ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԹԱՎՐԻԶ․․

Թավրիզի շուկան Թավրիզի ամենահին փակ շուկան է, որը 2010 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Առևտրային ճանապարհի վրա գտնվելու շնորհիվ, քաղաքը դարձել էր կարևոր տարածաշրջանային և տարբեր քաղաքակրթությունների հատման կենտրոն: Եվ հենց դա պատճառ դարձավ, որպեսզի քաղաքում ձևավորվի այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող Թավրիզի շուկան:

The Bazar at Tabriz.jpgՀետագա զարգացման ընթացքում այն վերածվեց մեծ կոմպլեքսի, որը տարածվեց մոտ 1 միլիոն քառակուսի մետրի վրա և ունեցավ 4 կիլոմետր երկարությոն: Գտնվելով Թավրիզի կենտրոնում, այս շուկան իրենից ներկայացնում է մի քանի մասնագիտացված խոշոր շուկաների ամբողջություն: Որպես օրինակ` Ամիր շուկան, որը մասնագիտացված է ոսկեղենի առևտրում և Մոզաֆարիեն, որը մասնագիտացված է խալիների, կոշիկների և այլ ապրա

նքների վաճառքում: 16-րդ դարում, երբ Սեֆևյանների մայրաքաղաք դարձավ Թավրիզը, շուկայի համար սկսվեց ծաղկման շրջանը : 17-րդ դարում քաղաքը դադարեց լինել մայրաքաղաք, սակայն չկորցրեց տնտեսական ու առևտրային առումով իր կարևորությունը: Մեր օրերում, չնայած շուկայում մեծ թվով ժամանակակակից առևտրի կենտրոնների ու խանութների առկայությանը, Թավրիզի շուկան շարունակում է պահպանել ոչ միայն քաղաքի, այլ ամբողջ նահանգի տնտեսական կենտրոնի կարգավիճակը: Հատկանշական է, որ Թավրիզի շուկան մի քանի անգամ եղել է քաղաքական կռվների բեմ` 1905-1911 թթ. սահմանադրական հեղափոխության և 1978-1979 թթ. իսլամական հեղափոխության ժամանակ:


Tabriz AmirBZR.jpg

 

 

Շուկան նաև համարվում է նաև մի քանի կրոնական ծիսակատարությունների անցկացման վայր: Շուկայի տարածքում Աշուրայի օրերին մուսուլմանները 10 օր շարունակ անցկացնում են Աշուրայի հիշատակի երեկոներ: Այդ ընթացքում շուկայոմ առևտուրը դադարեցվում է: Կրոնական ավանդույթի համաձայն, Թավրիզի շուկայի հետնամասում կառուցվել են մի քանի մզկիթներ: Դրանցից ամենահայտնին Ուրբաթօրյա մզկիթն է: Ներկայումս շուկայի տարածքում գործում է 28 մզկիթ, 8 դպրատուն, 7 շուկա, հինգ բաղնիք և մեկ մարզասրահ:

ՋՈՒԼՖԱ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական Ջուլֆա քաղաքում վաղուց արդեն հայեր չեն ապրում, սակայն կանգուն են հայկական եկեղեցիները: Արեւելյան Ատրպատական մարզի հայկական կոթողներից երկուսը` Սուրբ Ստեփանոս վանքը և Հովվի վանքը վերջերս են վերանորոգվել իրանական իշխանությունների նախաձեռնությամբ` դառնալով քաղաքի զբոսաշրջային ամենահայտնի վայրերը: Ըստ հայ լրագրողների` Ջուլֆա կատարած այցելության ժամանակ քաղաքի զբոսաշրջային վարչության պետ Հոսեյնե Հոբին պատմեց, որ Արաքս գետի ափին գտնվող Սուրբ Ստեփանոս վանքը տարեկան շուրջ 3 մլն զբոսաշրջիկ է հյուրընկալում:

 

 

 

 

 

Սուրբ Ստեփանոս վանքը 9-րդ դարի հայկական կրոնական համալիրներից է, որը 15 կմ հեռավորության վրա է գտնվում Ջուղա քաղաքից: Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին տեղակայված եկեղեցին 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ: «Մոտ 35 տարի առաջ, իրանական հեղափոխությունից հետո, եկեղեցին գրեթե կիսաքանդ էր, սակայն տարիների ընթացքում պետությունը վերանորոգել է այն: Սուրբ Ստեփանոսը այս տարածաշրջանի պատմամշակութային կետերից է և մեծ կարևորություն ունի տուրիստական տեսնակյունից։ Եթե մինչ վերանորոգումը մոտ 200 հազար մարդ էր տարեկան այցելու այստեղ, ապա վերանորոգումից հետո նրանց թիվը հասել է 3 միլիոնի»,- ասաց Հոբին:

 

Իրանցի մեր ուղեկցորդը պատմեց, որ տարածքում գործում են հինգ հայկական եկեղեցիներ, որոնցից միայն երեքն են վերականգնված, իսկ երկուսը դեռ չեն վերանորոգվել ճանապարհային դժվարությունների պատճառով։

Հաջորդ կանգառը Հովվի եկեղեցին էր, որտեղ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում: Եկեղեցու արտաքին հատվածի շինարարական աշխատանքները մոտենում էին ավարտին, և շուտով գմբեթին էր տեղադրվելու խաչը: Հովվի եկեղեցին, որն իր չափերով էապես զիջում է Սուրբ Ստեփանոս վանքին, կառուցվել է շատ ավելի ուշ` հայ հովիվների կողմից, ովքեր օրվա աշխատանքից հետո չէին հասցնում հասնել Սուրբ Ստեփանոս, և որոշում են ճանապարհին հիմնել փոքրիկ աղոթատեղի:  Արաքսի ափին տեղակայված հայկական կոթողը նորոգումից հետո ընդգրկվելու է Իրանի զբոսաշրջային երթուղիներում:

barseghianrima.wordpress.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: