ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շարմազանովի անկեղծ խոստովանությունը․ «Դիմադրության» շարժումը կապ չուներ ո՛չ Արցախի, ո՛չ դրա փրկության հետ, «նպատակը Նիկոլի հեռացումն էր»

Վերջապես գտնվեց մեկ ընդդիմադիր գործիչ, որը այսքան ամիս անց անկեղծորեն խոստովանեց, թե որն էր ապրիլի 25-ից սկսված, ահեղացունց կոչերով ու լոզունգներով փողոցային պայքարի նպատակը՝ «Նիկոլի հեռացումը»։

Խոսքը ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի մասին է, որը ֆեյսբուքյան իր գրառմամբ, «Դիմադրության» շարժումից վեց ամիս անց միայն, ինչպես ասում են, առանձնացրել է «ճանճերը կոտլետներից»՝ մասնավորապես ազդարարելով․ «Ինչո՞ւ են հանրապետականները վերադառնում խորհրդարան։ Ակնհայտ է ՝ կա նոր իրողություն։ Փաստ է, որ 1,5 ամիս տևած ակտիվ փողոցային պայքարն իր վերջնական նպատակին չի հասել։ Իսկ նպատակը՝ Նիկոլի հեռացումն էր»։ 
 
Ընթերցողը կհիշի, որ 44-օրյա պատերազմից հետո ձևավորված «Հայրենիքի փրկության շարժումն» էլ, որի նպատակը դարձյալ իշխանության հրաժարականին հասնելն էր,   արժանացավ նույն տխուր վախճանին՝ տխուր՝ դրա կազմակերպիչների համար, և այդ շարժման քաղաքական բոլոր՝ գլխավոր ու երկրորդական դերակատարները սուսուփուս համաձայնեցին իշխանության առաջարկին ու գնացին  արտահերթ ընտրությունների։  

 Որ փոշիացած ու ֆիասկո ապրած «Դիմադրության» շարժումը ՀՓՇ-ի շարունակությունն էր և ուներ մեկ գերնպատակ՝ փողոցային հավաքներն  օգտագործելով  ռևանշի հասնելը, ակնհայտ էր բոլորին և ի սկզբանե։ Իսկ Արցախն ու դրա փրկությունը, «Հայաստանի թրքացումը» կանխելն  ընդամենը պատրվակ էին՝ հասնելու գերնպատակին։  Ընդգծենք՝ Արցախի հարցը , փաստորեն,  նույնիսկ քաղաքական պայքարի նպատակ չէր, ճիշտ այնպես, ինչպես «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ՝ հայրենիքը, ուր մնաց թե՝ գերնպատակ, այլ ընդամենը  ոտքի կոխան, որի վրա կանգնելով էլ ընդդիմությունը փորձում էր բացել   «իշխանության դարպասները»՝ ներս  խուժելու «լաոական» վճռականությամբ։  Ու քանի որ երկրորդ փորձն էլ չստացվեց, ինչը խոստովանում են Շարմազանովն ու նրա մնացած ընդդիմադիր գործընկերները,  արտահերթ ընտրությունների գնալու հանրային  պահանջարկ էր չէր նշմարվում,  ընդիմությանն այլ բան չէր մնում, քան  Ֆրանսիայի հրապարակի տարածքում  բախտի որոնումները դադարեցնելն ու  վերադառնալն այնտեղ, որտեղ էր  մինչև ապրիլի 25-ը։ Նույն Շարմազանովը, ի դեպ, «Դիմադրության» շարժման  թունդ օրերին՝ մայիսյան մի գեղեցիկ օր, մեկ այլ գրառում էր արել՝ նշելով 2018-ի և 2022-ի շարժումների տարբերությունները, և շեշտել էր՝ 2022-ի շարժումը՝ «Արցախյան շարժման հերթական փուլն է»։  Մինչդեռ Շարմազանովի վերջին «խոստովանական ցուցմունքից» պարզ է դառնում, որ ֆիասկո ապրած շարժումն ընդամենը  «Նիկոլին հեռացնելու համար» վերսկսված շարժման  հերթական փուլն էր։  Արցախն այստեղ ոչ մի կապ չուներ։ 
 
Արցախի, դրա փրկության հարցը, որը մեզ բոլորիս տանջող  «համազգային ցավ» է, փաստորեն, լիուլի օգտագործվեց   քաղաքական սիմուլյանտների  խմբակի  կողմից և փոխակերպվեց  իշխանազավթման  փորացավի։ Սա   ի՞նչ է, եթե ոչ  անբարոյականություն, քանի որ բարոյականությունը, նույնիսկ քաղաքականությամբ զբաղվողների պարագայում,  ենթադրում է չպղտորել, շահարկման առարկա չդարձնել այնպիսի գաղափարներ, արժեքներ, որոնց  համար ժողովուրդը թանկ գին է վճարել՝ սեփական զավակների արյունն ու մինչև այժմ շարունակվող զրկանքները։ Պարոն Շարմազանովն այս տողերը կարդալուց հետո ենթադրաբար կդիմի քաղաքական կատեգորիաների մասին իր սիրելի տեսությանն ու ասվածին կհակադարձի այսպիսի  մտակառույցով՝   «բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ», կամ էլ՝ «քաղաքականությունը հնարավորի արվեստ է»՝ այսպիսով  արդարացնելով «Նիկոլին հեռացնելու համար» գործի դրված բոլոր մեթոդներն ու հնարները։ Այդ թվում, փաստորեն,  հայրենիքի ՝ Արցախի հարցը։ 

 Շարմազանովի մտքի փայլատակումներն այսքանով չեն ավարտվում։ Նա նշում է նաև, թե «այսօր, երբ պայքարի խրամատը անցնում է նաև խորհրդարանական վերահսկողության ու դիվանագիտության ճակատով՝ հանրապետական պատգամավորները կլինեն այնտեղ։ Կվերսկսվի՞ փողոցային պայքարը՝ մերոնք կլինեն այդ պայքարի առաջին շարքերում։ Անել ամեն ինչ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում՝ սա է ՀՀԿ-ի պայքարի տեսլականը»»։  

 Փաստորեն, պետք էր կես տարի  անիմաստ թափառել, որպեսզի  պարոնայք ընդդիմադիրները հանգեին  եզրակացության, որ մեր երկրի խնդիրների լուծման  բանալիները  Ֆրանսիայի, Ուրուգվայի  կամ հանրապետության որևէ այլ հրապարակում  չեն, այլ՝ խորհրդարանի պատերից ներս և դիվանագիտական ճակատում։  Եվ այսքանը հասկանալուց հետ էլ, փաստորեն, պարոն Շարմազանովը շարունակում է փողոցում թափառելը  դիտարկել «պայքարի տեսլական»՝  փոխարենը մեկընդմիշտ  հրաժեշտ  տա  այդ՝ այլևս  չաշխատող  ու իրենց խորը   ամոթով թողած գործիքին։  

Ելենա Ազատյան


Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: