ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի դեմ ԱՄՆ֊ի աջակցությունը ստացած Ադրբեջանը շարունակում է արհամարհական հռետորաբանություն կիրառել տարածաշրջանում . քաղաքագետ

ԱՄՆ -ը, թիրախավորելով Իրանի՝ Ռուսաստանին ռազմական աջակցություն տրամադրելը, փորձում է այն միջազգային համախմբվածությունը, որ կա Ռուսաստանի դեմ, կենտրոնացնել Իրանի դեմ, իսկ Բաքուն իրեն դիրքավորել է որպես հակաիրանական երկիր։ Այս ուղեծրում պետք է Հայաստանը դիտարկի Իրանի հետ վեճում Ադրբեջանին հստակ աջակցող ԱՄՆ-ի ուղերձը և պետք է փորձի ԱՄՆ-ին անկեղծորեն ներկայացնել, թե որ ուղղություններով է Իրանի հետ համագործակցությունը և որ միջանցքի ծրագրի բացառումը և գազի այլընտրանքը կենսական անհրաժեշտություն ունեն իր համար։

Civic-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Պետրոսյանի հետ։

 -ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը,արձագանքելով Ադրբեջան - Իրան վեճին, ասել է, որ Իրանը տարածաշրջանի համար սպառնալիք է, և Վաշինգտոնը կշարունակի աջակցել իր գործընկերներին՝ դիմակայելու Իրանի ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում: Սակայն ԱՄՆ-ն այդպես էլ  չարձագանքեց նոյեմբերի 9-ին Ալիևի հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին, սպառնալիքին, որ ուժով է Հայաստանին պարտադրելու իր ապահանջները ընդունել: 

-Այս հարցը պետք է դիտարկել միաժամանակ մի քանի հարթություններով: Նախևառաջ՝   Իրանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ընդգծված հակառակորդ երկիրն է: ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ Իրանի հանդեպ իր քաղաքականությունը իրականացնելիս փորձել է համախմբել իր համար գործընկերների խումբ, որում տևական ժամանակ որոշակի կարևորություն է ներկայացնում նաև Ադրբեջանը՝ հաշվի առնելով Իրանի հետ սահմանի առկայությունը, իր դաշնակիցներ Թուրքիայի և Իսրայելի հետ սերտ հարաբերությունները: Սրանով է պայմանավորված, որ ԱՄՆ-ն  Իրանի  հետ լարվածության պարագայում  կարևորել է Ադրբեջանի դերակատարումը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքներին չարձագանքելուն, ապա այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի համար հակառակորդ պետություն չէ, որպեսզի Հայաստանին ուղղված սպառնալիքներին ի պատասխան  որևէ դիրքորոշում արտահայտի: Մեծ հաշվով ԱՄՆ –ը տարածաշրջանում Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկում է միևնույն հարթության մեջ, չնայած որ իր էներգառեսուրսների պաշարներով և մատակարարման հնարավորություններով Ադրբեջանի կշիռը շատ ավելին է, քան Հայաստանինը: Թերևս սա է պատճառը, որ դիրքորոշման արտահայտման հարցում կան տարբերություններ:

-Ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը:

-
Ակնհայտ է, որ ուկրաինական ճգնաժամի խորացմամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ը,  թիրախավորելով Իրանի՝ Ռուսաստանին ռազմական աջակցություն տրամադրելը, փորձում է այն միջազգային համախմբվածությունը, որ կա Ռուսաստանի դեմ, կենտրոնացնել Իրանի դեմ: Այս  ուղեծրում պետք է Հայաստանը դիտարկի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հստակ պաշտպանող հայտարարությունը Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությանն ի պատասխան: Եվ կցանկանամ ընդգծել, որ վերը նշածս կարելի է դիտարկել որպես անուղղակի ուղերձ Հայաստանին՝ Իրանի հետ հարաբերությունների խորացման զարգացման հարցում:

 Մյուս կողմից, կարծում եմ՝ Իրանը, այնուամենայնիվ, բավականին մեծ դերակատարում ունի ադրբեջանաթուրքական, հակահայկական հավակնությունները զսպելու առումով,  և Հայաստանը շատ զգուշավոր քայլերով, ծանրակշիռ հաշվարկով պետք է շարունակի օգտագործել Իրանի հետ կապված մանևրելու բոլոր հնարավորությունները և զուգահեռաբար փորձի երկխոսել ԱՄՆ-ի հետ՝ ներկայացնելով իր դիրքորոշումը: Ակնհայտ է ՝ Հայաստան-Իրան հարաբերություներում, համագործակցության մեջ ինչքան որ շահերի բացահայտ համընկնում կա, նույնքան սահմանափակում կա, հատկապես հակաադրբեջանական տիրույթում: Հայաստանը պետք է փորձի ԱՄՆ-ին ներկայացնել անկեղծորեն, թե որ ուղղություններով է այդ համագործակցությունը և ինչ կենսական անհրաժեշտություն ունի իր համար: Առաջինը, օրինակ, Հայաստանի համար կենսական ու անվտանգային նշանակություն ունեցող միջանցքային  որևէ ծրագիր բացառելուն ուղղված քաղաքական ուղեգիծն է, մյուսը՝ բնականաբար, տարածաշրջանին սպառնացող անվտանգային մարտահրավերների պայմաններում որպես գազի մատակարարման այլընտրանքը: Սրանք  նվազ խնդրահարույց ուղղություններն են, որոնց շուրջ աշխատանքները վստահաբար ընմբռնումով կգնահատվի Վաշինգտոնի կողմից:

 -Ըստ Ձեզ՝ ի՞նչով էր պայմանավորված նոյեմբերի 9-ին Ալիևի նման սպառնալիքներով լի հայտարարությունը, մեղադրանքները՝ ուղղված թե´ Հայաստանին,թե´ Իրանին, թե՛Ռուսաստանին և թե´ Արևմուտքին: Ալիևի տխրահռչակ հայտարարությունը կապ ունի՞ Իրան-Արևմուտք հարաբերությունների սրման, ուկրաինական ճակատում Ռուսաստանի անհաջողությունների և այլ աշխարհաքաղաքական գործոնների հետ:  

-Պարզ է, որ Ադրբեջանի նախագահը, հաջող օգտվելով աշխարհում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, բավականաչափ լկտի վարքագիծ է դրսևորում Ձեր նշած բոլոր հնարավոր ուղղություններով: Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում է Արևմուտքին՝որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ներկայացուցիչների՝ մեղադրելով, որ վերջիններս  տասնամյակներ շարունակ, իբր, ոչ մի ջանք չեն գործադրել Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Բացի այդ, անտեսում է նաև  արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տարածաշրջանում իրավիճակը չսրելու, ինչպես նաև շարունակում է արհամարհական հռետորաբանություն կիրառել վերջին շրջանում տարածաշրջանում ակտիվացած ԱՄՆ ջանքերի նկատմամբ, որի շնորհիվ դադարեց սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական էսկալացիան։ Դրա ապացույցը սահմանին կրակոցներն են, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակով՝ ականանետով, որի հետևանքով ունենք նաև վիրավոր: Բաքուն շատ լավ է կարողանում իր օգտին ծառայեցնել մի կողմից՝ Ռուսաստանի ազդեցության  թուլացումից առաջացած վակուումը, մյուս կողմից՝ ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մեջ Իրանին ու Ռուսաստանին ընդհանուր թիրախավորելու միտումը և որպես հակաիրանական բացահայտ խաղացող՝ բարձրացնում է իր գինը և փաստացի ԱՄՆ-ին առաջարկում ուղիղ համագործակցություն հակաիրանական գործողություններ իրականացնելու հարցում։ Այս գործոնները մեծ հաշվով Ադրբեջանի համար հնարավորություն են՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի պրոհայկական քաղաքականությունը բալանսավորելու:

Մյուս կողմից էլ՝ Ալիևի սպառնալիքները, թե նոր պատերազմով կստանա  իր ուզածը, բխում են բանակցություններով իր ուզածը չստանալու մտավախությունից: Բանն այն  է, որ Ադրբեջանը բանակցային ձևաչափերն օգտագործում է իր քաղաքական առավելապաշտական ծրագրերն իրականացնելու նպատակով, և եթե բանակցային որևէ հարթակում չի կարողանում Արցախի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս մղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումների օրակարգից, կամ ենթադրենք՝ բանակցային որևէ ձևաչափում չի կարողանում Հայաստանով միջանցք ստանալու խնդիրը լուծել, եթե չի կարողանում ստանալ սահմանազատումը ադրբեջանա-թուրքական շահերից բխող քարտեզներով իրականացնելու հնարավորությունը, հայտնվում է փակուղում, բնականաբար, օրակարգում է պահում ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների գնով իր խնդիրները լուծելու միջոցը: Այդպես նաև ռազմական գործողությունների դադարեցումն է միշտ փորձում թանկ գնով վաճառել: Ցավոք, ուժով հարց լուծելու, իր սպառնալիքներն իրագործելու համար ունի բավարար հնարավորություններ, բայց  կարողանում է շատ գրագետ ձևով դրանք գործադրել այն ժամանակ, երբ ամենանպատակահարմարն է և արդյունքում կարողանում է մարսել, ինչպես որ վերջին իրադարձություններն է մարսել: Ասեմ, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, ցավոք, գնալով աճում է Ադրբեջանի կողմից նոր ռազմական հարձակում գործելու հավանականությունը:

-Ալիևն իր հայտարարության մեջ անդրադառնալով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ ընդգծել է՝ նրանք այնտեղ ժամանակավոր են տեղակայված, և եթե հայկական կողմը ինչ-որ մեկի վրա հույս դնի, նոր ողբերգության կբախվի։ Վարչապետ Փաշինյանը Ալիևին պատասխանելիս ընդգծել էր, որ դա ազդարարում է Բաքվի՝արցախահայությանը հայրենազրկելու, ցեղասպանելու քաղաքական ծրագրի մասին:

- Այս խոսքը, բնականաբար, ուղղված էր նաև Ռուսաստանին: Խաղաղապահների մնալու հարցը ոչ միայն հայերիս, այլև Մոսկվայի կարևորագույն հարցն է: Այն Մոսկվայի համար մեր տարածաշրջանում քաղաքական լրջագույն ազդեցության միջոց է: Օգտելով ներկայիս  բարենպաստ իրավիճակից՝ Ալիևը առաջ է բերում այս խոսույթը, բայց արդյոք կկարողանա՞ կենսագործել, թե՞ ոչ, պայմանավորված է գլոբալ իրավիճակով. եթե ՌԴ-ն կարողանա հաջողության հասնել Ուկրաինայի դեմ պատերազմում, բնականաբար, շատ արագ կերպով վերադառնալու և ամրապնդելու է իր դիրքերը: Այդ ժամանակ խիստ կասկածում եմ, որ Ալիևը կարողանա դեմ լինել խաղաղապահների մնալուն: Հակառակ դեպքում, այսինքն՝ ՌԴ-ի  պարտության, պահանջելու է, որ խաղաղապահները դուրս գան, ավելին՝ կարող է ստեղծվել իրավիճակ, որ Մոսկվան ինքն կամ դուրս բերի խաղաղապահներին՝ իրավիճակը ավելի չսրելու համար, որովհետև Ադրբեջանը, տեսնելով գլոբալ հարթակում ՌԴ դիրքերի թուլացումը, անընդհատ ռազմական սադրանքների է դիմելու Արցախում  և ՌԴ-ն ստիպված դուրս է գալու: Եվ համաձայն եմ վարչապետի ասածի հետ՝դա միանշանակ ցեղասպանության է հանգեցնելու, և Հայաստանը պետք է իր միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ տանի՝ ձեռք բերելու, նախապատրաստելու մեխանիզմներ, որոնք կբացառեն Ադրբեջանի ցեղասպան գործողությունները Արցախում:


 
Ղազարյան Թամարա


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: