Ադրբեջանին միջանցքի տրամադրման պայմանավորվածության մասին խոսում են Ալիևը և Իշխան Սաղաթելյանը․ Չախոյան
Իսկ ՀՅԴ-ի կարակառուն ներկայացուցիչները ջանասիրաբար փորձում են շրջանառության մեջ դնել այն թեզը, թե միջանցքի շուրջ կա բանավոր պայմանավորվածություն։
Ինչ է սա, եթե ոչ հակապետականություն։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Գրառման մեջ նաև ասված է․
«Եվ սա այն դեպքում, երբ ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ միջանցքի շուրջ չկա և չի կարող լինել ո՛չ բանավոր, ո՛չ էլ գրավոր որևէ պայմանավորվածություն։ ՀՀ ինքնիշխան տարածքը մեզ համար կարմիր գիծ է, իսկ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժը պետք է լքի իր օկուպացրած տարածքները։
Հ.Գ․ Ի դեպ, Իշխան Սաղաթելյանի ու մնացյալ դաշնակցականների կողմից բանավոր պայմանավորվածությունների մասին շրջանառության մեջ դրված կեղծ թեզն իրականում ազդակ է, այսպես կոչված, միջանցքի հիմնական շահառուին կամ շահառուներին՝ օգնեք Հայաստանում գանք իշխանության, միջանցքը կտանք, կասենք՝ Փաշինյանն էր խոստացել»։
armtimes.com