ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախը բանակցություններից դուրս թողած Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողը կա՛մ բանից անտեղյակ է, կամ՝ ստախոս

Հ1-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «աղետալի սխալ» էր որակել 1998 թ․-ին Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը։ «Դա աղետալի սխալ էր, որի հետևանքները մինչ օրս կրում ենք: Արցախը պետք է լինի միակ խոսողը ԼՂ խնդրի կարգավորման և ԼՂ հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այո, ես շարունակում եմ մտածել այդպես, որ, այո՛, ԼՂ ներկայացուցիչները պետք է լինեն խոսակցության կողմ. սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է:

Հ1-ին տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «աղետալի սխալ» էր որակել 1998 թ․-ին Արցախը բանակցային գործընթացից  դուրս թողնելը։ «Դա աղետալի սխալ էր, որի հետևանքները մինչ օրս կրում ենք: Արցախը պետք է լինի միակ խոսողը ԼՂ խնդրի կարգավորման և ԼՂ հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այո, ես շարունակում եմ մտածել այդպես, որ, այո՛, ԼՂ ներկայացուցիչները պետք է լինեն խոսակցության կողմ. սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է: Այո՛, մենք կարծում ենք, որ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն: Ավելին ասեմ՝ եթե 1998-ին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց կարգավորվել էր»,-մասնավորապես հայտարարել էր երկրի ղեկավարը։ 

Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելուն, ի դեպ, Փաշինյանը քանիցս է անդրադարձել։  Եվ ի դեպ, սա այն գլխավոր  թեման է, որի շուրջ  ՀՀ առաջին և երկրորդ նախագահների միջև երկար տարիներ կոշտ բանավեճ է  ծավալվել․ առաջին նախագահը փաստերի վկայակոչմամբ ապացուցել  է,  որ Արցախը՝ որպես  բանակցային կողմ,  դուրս է թողնվել իր հաջորդի՝ Քոչարյանի օրոք, վերջինս էլ փորձում է ապացուցել, որ Արցախը դադարել է բանակցային կողմ լինել հենց Տեր-Պետրոսյանի օրոք։

Ինչպես և սպասվում էր՝ Փաշինյանի վերջին հարցազրույցում  հնչած վերոհիշյալ դիտարկմանը  արձագանքել է  երկրորդ նախագահը՝ ի դեմս իր  գրասենյակի համակարգող  Բագրատ Միկոյանի։ Վերջինս Փաշինյանին մեղադրել է ստախոսության մեջ՝ հայտնի կենդանու համառությամբ վերստին պնդելով, թե   «Արցախը բանակցություններից դուրս է թողնվել նրա քաղաքական հոր կառավարման ժամանակահատվածում՝ 1996-1997 թթ, «ինչի մասին կան բազմաթիվ փաստական հրապարակումներ և գործող անձանց ինքնախոստովանական ելույթներ (դրանք բազմիցս հրապարակվել են)»:  Թե ինչ «փաստական հրապարակումների» և «գործող անձանց ինքնախոստովանական ելույթների» մասին է խոսում Միկոյանը՝ հայտնի չէ, քանի որ վերջինս գեթ մեկ այդպիսի ելույթ կամ հրապարակում չի մեջբերում կամ վկայակոչում՝ բավարարվելով մերկապարանոց ճառասացությամբ։ Մինչդեռ, ինչպես ինքն է ձևակերպում՝ Փաշինյանի «քաղաքական հոր» և բազմաթիվ այլ «գործող անձանց» կողմից  ապացուցվել է, որ  ԼՂ-ի՝  հակամարտության կողմի մանդատը  յուրացնողը  կարգավորման գործընթացից  դուրս մղողը  եղել է հենց  Քոչարյանը։    Նշենք, որ երբ 2018 թ․-ին  Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ղարաբաղյան կարգավորման հարցի առիթով  արձանագրեց, թե  «Այն, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994 թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում, և մինչև 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձևաչափով»,  Քոչարյանի գրասենյակը շտապեց  փրփրաբերան մի հայտարարություն տարածել՝ փորձելով   ապացուցել հակառակը, այն, ինչ ևս մեկ անգամ փորձել է Միկոյանը։  Այդ ժամանակ   ի պատասխան Քոչարյանի գրասենյակի գալարումների , «Ilur.am»  կայքում հրապարակվեց մի համապարփակ հոդված, որում արձանագրված են թեմայի վերաբերյալ «ամենատեղյակ մարդկանց վկայություններն ու գնահատականները»։

Մեջբերենք դրանցից մի քանիսը՝ սկսելով ամենաքաջատեղյակից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն 2008 թ․ին հայտարարեց․  «ԼՂՀ-ի հեռացումը բանակցություններից չի եղել համանախագահների որոշումը: Նախքան Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ  նախագահ դառնալը, Ղարաբաղը բանակցային կողմերից մեկն էր, սակայն նրա՝ ՀՀ նախագահ ընտրվելուց հետո որոշում ընդունվեց այն մասին, որ ՀՀ-ն  ավելի լավ կներկայացնի Ղարաբաղի դիրքորոշումները»:

2010թ. մարտին  ֆրանսիացի համանախագահը   հանդես եկավ մեկ այլ պաշտոնական հայտարարությամբ․  «Քոչարյանն է ցանկացել,  որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը»։

Մեկ այլ գործող անձի՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի «ինքնախոստովանական վկայությանը» ծանոթանալը  ևս  օգտակար  կլինի  Միկոյանի և նրա պատրոնի համար։ Ըստ այդմ  «1992թ. սկսած՝ ընթանում էր ակտիվ բանակցային գործընթաց ԵԱՀԽ-ի (այժմյան ԵԱՀԿ-ն-խմբ․) շրջանակներում: ԼՂ-ն մասնակցում էր բոլոր բանակցություններին: 1998թ. բանակցային գործընթացը գործնականում դադարեցվեց: Այսօր վարվում է մաքոքային դիվանագիտություն. ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ժամանում են տարածաշրջան, խորհրդակցում հակամարտող կողմերի հետ, սակայն գործընթացը, որպես այդպիսին, բացակայում է: Այդ գործընթացի շրջանակից դուրս հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները»: Ահա ևս մեկ վկայություն՝ Կարեն Միրզոյան՝ ԼՂՀ ԱԳ նախարար, 2014 թ.․ «Հիրավի, Արցախը եղել է բանակցային գործընթացի լիարժեք մասնակից մինչև 1998 թվականը։ Հետագայում, կապված գործընթացի դինամիկայի հետ, կապված այն փաստաթղթերի փոփոխության հետ, որոնք այդ պահին բանակցային սեղանին էին, և ամենից առաջ՝ Ադրբեջանի դիրքորոշման հետևանքով, Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից»։

Գեորգի Պետրոսյան՝ ԼՂՀ ԱԳ նախարար, 2009 թ.․ «Ղարաբաղյան կողմը ամբողջությամբ անտեսված է բանակցային գործընթացում, այնինչ մինչև 1998 թվականը միջնորդների բոլոր առաջարկներն ուղարկվում էին Հայաստան, Ադրբեջան և Ղարաբաղ, և բանակցություններն ունեին եռակողմ ձևաչափ»:

Եվ վերջապես, թեմային քանիցս անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մասնավորապես 2009 թ․ սեպտեմբերի 18-ի հանրահավաքում առաջին նախագահը հայտարարեց․   «Ի՞նչ պատճառով է ԼՂ կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին։ Առաջին և գլխավոր պատճառը, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության 
կողմի դուրսմղումն է այդ գործընթացից։ 

․․․Մինչև 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաև Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որևէ տարբերակի իրագործման համար։ Այլ կերպ ասած, ԼՂ կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը և ԼՂ-ն լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով։ Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական։ Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է ԼՂ-ին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է։ Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան և Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին և Հայաստանին։ Այսինքն, 1999 թվականից սկսած՝ Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեև դե յուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռք բերված այդ կարգավիճակը։ Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերևս ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի և Արկադի Ղուկասյանի ջանքերով։ Նրանք գործել են բանական հիմնավորում և արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետևանքները ծանր են նստելու Հայաստանի և Ղարաբաղի վրա»։


Քոչարյանի գրասենյակի  համակարգողը «գուգլ»-ից օգտվել չգիտի՞ 

 
Մինչ Քոչարյանի գրասենյակի համակարգողը կծանոթանա հիշյալ վկայություններին, անդրադառնանք նրա մեկ այլ կեղծ պնդմանը, թե՝   «նախագահ Քոչարյանի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները գրեթե միշտ այցելել են Արցախ և տասնյակ անգամներ բանակցություններ են ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ. Փաշինյանի օրոք այդպիսի բան ընդհանրապես չի եղել: Սա փաստում է, որ Արցախը բանակցություններից վերջնականապես դուրս թողեց հենց ինքը»:  Նիկոլ Փաշինյանին ստախսության մեջ մեղադրող Միկոյանը,   մեղմ ասած, շարքային ստախոս է, քանի որ եթե իրեն մի քիչ նեղություն տար ու թերթեր վերջին մի քանի տարվա լրահոսի արխիվը, ապա հաստատ նման աղաղակող սուտ չէր արտաբերի։ Նա,  վստահաբար, կհայտնաբերեր, որ մասնավորապես 2018 թ․ հոկտեմբերի վերջին  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը  Ստեփանակերտում հանդիպումներ են ունեցել ԼՂ  նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ: Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ միջնորդների հետ Բ․ Սահակյանի հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր:  

Մինսկի խմբի համանախագահները ԼՂ իշխանություններին հանդիպել էին նաև 2019-ի մայիսի 28-ին։ ԱՀ նախագահ Բակո  Սահակյանը վերահաստատել էր «պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը»:  ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ևս ընդունել էր տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, շնորհակալություն հայտնել վերջիններիս առաջնագծում տիրող իրադրության կայունացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար, այնուհետև անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող ներկա իրավիճակին։ 
 
Վերջին անգամ  համանախագահները  Արցախ այցելել են 2019 թ․վերջին, դրանից հետո եղավ կորոնավիրուսի համավարակը և դրանով պայանավորված՝ տեղաշարժի սահմանափակումները, հետո՝44-օրյա  պատերազմը: Իսկ այն, թե ինչու  համանախագահները ներկայում չեն այցելում տարածաշրջան, ինչ աշխարհաքաղաքական խոչընդոտների հետևանքով՝ թերևս Միկոյանն ինքնուրույն գլխի կընկնի։

 Նշենք, սակայն, որ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ժամանակ առաջ հայտարարել էր, որ տեխնիկական խոչընդոտներից բացի, «ավելի կարևոր խոչընդոտն Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել համանախագահների այցելությունը տարածաշրջան»։     
Երկրորդ նախագահի գրասենյակը, փաստորեն, համակարգում է ոչ միայն ստախոս, այլև  բանից անտեղյակ մեկը, ուստի կարիք կա, որ  բանիմաց մեկը համակարգի վերջինիս  մտքերը՝ հանրության դատին հանձնելուց առաջ։ Այլապես խայտառակ լինելն անխուսափելի է։
 

Հեղինե Մանուկյան 
 
Աղբյուր՝ civic.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: