ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստան անվան մասին

Վաղ միջնադարից, հայ մատենագրության մեջ Հայք անվան փոխարեն օգտագործվում է Հայաստան անունը: Փորձենք հասկանալ ինչի հետևանք էր մեր երկրի անվան այդ փոփոխությունը: Նախ անդրադառնանք Մեծ Հայք և Փոքր Հայք անվանումներին:

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, երբ կործանվեց Աքեմենյան Պարսկաստանը, հայ զորավարներ Երվանդը և Միհրվահիշտը կազմակերպում են Գավգամելայի ճակատամարտին (մ.թ.ա. 331թ.) մասնակցող հայոց զորքի կանոնավոր նահանջը դեպի 
հայրենիք, Հայքը հռչակելով անկախ և ինքնուրույն թագավորություն: Այնուհետև Հայկական լեռնաշխարհի մեծ մասի թագավոր է հռչակվում Երվանդը, այդ պատճառով երկիրը կոչվում է Մեծ Հայք (Երվանդ 3-րդ, մ.թ.ա. 330-300 թթ.), իսկ Միհրվահիշտը (Միթրաուստես) թագավոր է հռչակվում շատ ավելի փոքր՝ Եփրատից արևմուտք ընկած տարածքում, որն էլ կոչվեց Փոքր Հայք:
Արտաշիսյանների և Արշակունիների ժամանակ Վասպուրականի հարավային շրջանները, Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան շրջանները միասին կազմել են Նոր Շիրական (Նոշիրական) բդեշխությունը կամ նահանգը (ըստ Ագաթանգեղոսի նահանգում կար Շիրական անունով բնակավայր):
Հռոմեական կայսրությունը և Պարսկաստանը հասկանալով, որ իրենցից ոչ մեկը չի կարողանալու նվաճել ամբողջ Հայքը, սկսում են անկայունություն հրահրել երկրում: 375 թ. հռոմեացիների կողմից Պապ թագավորի սպանությունից հետո արքունիքում և երկրում անվստահության մթնոլորտ է ստեղծվում: Եվ՛ հռոմեացիները, և՛ պարսիկները անում էին ամեն ինչ, որ ներքին դժգոհություն ու անմիաբանություն լինի երկրում: Եվ դա հաջողվում է նրանց: Անմիաբան էին նախարարները, որոնք կամ հռոմեական կողմնորոշում ունեին, կամ պարսկական: Անմիաբան էին արքունիքն ու եկեղեցին, անմիաբան էին Արշակունիներն ու Մամիկոնյանները և այլն: Ստեղծելով նպաստավոր պայմաններ, Հռոմեական կայսրությունն ու Պարսկաստանը համաձայնության գալով 387 թ. բաժանում են Մեծ Հայքը:
Այդ բաժանումից հետո Նոր Շիրական նահանգի մեծ մասը միացվել է Պարսկաստանին և կոչվել Պարսկահայք (Պարսկահայք անունը հայ մատենագրության մեջ հիշատակվում է Աշխարհացոյցում):
Մեծ Հայքի բաժանումից հետո հռոմեացի պատմիչները Բյուզանդիային ենթակա Հայաստանի համար օգտագործում են Արմենիա, իսկ Պարսկաստանին ենթակա մասի համար՝ Պերսարմենիա (Պարսկահայք) անունները: Ինչպես նկատում ենք, արդեն կար Պարսկահայք անունով նահանգ: Եթե Պերսարմենիան թարգմանվեր հայերեն, կլիներ անվան կրկնություն: Այս պայմաններում հայ մատենագիրները չցանկանալով օգտագործել Պերսարմենիա կամ Պարսկահայք անվանումը, օգտագործում են Հայաստան անվանումը, որի -ստան բաղադրիչը համարվում է իրանական տեղանվանակերտ մասնիկ (-ստան վերջավորությունը նմանություն ունի խեթական գրավոր աղբյուրներում Հայքի համար օգտագործվող Hajasa անվան -asa տեղանվանակերտ մասնիկի հետ: Նշենք, որ և՛ հայերենը, և՛ պարսկերենը հնդեվրոպական լեզուներ են): Հայաստան անունն առաջին անգամ օգտագործել է Կորյունը /V դարի կես/, այնուհետև Ագաթանգեղոսը /V դար/ և մյուս պատմիչները:
Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում ստեղծված հայոց պետությունը Մեծ Հայք էր կոչվում Արտաշիսյանների /մ.թ.ա. 189 — մ.թ.ա. /ժամանակներից մինչև 387 թ. բաժանումը: Հայկական գրավոր աղբյուրները մինչև 387 թ. բաժանումը ժամանակաշրջանի մասին խոսելիս օգտագործում են Մեծ Հայք անվանումը: Այդ ժամանակաշրջանի հունա-հռոմեական գրավոր աղբյուրները նույնպես օգտագործում են Մեծ Հայք Armenia Maior անվանումը: 387 թ. բաժանումից հետո օգտագործվում են Հայք /հայկական գրավոր աղբյուրներ/ և Armenia /հռոմեական գրավոր աղբյուրներ/ անունները: Աշխարհացոյցում /VII դար/ դեռևս օգտագործվում է Հայք անվանումը:
Միջնադարյան հայ պատմագրության մեջ Հայաստան անունն անընդհատ օգտագործվելով, այնուհետև տարածվում է նաև ժողովրդի մեջ, դուրս մղելով հայոց երկրի հնագույն Հայք անվանումը:
Փոքր Հայքը 387 թ. Հայքի բաժանումից հետո շարունակում էր կոչվել Փոքր Հայք /Armenia Minor/:
Հատված <Պատմություն Արարատ երկրի> աշխատությունից:
ՀԳ Եկեք ավելի հաճախ օգտագործենք մեր երկրի հնագույն ՀԱՅՔ անվանումը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: