ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Առաջին Մունդիալն արաբական երկրում. Ֆուտբոլի ԱԱ-ի մեկնարկին մնացել է 5 օր

Եվ կրկին 4 տարի անց ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր ծայրերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը:

Կատարն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Եվ, գուցե, հենց այս աշխարհի առաջնությունում կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի այն նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` 90 րոպեի ընթացքում համախմբել միլիոններին: Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ առաջին անգամն է, որ արաբական երկրներից մեկը` այս դեպքում Կատարը, ընդունում է Մունդիալը: Բացառիկության տեսանկյունից. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարզադաշտերում, որոնք լինելու են փակ և ունեն հատուկ օդորակման համակարգ: Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր, հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր: Կատարն ասիական երրորդ երկիրն է Հարավային Կորեայից և Ճապոնիայից հետո, որն ընդունում է Մունդիալը և առաջին երկիրը, որն աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար ծախսել է 200 միլիոն դոլար ենթակառուցվածքների և այլն նախապատրաստական գործընթացների վրա: Եվ վերջապես, սա առաջին աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է ձմռանը: Մունդիալի խմբերն ու ֆավորիտները Ֆուտբոլային աշխարհի համար, գուցե, սա կլինի վերջին առաջնությունը, որտեղ մենք կտեսնենք բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից երկուսին` Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուին: Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների ֆավորիտների շարքում միշտ առկա է Մունդիալների 5-ակի հաղթող Բրազիլիայի հավաքականը: Բրազիլացիների համար ֆուտբոլն ավելին է, քան պարզապես մարզաձև. այն ավելի շատ մոտ է ազգային ինքնության: Մասնագետներն աշխարհի առաջնության հաղթողի հիմնական հավակնորդ են համարում նաև Կոպա Ամերիկայի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականին` թիմի ավագ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ: Ֆավորիտների շարքին է դասվում նաև Անգլիայի հավաքականը, որը մնացել է երկրպագուների հիշողության մեջ Եվրոպայի նախորդ առաջնությունում ունեցած տպավորիչ ելույթներով: Աշխարհի առաջնության գործող չեմպիոնը` Ֆրանսիան, ևս հավակնություններ ունի տիտղոսը պահպանելու, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ մի քանի աշխարհի առաջնություններում գործող չեմպիոններն անգամ խմբային փուլի արգելքը չեն հաղթահարել: Լավագույն ազգային ընտրանիների շարքում են Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները, որոնք ինքնատիպ ձեռագիր ունեն և կարող են հասնել ԱԱ-ի կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ: Նիդերլանդներ, Բելգիա, Դանիա և Պորտուգալիա` թիմեր, որոնք Մունդիալում միշտ էլ կարողացել են փոխել խաղի ընթացքը և այս անգամ էլ կարող են: Աշխարհի առաջնության մեկնարկին հաջորդող 28 օրերը լի կլինեն նոր հույզերով ու ֆուտբոլային իրողությամբ: Ֆուտբոլով կապրեն միլիոնները, և այս ամենի եզրափակումը կլինին դեկտեմբերի 18-ին կայանալիք եզրափակիչը: Աշխարհի առաջնությունը մկեկնարկի նոյեմբերի 20-ին՝ Կատար-Էկվադոր խաղով:



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: