ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ-ն կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների՝ պետություն ունենալու կամքի առկայությամբ. ՀՀ Վարչապետ

ՀՀ-ն կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների՝ պետություն ունենալու կամքի առկայությամբ. Վարչապետը՝ քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման մասին։

«Իմ կարծիքով՝ մենք շատ կարևոր քայլ ենք անում և պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի վերաբերյալ որոշում ենք կայացնում: Նման քայլերի տրամաբանությունը թերևս բխում է մեր գաղափարական այն արձանագրումից, որ պետությունը և Հայաստանի Հանրապետությունը կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների՝ պետություն ունենալու կամքի առկայության վրա: Այսինքն՝ պետությունը հիմնվում է պետություն ունենալու քաղաքացիական կամքի վրա»,- այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կառավարության հերթական նիստում քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ հարցի քննարկմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ սա մի ինստիտուտ է, որը հենց այդ կամքի արձանագրումն է:

Վարչապետը այս առումով հիշեցրեց անշարժ գույքի հարկի հետ կապված օրենքը. «Մենք քաղաքական որոշում կայացրինք, որ եթե մարդու գույքահարկը տարեկան 100 դրամ է, այդ 100 դրամը քաղաքացին պետք է վճարի. էդ 100 դրամը իր կյանքը հաստատ չի վատացնելու և պետական բյուջեին էլ բան չի տալու, բայց դա արտահայտություն է լինելու պետություն ունենալու քաղաքացու կամքի»: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա ավելի համապարփակ որոշում է. «Եվ ես ուրախ եմ, որ մենք այս որոշումը կայացնում ենք, սակայն այն պետք է լավ նախագծել: Դրանում ոչ մի պրոբլեմ չկա, փուլային եղանակով է համակարգը ներդրվում: Պետք է կոնսոլիդացնենք քաղաքական և քաղաքացիական կամքը, որը պետք է արտահայտվի այդ թվում նաև բյուջեի պետական եկամուտների աճով, որը պետք է արտահայտվի նաև թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ: Եվ սա պետություն ունենալու քաղաքացիական կամքի ինստիտուցիոնալ արտահայտություններից մեկն է»: 

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: