ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևը, ըստ էության, չի կարող ժխտել ԼՂ-ի գոյությունը, չի կարող ժխտել այն փաստը, որ ԼՂ հայերի հետ պետք է շփման մեջ լինի

Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

 

Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդգար Վարդանյանը: 

- Պարոն Վարդանյան, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է  խաղաղության պայմանագրի մասին և ասել, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պիտի կայանա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին։  Ըստ ձեզ՝ այս առաջարկի իրականացման հնարավորությունը մե՞ծ է։

- Բնականաբար, սա շատ բարդ հարց է, և մենք չենք կարող այս պահին ասել, որ մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում այդ ամենը հնարավոր կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում որևէ բան լսել ԼՂ-ի՝ որպես սուբյեկտ, կարգավիճակի մասին։ Եվ նաև Ալիևի հենց վերջին հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը բնականաբար ցանկանում է առաջ շարժվել իր օրակարգով և փորձել թելադրել այն ձևաչափը, որը իրեն ձեռնտու կլինի, բայց այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի ժխտում, որ հնարավոր են այդպիսի կոնտակտներ, արդեն իսկ կոնկրետ Ալիևի հայտարարություններով ամրագրվել են։ Այսինքն՝ նրանք հասկանում են, որ անհնար է ընդհանրապես որևէ շփում չունենալ ԼՂ հայ բնակչության հետ։           

- Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել է Ալիևը և ասել, որ եթե ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, դա չի ստացվի, մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց հետ, որի գրպաններում միլիարդներ են ռուս ժողովրդից գողացված։ Ըստ ձեզ՝ Ալիևի այս հայտարարությունը պետք է հասկանալ, որ ընդունել է Փաշինյանի առաջարկը, բայց՝ վերապահումո՞վ, թե՞ փաստացի մերժել է։

- Ալիևը, ըստ էության, չի կարող ժխտել ԼՂ-ի գոյությունը, չի կարող ժխտել այն փաստը, որ այս կամ այն ձևով ԼՂ հայերի հետ պետք է շփման մեջ լինի: Այսօր էլ  հիմնականում հումանիտար բնույթի հարցերի վերաբերյալ կա շփում ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև, և բնականաբար, ապագայում այդ շփումն  ինտենսիվանալու է։ Կոնկրետ պարոն Վարդանյանի հետ կապված նրա նկատառումը, մեսիջը, կարծում եմ, ուղղված է Արևմուտքին։ Դրանով կարծես Ալիևը ցանկանում է ցույց տալ, որ ինքն այս հարցում ավելի շատ պատրաստ է Արևմուտքի հետ համագործակցել, կոնտակտների մեջ մտնել, և ուզում է հասկացնել, որ այ, տեսեք, ես նկատում եմ, որ փողերի լվացման այդ գործով ռուսաստանյան օլիգարխիայի հետ կապված մարդը ձեզ համար նույնպես անընդունելի է, և ես գիտեմ այդ հանգամանքը ու շեշտը դնում եմ հենց դրա վրա։ Նրա մեսիջը ես ավելի շատ այդ շրջանակներում եմ դիտարկում։ 

- Ալիևի հայտարարությանն արձագանքել է նաև Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ կարծում է՝ լիովին համապատասխանում է պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ։ Այս հեռակա երկխոսությունը կարո՞ղ է հիմք դառնալ առերես երկխոսության։

- Այստեղ խնդիրն այն է, որ քանի որ Ալիևը չի ընդունում Լեռնային Ղարաբաղը, բայց բնականաբար չի կարող չընդունել, որ այնտեղ ապրում են հայեր և փաստացի ինքնակառավարվում են, այստեղ կապ չունի, թե ԼՂ պետական համակարգում ով ինչ պաշտոն է զբաղեցնում և այլն։ Այսինքն՝ որևէ մեկը, որը կարող է ասել, որ ես ներկայացնում եմ այդտեղ ապրող հայերին, անկախ նրանից, թե ինքն ինչ պաշտոն է  զբաղեցնում, կարող է ընդհանրապես որևէ պաշտոն չզբաղեցնել, ինքը կարող է  լինել հենց այն անձը, որի հետ կարող է որոշակի բանակցություններ վարել Ադրբեջանը, Ալիևը։  

- Քանի որ ընդդիմությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման առումով իշխանության մոտեցումները համարում է ոչ կոնկրետ և խուսափողական, վարչապետն առաջարկել է, որ եթե ընդդիմության կարծիքով՝ ՀՀ-ն պետք է մերժի ՌԴ առաջարկները, ապա նրանք դա պետք է բարձրաձայնեն։ Արդյոք ընդդիմության հռետորաբանությունն  իրականում դե՞մ է ռուսական առաջարկներին, թե՞ խուսափում է այդ մասին բարձրաձայնել։ 

- Նոյեմբերի 9-ի հայտարարությունից սկսած՝ ես բազմիցս սրա մասին նշել եմ. ընդդիմությունն իր բնույթով պրոկրեմլյան է, և նաև ընդդիմության առաջնորդները, տարբեր գործիչներ այս կամ այն ձևով կապված են Կրեմլի հետ, ռուսաստանյան բիզնես շրջանակների հետ և իրականում չեն հակադրվի ռուսաստանյան որևէ առաջարկի։ Կարող են ամբողջությամբ չաջակցել, բայց դա չի նշանակում, որ հակադրվում են։ Եվ նույնը հենց նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված, նրանցից որևէ մեկը չասաց, որ մենք չենք ընդունում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Հիմա էլ դիրքորոշում չեն հայտնում, այսինքն՝ ընդդիմության կողմից ես չեմ լսել որևէ հստակ  դիրքորոշում այս վերջին իրադարձությունների հետ կապված, շրջանառվող հնարավոր փաստաթղթերի հետ կապված որևէ հստակություն չկա, ինչը նշանակում է, որ առնվազն չկա այդ ամեն ինչին հակադրություն։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: