ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքվի ռեժիմը շարունակում է Իրանի հետ լարվածությունը

Թեհրանում Ադրբեջանի դեսպանին Իրանի ԱԳՆ կանչելուց հետո, Իլհամ Ալիևի կառավարությունը, պատասխան քայլով, ԱԳՆ կանչեց Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին:

Իրանի դեսպանին կանչելու պատճառը Բաքվի դժգոհությունն է Իրանի Իսլամական Հանրապետության «Հզորություն» զորավարժության անցկացումից: Բաքուն հայտարարել է, որ «Իրանի ԶԼՄ-ները քարոզչություն են իրականացնում Ադրբեջանի դեմ»:

Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ պաշտոնյաները Բաքվում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել են.«Իրանում ապրում են Իլհամ Ալիևի կառավարության հակառակորդները»: Փորձագետներն ասում են, որ Իլհամ Ալիևի կառավարության ​​պաշտոնյաները փորձում են առանց ընթացիկ իրականությունները և հակաիրանական քարոզչությունները նկատի առնելու, ԶԼՄ-ներում Իրանի դեմ զրպարտություններ հնչեցնելով և հակաիրանական քարոզչությյամբ, ուշադրության կենտոնում պահել Իսլամական Հանրապետությանը: 

Կառավարական լրատվամիջոցներում և հետևելով թրքամետ քաղաքականությանն ու  միջազգային սիոնիզմին, Բաքուն անցած ամիսների ընթացքում  Իրանի դեմ տարածքային սպառնալիքներից բացի, փորձել է իր ուժը ցուցադրել  տարածաշրջանային մակարդակով։ Անկասկած Իրանի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության հայտարարած քաղաքականությունը հիմնականում թելադրվում է այլ կառավարությունների կողմից։ Իլհամ Ալիևի կառավարության ​​պաշտոնյաները շուտով կհասկանան, որ այլ երկրներից կախվածության մեջ լինելով, չեն կարող իշխել տարածաշրջանում և սպառնալ այլ երկրներին։

Բաքվի իշխանությունները, հատկապես Ադրբեջանի նախագահը, պաշտոնական հանդիպումներում շարունակում են ստել և ատելություն տարածել Իրանի դեմ։ Ադրբեջանի անկախացումից հետո Ալիևի կողմից այդ երկրի առաջին նախագահ Աբուլֆազլ Իլչիբեյի հայտարարությունների նման հայտարարությունների կրկնությունն ապացուցում է քաղաքական երկու գործիչների կախվածությունը տարածաշրջանի թրքամետ   հոսանքից և միջազգային սիոնիզմից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում թրքալեզու երկրների կազմակերպության նիստի շրջանակուն նոր և վտանգավոր միջամտողական հայտարարություն  է կատարել: Իլհամ Ալիեւն ասել է.«Եկել է ժամանակը նկատի առնելու «թուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրներից դուրս գտնվող մեր հայրենակիցների ազգային ինքնությունը»։ Հարկ է  նշել, որ իրանական ազգային ինքնությունն ու մշակույթը շարունակում են ուղի հարթել Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ղեկավարների համար.և դժվար թե որոշակի հոսանքների հետ կապված որոշ քաղաքական գործիչներ կարողանան խլել Իրանի ժողովրդի ինքնությունն ու պատմությունը։

Ադրբեջանի նախագահն ավելի վաղ Իրանին մեղադրել էր այս երկրի օկուպացված տարածքներում թմրամիջոցներ արտադրելու և տարածելու մեջ։ Այս կեղծ հայտարարությունները ոչ միայն չեն  բխում  Ադրբեջանի  մուսուլման ժողովրդի երկարաժամկետ ազգային շահերից, այլև կարող են վնասել երկրի պետականությանը և տարածքային ամբողջականությանը։

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: