Մի քարի պատմութիւն
Շահէն Յովսէփեան
Վաղարշապատ քաղաքում, Ս.Գայանէ եկեղեցու հիւսիսային պատի տակ գտնւում է Թեհրանի թեմի առաջին թեմակալ առաջնորդ՝ Վահան արքեպիսկոպոս Կոստանեանի շիրիմը:
Վահան արքեպ. Կոստանեանի շիրիմը
Ծնւել է Վաղարշապատում 1881 թ., նախնական կրթութիւնը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում ապա յաճախելով Գեւորգեան ճեմարան, աւարտել է 1907 թւականին: Ճեմարան յաճախելու ընթացքին, 1905 թ. Մկրտիչ Ա. Վանեցի (Խրիմեան Հայրիկ) կաթողիկոսի (1892-1907 թթ.) օրոք նշանակւում է որպէս Մայր Աթոռի քարտուղար եւ պաշտօնավարել է մինչեւ 1920 թ., ապա ստանձել է տարբեր պատասխանատւութիւններ մինչեւ 1944 թ. երբ ձեռնադրւելով աբեղա ապա վարդապետ, միացել է Մայր Աթոռի միաբանութեանը:
1930ակներին մեծացել էր հայ համայնքի թիւը Թեհրան քաղաքում, որի պատճառով համայնքը դիմում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին, թոյլտւութիւն ստանալու համար անջատւել Իրան-Հնդկաստան թեմից եւ հիմնել նոր թեմ, որը ընդունւում է եւ կաթողիկոսի տեղակալ Գեւորգ արքեպիսկոպոս Չեորեքչեանը մի պատւիրակութեան հետ Թեհրան է ժամանում, կարագաւորելու Թեհրանահայ համայնքի խնդրանքը:
Վահան արքեպ. Կոստանեանը
Կոստանեանը 1944 թ. Հոկտեմբեր 25-ին նշանակւում է Իրան-Հնդկաստան թեմի առաջնորդ եւ Թեհրան է ժամանում 1945 թ. Փետրւար 15-ին, որին Ղալէ Մորղի օդանաւակայարանում դիմաւորում են Թեհրանի հայ համայնքի եկեղեցական ու հասարակական մարմինների ներկայացուցիչները: Իսկ Թեհրանի պատգամաւորական ժողովի որոշումով Կոստանեանը նշանակւում է նաեւ Թեհրանի թեմի առաջին թեմակալ առաջնորդ, որը ըստ կատարւած դիմումի հիման վրայ հաստատւում է կաթողիկոսի տեղակալի կողմից: Ապա Կոստանեանը, որպէս Թեհրանի թեմի առաջնորդ ներկայանում է Իրանի արքա՝ Մոհամեդ Րեզա շահին:
1938 թւականին Խորէն Ա. Մուրադբէկեանի (1932-1938 թթ.) խեղտամահ անելուց յետոյ Ամէնայն Հայոց կաթողիկոսի աթոռը թափուր էր մնացել, մինչեւ 1945 թ, երբ կաթողիկոս է ընտրւում Գեւորգ Զ. Չեորեքչեանը (1945-1954 թթ.), որի օծման առիթով Էջմիածին էր ժամանել Գարեգին Ա. Յովսէփեան (1943-1952 թթ) Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը նաեւ Կոստանեանը որպէս Իրան-Հնդկաստանի եւ Թեհրանի համայնքների թեմակալ առաջնորդ, որը իր հետ Մայր աթոռ էր տարել Թեհրանահայութեան գումարային նւիրատւութիւնը, իսկ վեհափառի համար թանգարժէք գորգ եւ մի աւտոմեքենայ:
Կոստանեանը 1945 թ. Յուլիս 22-ին օծւում է որպէս եպիսկոպոս, ապա վերադառնում Թեհրան: Այդ օրերին արդէն Թեհրանի համայնքը աւարտին էր հասցրել թեմի առաջնորդանիստ Ս.Աստւածածին եկեղեցին, որի օծումը կատարւում է Գարեգին Ա. Յովսէփեան կաթողիկոսի ձեռամբ 29 Յուլիս 1945 թ., Թեհրանի թեմի առաջնորդ՝ Կոստանեանի, Ատրպատականի թեմի առաջնորդ՝ Ներսէս Մելիք Թանգեանի եւ Երուսաղեմի պատրիարք՝ Գեւորգ արքեպիսկոպոս Իսրայելեանի ներկայութեամբ:
Ս.Աստւածածին եկեղեցու օծման օրը
1946 թւականին Կոստանեանը մեկնում է Նոր Ջուղա, ստանձելու համար Իրան-Հնդկաստան թեմի առաջնորդի պարտականութիւնը, որովհետեւ Թեհրանի թեմի համար թեմակալ առաջնորդ էր նշանակւել Ռուբէն եպիսկոպոս Դրամբեանը:
1949 թ. Յունիս 18-ին, կաթողիկոսի կոնդակով Կոստանեանը արքեպիսկոպոսի պաշտօնի է արժանանում:
Իրանում տիրող քաղաքական եւ խորհրդարանում հաստատւած նոր օրենքների եւ ինչու չէ համայնքում տիրող քաղաքական զարգացումների պատճառով պարտադիր է լինում լքել Իրանը 1949 թ. Հոկտեմբեր 22-ին:
Կոստանեանը 1954-5 թթ. Մայր Աթոռի Գերագոյն Խորհուրդի անդամ էր նաեւ 1953-5 թթ. նշանակւում է, որպէս Վրաստանի թեմի առաջնորդ: Նա մահանում է 1960 թ. Մարտի 27-ին, 79 տարեկան հասակում:
Նմանատիպ Լուրեր
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։