ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետք է ամեն ինչ արվի, որ ձմռանն Իրանից եկող բեռատարները նոր ճանապարհով երթևեկեն․ վարչապետ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում վերաբաշխում կատարեց 2022 թվականի բյուջեի մասին օրենքում:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակներում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե վերադարձման անհրաժեշտությամբ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց. «Մեր վարկային ծրագրերի շուրջ առաջացել են որոշակի պարտավորություններ. Ծրագրեր կան, որ ավարտում ենք եւ անհրաժեշտ է վճարել շինարարներին, խորհրդատուներին ու տեխնիկական հսկողներին: Մասնավորապես, դա կենսականորեն անհրաժեշտ ճանապարհային ցանցի ծրագիրն է, որըայս տարի ավարտում ենք: Մյուսը Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն 51 կմ-անոց հատվածն է, որը գրեթե ավարտվում է, եւ Հյուսիս-Հարավ ծրագրի Թալին-Լանջիկ 18,7 կմ-անոց հատվածն է, որն էլի ավարտական փուլում է: Ընդհանուր առմամբ առաջարկվում է այս երեք ծրագրերի համար միջծրագրային վերաբաշխում իրականացնել եւ մեր նախարարությանը տրամադրել 1 մլրդ 235 մլն դրամ: «595 միլիոն դրամը կենսական նշանակության ծրագրերի համար է, 460-ը՝ Մ6 ծրագրի, 180-ը Թալին-Լանջիկ ծրագրի համար է»:Սանոսյանը նաեւ հավելեց, որ այս պահին բավական ճանապարհներ կան, որոնք վերանորոգման ընթացքի մեջ են. «Մասնավորապես, Տաթև-Լծեն 20 կիլոմետրանոց ճանապարհի 17.8 կիլոմետրն արդեն ասֆալտապատ է։ Նորավանն արդեն ասֆալտապատել ենք, և մեր խնդիրը մնում է Շամբ-Լծեն հատվածը, որտեղ 6 կմ ունենք նորոգելու։ Եթե սա էլ կարողանանք ասֆալտապատել, կստացվի, որ ձմռանը կկարողանանք ճանապարհն օգտագործել։ Բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասաց Սանոսյանը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` բոլորը հասկանում են այդ ճանապարհի նշանակությունը և պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ձմռանն Իրանից եկող կամ Իրան գնացող բեռատարները կարողանան այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն` Տաթևի ոլորանները շրջանցեն:ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ավելացրեց, որ բացի տարեկան 500 կմ վերանորոգվող և կառուցվող ճանապարհներից` սուբվենցիայով տարեկան միջինում կառուցվում կամ վերանորոգվում են 145 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ:«145 կմ ճանապարհ այս տարի կանենք, ըստ նախնական հայտերի՝ նույնն էլ 2023 թվականի համար նախատեսված ունենք»,- ասաց նա:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: