ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը։
 
Նշվում է, որ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպում է անցկացվել Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, որին մասնակցել են բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։ Մրցաշարը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ քահանայապետական Scholas Occurrentes հիմնադրամի կողմից։ Խաղից առաջ Հռոմի Պապն ընդունել է ֆուտբոլիստներին, մրցույթի կազմակերպիչներին և նրանց ընտանիքներին։
Նշվում է, որ խաղին մասնակցել են ֆուտբոլային աշխարհում հայտնի անուններ։ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագրով մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, երկրորդ անգամ՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին։
Այս անգամ այն յուրահատուկ հարգանքի տուրք է երջանկահիշատակ ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակին, ով եղել է «Հանուն խաղաղության» մրցույթի կազմակերպման համակիրներից ու ջատագովներից մեկը։
Ընդունելով ֆուտբոլիստներին, որոնց թվում է եղել նաև Հենրիխ Մխիթարյանը, Հռոմի Պապն ընդգծել է, որ նրանք «խաղաղության փոքր սերմեր են պատերազմի ու կործանման աշխարհի մեջ, որտեղ ամենամեծ ներդրումները զենքերի գործարաններում են լինում»։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնք եկել են տարբեր հեռավոր վայրերից, որպեսզի հանուն խաղաղության մեկ խաղ անցկացնեն։
«Սրանք փոքր քայլեր են, բայց խաղաղության սերմեր են, որոնք կարող են աշխարհը փոխել»,- ասել է Հռոմի Պապը։
Մարզիկները Հռոմի Պապին մոտենալու, նրա հետ շփվելու հնարավորություն են ունեցել՝ նրան հանձնելով զանազան նվերներ։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը նրան նվիրել է իր մարզաշապիկը։
Խաղին մասնակցել են այնպիսի անվանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Խրիստո Ստոիչկովը, Ռոնալդինյոն, Ջիանլուիջի Բուֆոնը, Նիկոլաս Բուրդիսոն, Մարտին Դեմիչելիսը, Էրիկ Աբիդալը, Դիեգո Պերոտին, Չիրո Իմոբիլեն, Անտոնիո Դի Նատալեն, Իվան Ռակիտիչը, Ֆաբիո Կանավարոն, Բրունո Ալվեշը, Միրոսլավ Քլոզեն, Հուգո Ալմեյդան, Ռոբերտ Պիրեսը, Սեբաստիան Ֆրեյը, Զամբրոտան և այլք։  
 
Հռոմի Պապի հետ հանդիպման վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել նաև Հենրիխ Մխիթարյանը։ 
«Մեծ պատիվ էր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպելն ու աշխարհահռչակ խաղացողների հետ միասին աշխարհում խաղաղություն հաստատելու նրա գլոբալ ջանքերին նպաստելը»,-գրել է Մխիթարյանը։ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: