանը, Սասանյան պետությունը՝ հնագույն շրջանում և վաղ միջնադարում, Թահիրիների, Սաֆարիների, Սամանիների, Բուիների կամ Բուվայհիների և Ղազնևիների իշխանությունները՝ արաբական տիրապետության ժամանակ, Սեֆյանների, Աֆշարիների, Ղաջարիների դինաստիաները՝ ուշ միջնադարում և Շահական Պարսկաստանը՝ նոր շրջանում դասվում են իրանական ժողովուրդների հիմնած այն պետական տարբեր միավորումների շարքին, որոնց հետ Հայաստանը առնչվել և հարաբերվել է տասնյակ դարեր շարունակ:

Այդ ընթացքում, իհարկե, եղել են տասնյակ ու հարյուրավոր պատերազմներ, դաշինքներ՝ իրար հետ և իրար դեմ, քաղաքական հազար ու մի իրադարձություններ, վայրիվերումներ, ժողովրդային ու քաղաքական անդադար շփումներ, իրար են հաջորդել պատմական տարբեր շրջափուլեր:

Իմիջիայլոց, 451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին տեղի ունեցած Ավարայրի հանրահայտ ճակատամարտը պարսից զորքերի դեմ, որ հայ-պարսկական հարաբերություններին վերաբերող ամենահայտնի փաստերից է, իրականում հայ-իրանական պատմության ընդամենը մի դրվագ է, որի մասին իրանական աղբյուրներում, ցավոք, հիշատակություններ չեն պահպանվել:

Պատմությունն, անշուշտ, իր հետքը թողնում է, բայց այսօր իրադրությունը մեր տարածաշրջանում էապես տարբերվում է հին դարերից: Իրանը Հայաստանի ամենամտերիմ բարեկամներից է և ամենավստահելի գործընկերներից մեկը հարևանության մեջ և ազգերի միջազգային ընտանիքում:

Հայերն Իրանում

Իրանում ավանդաբար գործում է հայկական սփյուռքի հնագույն և խոշորագույն համայնքներից մեկը: Հայերն Իրանում բնակվում են անհիշելի ժամանակներից, սակայն ամենամեծ գաղթը տեղի է ունեցել 17-րդ դարում, երբ շահ Աբասի կողմից Արևելյան Հայաստանից շուրջ կես միլիոն մարդ է բռնի կերպով տեղափոխվել Իրան:

Հայերը մշտապես կարևոր դեր են խաղացել Իրանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում: Ներկայում Իրանի հայերի թվի մասին պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի։ Ըստ հայտնի իրանագետ Վահան Բայբուրդյանի «Իրանի հայ համայնքը. Արդի հիմնախնդիրներ» հետազոտության՝ նրանց թիվն այժմյան Իրանում հասնում է 50 հազար մարդու։ Հայերի մեծամասնությունն ապրում է Թեհրանում, սակայն մշակութային նշանակությամբ առավել կարևոր է Սպահանը, որտեղ հայերը մեծ մշակութային ժառանգություն ունեն:

Իրանի խորհրդարանում հայ համայնքն ունի երկու ներկայացուցիչ: Իրանը, չնայած իսլամական հանրապետություն լինելուն, իր հովանու ներքո է պահում հայկական եկեղեցիները և մշակութային կազմակերպությունները, այդ թվում՝ դպրոցները:

Իրանում հայերի հաստատումը դարավոր պատմություն ունի։ Հայկական էթնոսը ժամանակակից Իրանի տարածքում, որի հյուսիսային շրջանները պատմական Հայաստանի մաս են կազմել, հայտնվել է անհիշելի ժամանակներից։ Հայ-իրանական առնչություններն իրենց արմատներով գնում են դարերի խորքը: Իրանի հայ բնակչության թիվն ավելացել է հիմնականում բռնագաղթերի հետևանքով: Սելջուկ թուրքերի, իսկ ավելի ուշ` նաև մոնղոլների իրականացրած բռնագաղթերի և գերեվարության հետևանքով Իրանում հայկական նոր գաղութներ են առաջացել:

Դարեր շարունակ հայերն ու պարսիկներն ապրել են կողք կողքի։ Այս երկու հնդեվրոպական ժողովուրդներին շատ ընդհանուր բան է միավորում. նրանք պատկանում են միևնույն՝ արիական ռասային‌, հայերենն ու պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզվախմբեր են, ունեցել ենք հին աստվածների նույն անունները՝ օրինակ, Արամազդ և Ահուրամազդա, Անահիտ և Անախիտա, Միհր և Միտրա։

Հայաստանի երկրորդ բաժանումից և արաբական արշավանքներից հետո հետո Մեծ Հայքից վերջնականապես անջատվել և Ատրպականին են կցվել Պարսկահայքը և Վասպուրականի մի քանի գավառներ: Ուշ միջնադարում շահ Աբաս 1 հրամանով այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր՝ Արարատյան դաշտից ու հարակից տարածքներից։ Նրանց բռնի բնակեցնում են մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու՝ Նոր Ջուղա քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից հետո ձևավորվում է հայկական սփյուրքը, հայերի որոշ քանակություն Արևմտյան Հայաստանից տեղափոխվում են Իրան։ Հետագայում նրանց են միանում հայերի այլ խմբեր՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հազարավոր հայերն հայրենադարձվում են։ 20-րդ դարի ընթացքում Թեհրանում, մասամբ նաև՝ Թավրիզում ու Սպահանում հիմնադրվել են բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ։ Իրանի հայերը խիստ կապված են մայր հայրենիքին. խորհրդային տարիներին կազմակերպված փուլային հայրենադարձության և անկախացումից հետո սեփական նախաձեռնությամբ մշտապես նկատվել է իրանահայերի ներգաղթ դեպի Հայաստան:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: