ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր երկրները սատարում են միմյանց՝ հասնելու մեր ողբերգությունների միջազգային ճանաչմանը. Հունաստանում ՀՀ դեսպանի հարցազրույցը Pentapostagma կայքին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել Pentapostagma լրատվական և վերլուծական կայքին: Հարցազրույցի հայերեն թարգմանությունը, որը հրապարակվել է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում, InfoPort.am-ը ներկայացնում է ստորև.

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում Հայաստանը «Philoxenia 2022» ցուցահանդեսի պատվավոր հյուրն է։ Ո՞րն է Հայաստանի մասնակցության նպատակը։

Հայաստանի մասնակցությունը «Philoxenia 2022» հունական ցուցահանդեսին ինչպես Հայաստանի, այնպես էլ Հունաստանի համար հնարավորություն է ամրապնդելու պատմական բարեկամական կապերը և խթանելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը զբոսաշրջության, առևտրի, ներդրումների և ընդհանրապես տնտեսության ոլորտներում: Հայաստանի մասնակցության նպատակը հայկական զբոսաշրջության, ինչպես նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների խթանումն է։ Սա հնարավորություն է խթանելու երկկողմ և բազմակողմ հարաբերությունները ինչպես բարեկամ Հունաստանի, այնպես էլ այլ երկրների հետ։ Չմոռանանք, որ սա զբոսաշրջության ոլորտում ամենախոշոր տարածաշրջանային ցուցահանդեսն է, և Հայաստանն առաջին անգամ է մասնակցում պատվավոր երկրի կարգավիճակով: Մյուս կողմից, պետք է ընդգծել, որ առաջին անգամն է, որ Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում էր հունական որևէ ցուցահանդեսի։ Դա հրաշալի իրադարձություն էր, և Հայաստանի մասնակցությունը մեծ հրապարակայնություն ունեցավ, որն, իհարկե, մենք ցանկանում էինք: Մեզ համար խորհրդանշական է, որ Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին` որպես պատվավոր հյուր, տեղի է ունենում Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում։

 Ինչպե՞ս կարող են Հայաստանը և Հունաստանը հաղթահարել ընդհանուր աշխարհաքաղաքական մարտահրավերները զբոսաշրջության ոլորտիինչպես նաև՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման միջոցով:

 

- Կարող եմ միանշանակ արձանագրել, որ մենք նշում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը քաղաքական հարաբերությունների ամենաբարձր մակարդակով: Ինչ վերաբերում է հայ-հունական բիզնես հարաբերություններին, ապա տնտեսական ցուցանիշները շատ համեստ են, և ներուժ կա դրանք ակտիվացնելու: Միաժամանակ, մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարությամբ, մեր դեսպանությունների՝ ինչպես Երևանում, այնպես էլ Աթենքում, ոլորտին իրավասու նախարարությունների հովանու ներքո՝ համագործակցելով մեր երկրների Առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Սալոնիկում նոր պատվավոր հյուպատոսության հետ միասին սերտորեն համագործակցում ենք՝ յուրաքանչյուրն անելով հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցվի աշխարհաքաղաքական մարտահրավերների ազդեցությունը հայ-հունական բիզնես հարաբերությունների վրա։ Այդ համատեքստում Հայաստանի մասնակցությունը Philoxenia2022 ցուցահանդեսին` որպես պատվավոր հյուր, այդ ջանքերի վառ օրինակն է։

Ամենակարևոր խնդիրներից մեկը, որը մենք դրել ենք մեր առջև, Հայաստանում հույն զբոսաշրջիկների թվի ավելացումն է։ Հայաստանից դեպի Հունաստան զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք կա։ Հակադարձ ուղղությամբ երթուղին այնքան էլ ակտիվ չէ, որքան մենք կցանկանայինք տեսնել, չնայած Էգեյան ավիաուղիները շաբաթական 6 չվերթ է իրականացնում երկու ուղղություններով: Ես չեմ խորանա Հայաստանի զբոսաշրջային, խոհարարական, մշակութային տեսարժան վայրերը մանրամասների վրա, որոնք ամեն տարի հարյուր հազարավոր զբոսաշրջիկների են բերում: Բայց կա մի բան, որ կուզենայի ընդգծել: Յուրաքանչյուր հույն իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է տեսնի Հայոց թագավորների ամառային նստավայրը և հելլենիստական տաճարը Գառնիում։ Խոսքը գնում է առաջին դարի հելլենիստական տաճարի մասին, որը գտնվում է Հայաստանում: Տաճարն աշխարհում ամենատպավորիչներից մեկն է և հայ թագավորների նստավայրը, որը կառուցվել է հույն ճարտարապետների կողմից ավելի քան 2000 տարի առաջ։

 Ինչպե՞ս եք տեսնում Հունաստանի և Հայաստանի հետագա համագործակցությունը։ Ո՞ր ոլորտներում մենք ականատես կլինենք երկկողմ համագործակցության ամրապնդմանը:

- Նախ նշեմ, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, սկզբունքների ու արյունակցական կապերի վրա, որոնք վեր են ցանկացած այլ տեսակի շփումներից։ Ինչպես ընդգծում են բազում հույներ, Կիպրոսից հետո Հայաստանը հանդես է գալիս որպես հույների հաջորդ արյունակիցը: Խոսքը գնում է այնպիսի հարաբերությունների մասին, որոնք վեր են շահերի վրա հիմնված հարաբերություններից, որը մեզանից յուրաքանչյուրս կարող է ունենալ այս կամ այն երկրի հետ: Միաժամանակ, Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և պատմականորեն ձևավորված սերտ կապերը մեծ ներուժ ունեն մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու՝ խթանելով նաև փոխադարձ տնտեսական շահերը։ Ինչպես արդեն նշել եմ, մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, մենք ունենք սերտ քաղաքական հարաբերություններ ամենաբարձր մակարդակով, գերազանց համագործակցություն պաշտպանական ոլորտում, դինամիկ միջխորհրդարանական երկխոսություն և բազմակողմ փոխշահավետ համագործակցություն միջազգային հարթակներում։ Կարող եմ ասել, որ որպես Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան՝ իմ գործունեության կիզակետում ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումն է, այլ նաև մեր երկրների միջև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում առկա մեծ ներուժի օգտագործումը։

- Ինչպիսի՞ն է հունա-հայկական համագործակցության ներկա վիճակըՈրո՞նք են ուժեղ և թույլ կողմերը:

- Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները, թե՛ էմոցիոնալ և թե՛ պատմական առումով, շատ ամուր են՝ պայմանավորված բյուզանդական ժամանակաշրջանում ու Օսմանյան կայսրության օրոք հայերի և հույների համակեցությամբ։ Հունաստանն այն երկրներից է, որը պաշտոնապես ճանաչել է 1915 թ․ Օսմանյան թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: Հույների ցեղասպանությունը ճանաչվել է Հայաստանի կողմից։ Մեր երկրները, մեր Սփյուռքը` մեր կիպրացի եղբայրների հետ միասին սատարում են միմյանց՝ հասնելու մեր ողբերգությունների միջազգային ճանաչմանը։

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և Հունաստանի կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ամենադժվար պահերին: Դրա ամենավառ օրինակը 2020 թվականի պատերազմն էր, երբ Ադրբեջանը Թուրքիայի ու իսլամական վարձկանների աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա: Այնուհետև՝ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից խախտվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ շարունակելով հայկական տարածքների օկուպացումը հարավային և հարավ-արևելյան հատվածներում:

Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է Եվրոպայում ու աշխարհում: Ինչպես արդեն նշեցի, այս տարի մենք նշում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այս երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ավելի քան 40 փաստաթուղթ։ Իմ կարծիքն այն է, որ մենք պետք է բարձրացնենք Հայաստան-Հունաստան համագործակցությունը էականորեն ավելի բարձր մակարդակի, որը համահունչ կլինի ռազմավարական համագործակցությանը։ Մենք առաջընթաց ենք արձանագրել ու ընդհանուր փոխըմբռնում ենք ձեռք բերել շատ կարևոր հարցերի շուրջ։ Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ շոշափելի հաջողությունների կհասնենք։ Գոյատևելու համար մենք պետք է ավելի հստակ աջակցենք միմյանց, քանի որ մտնում ենք աշխարհաքաղաքական զարգացումների ամենավտանգավոր փուլ, որտեղ խոշոր գլոբալ տերություններն ունեն հակասական շահեր և քաղաքականություն, իսկ հարևանները՝ մեր հաշվին մոլեռանդ էքսպանսիոնիստական գաղափարներ` անտեսելով ամբողջովին միջազգային իրավունքը: Հավատում եմ, որ չնայած դժվարությունների, մեզ կհաջողվի հաղթահարել դրանք և ճանապարհ հարթել դեպի անվտանգ և բարեկեցիկ Հունաստան ու Հայաստան՝ հանուն մեր ժողովուրդների։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: