ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆրանսիան ցույց է տալիս՝ ով է Հայաստանի իրական դաշնակիցը

Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, 2020թ.նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի պահպանման եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձեւը:

 

Այս բանաձևում մի քանի կետով նշվում է նախ, որ Ֆրանսիան խստորեն դատապարտում է  2022թ. օգոստոսի սկզբին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան և 2022թ. սեպտեմբերի 13-ին եւ 14-ին Հայաստանի Հանրապետության տարածքի հարավային շրջանների և հարավ-արևելքի դեմ կրկնված ռազմական ագրեսիան՝ խախտելով Հայաստանի  ինքնիշխանությունը, միջազգային համաձայնագրերը և Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը։

Այս կետում ամենաուշագրավն այն է, որ փաստաթղթի մեջ օգտագործվում է «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին կապող Լաչինի միջանցք» բառակապակցությունը։ Սենատի հրապարակած տեքտի մեջ չկա ԼՀՀ  եզրույթը, բայց կա ԼՀ մայրաքաղաք բառակապակցությունը։ Սակայն մայրաքաղաք կարող է ունենալ պետությունը, անկախ, ազատ, ինքնիշխան, ՄԱԿ անդամ պետությունը։ Հետաքրքիր դետալ էր, բայց պատրանքների գիրկը չընկելու համար չխորանամ, թե սա կարող է ճանաչմանը միտված փոքրիկ խաղ լինել։ Անցնենք առաջ։

 

Բանաձևի ևս մի դրույթով  Ֆրանսիական սենատը կոչ է անում անհապաղ և անվերապահորեն դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից ադրբեջանական ուժերին՝ իրենց ելման դիրքեր։ Կոչ է արվում նաև ապագայում Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը ՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Առավել կարևոր կետերից մեկը Սենատի կոչն է Ֆրանսիայի կառավարությանը՝ վճռականորեն աշխատել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի միջազգային քրեական դատարան՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի, այդ թվում ՝ զանգվածային հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների հետաքննության համար։

Ֆրանսիայի սենատն առաջարկում է ֆրանսիակն կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։ Իսկ ավելի հեռուն գնալով՝ Ֆրանսիայի սենատը  վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը ՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։

 

Հասկանու՞մ ենք մենք արդյոք, թե ինչ են պատրաստ քննարկել ֆրանսիացիները։ Հասկանու՞մ ենք արդյոք, որ ֆրանսիական սենատը՝ առաջարկելով Արցախում բացել հումանիտար գրասենյակ արդեն իսկ առատ հող է ստեղծում ակտիվ գործելու։ Հասկանու՞մ ենք մենք արդյոք, որ այդ դեպքում Ստեփանակերտում կարող է մի գրասենյակ-ներկայացուցչություն բացվել, որի ճակատին փողփողալու է բարեկամ Ֆրանսիայի դրոշը՝ դրանից բխող բոլոր դրական արդյունքներով։ Եվ իհարկե, հասկանում ենք արդյո՞ք, որ բարեկամ ֆրանսիայի օրենսդիրները բարձրացնուն եմ ԼՂ ճանաչման հարցը՝ այդ հարցը հետագայում բանակցային գործիք դարձնելու նպատակով։

Մեծ հավանականությամբ այս առաջարկների մեծ մասը՝ այդ թվում նաև Արցախի ճանաչման հարցը կարող է մերժվել ֆրասիայի գործադիրի կողմից, բայց փաստը միայն, որ Սենատը այս հարցերը դարձնում է քննարկման առարկա՝ դարձնելով դրանք քաղաքական լծակ Հայաստանի ձեռքում, արդեն իսկ հստակեցնում է իրական բարեկամների շրջանակը։ Մեր որևէ դաշնակից, թղթով դաշնակից, լինի Բելառուսը, Ղազախստանը, ՌԴ-ն կամ ՀԱՊԿ մյուս անդամները, անգամ այս բանաձևին մոտ կանգնած հայտարարություն չեն արել։ Ընդհակառակը, ջերմորեն ողջունել ու շնորհավորել են իրենց բարեկամ Իլհամ Ալիևին՝ իբրև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

 

Ֆրանսիայի սենատն իր այս բանաձևով արդեն իսկ բանավեճ է բացում՝ բարձրացնելով դաշնակցային նշաձողը ՀՀ համար, ցուցադրելով, թե ինչպիսին կարող են լինել դաշնակիցները ու ինչպիսին չպիտի լինենք նրանք։ Ֆրանսիան ապացուցում է, որ միայն ցեղասպանված հայ ժողովրդի կողքին չի, որ կանգնած է, այլ այն հայ ժողովրդի, որը պատրաստ է պայքարել հանուն իր իրավունքի։

Այս փաստաթղթի բովանդակությունն արդեն բավարար է՝ գործելու համար, հասկանալու համար, որ այլընտրանք կա։ Իսկ արդյո՞ք այդ այլընտրանքը Արցախում տեսնում են, արդյո՞ք մեր հայրենակիցները, էլիտաները Արցախում գնահատում են այս քայլն ու արդյո՞ք պատրաստ են գործել։ Սա հարց է, որի պատասխանները կարելի է գտնել Արցախի ԱԺ առնվազն երկու հայտարարությունների մեջ։

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: