ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից

Ռուսաստանն ինքը չի հրաժարվում իր տարածաշրջանային ներկայությունից ու տարածաշրջանի ստատուս քվոյի երաշխավորի՝ գոնե նոմինալ դիրքից և անընդհատ պնդում է, որ համաձայնությունները պետք է լինեն ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ բանակցությունների ծիրում

«Մենք փորձում ենք տարածք և հնարավորություն ստեղծել երկու կողմերի համար՝ միավորվելու, բացահայտելու իրենց բազում տարբերությունները, և փորձելու դրանք կամրջել: Բայց մենք չէ, որ պետք է նախատեսենք, թե ինչպիսին կարող է լինել երկու երկրների միջև կայուն, համապարփակ խաղաղությունը: Մենք նրանց ստորագրման պատրաստ փաստաթուղթ չենք ներկայացնում»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Բայրամով-Միրզոյան հանդիպումը Վաշինգտոնում։

Սա, կարելի է գնահատել որպես, հայ-ադրբեջանական բանակցությունների ամերիկյան մոտեցման հիմքերի հիմքը։ Չկա ստորագրման փաստաթուղթ, չկա հարկադրանք կողմերի հանդեպ, բայց կա միայն ցանկություն՝ մոտեցնելու, ներդաշնակեցնելու կողմերին։ Փրայսը մեկ այլ տեղ նաև համեմատում է ամերիկյան միջնորդական առաքելությունը Իսրայել-Լիբանան՝ վերջերս համաձայնեցրած սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հետ։ Այդպես Փրայսն անուղղակիորեն ընդունում է, որ ԱՄՆ-ի համար, առնվազն ներկա փուլում, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը որպես տարածքային հակամարտություն է դիտարկվում։ Ավելին՝ ամերիկյան կողմն այդ հակամարտության լուծումը տեսնում է հենց սահմանագծմամբ ու սահմանազատմամբ, հենց տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության շրջանակներում՝ ըստ էության հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի հայության ֆիզիկական անվտանգության հարցը զոհաբերելով իր պետության համար առավել կարևոր շահին՝ հակամարտության վերացմանն ու ՌԴ-ին այդպիսով տարածաշրջանից հեռացնելուն։

ԱՄՆ-ն հրապարակային մակարդակում դիրքավորվում է այնպես, որ իր ներգրավվածությունը պրոցեսում առավելապես խորհրդատվական է, իսկ նպատակը պարզապես հայ-ադրբեջանական հարաբերություններում ուղղակի կապի ապահովումն ու սերտացումն է, բայց լուծումը, ինչպիսին էլ լինի, պետք է մնա կողմերին։ Այս դիտանկյունից, իհարկե, բաց է մնում երաշխիքների հարցը և համաձայնությունների երաշխավորի դերը՝ կլինի դա Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ն։ Մանավանդ, որ Ռուսաստանն ինքը չի հրաժարվում իր տարածաշրջանային ներկայությունից ու տարածաշրջանի ստատուս քվոյի երաշխավորի՝ գոնե նոմինալ դիրքից և անընդհատ պնդում է, որ համաձայնությունները պետք է լինեն ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ բանակցությունների ծիրում։

ԱՄՆ-ն ներկայումս հողեղեն, ռեալ ներգրավվածություն չունի ԼՂ կոնֆլիկտում՝ առնվազն դրա զսպման ու սահմանափակման դիտանկյունից, ուստի ներկայանում են որպես մոդերատոր՝ դրանով ազատելով Ալիևի ձեռքերը կոնֆլիկտում և, ըստ այդմ, նաև՝ բանակցությունների ժամանակ ստանձնած պարտավորություններից։ Դա են վկայում Ալիևի՝ նոյեմբերի 8-ի հայտարարությունները Շուշիում, որտեղ նա սպառնում է Հայաստանին նոր պատերազմով, եթե հայկական կողմը չկատարի իր պարտավորությունները և չհրաժարվի «ռևանշիստական տրամադրություններից»։

Իզուր չէ Ալիևը հիշատակում սեպտեմբերի 13-14-ի ագրեսիան՝ հիշեցնելով իր դիրքային առավելությունն ու հնարավոր սրացման ռիսկերը. «Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։

Այս ամենը տեղի է ունենում ուկրաինական պատերազմի նոր փուլի համատեքստում, երբ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կարծես դուրս են գալիս ծայրահեղական, միջուկային սպառնալիքի բառապաշարից, երբ ԱՄՆ-ում խոսում են Ռուսաստանի համար ելքեր գտնելու մասին։ Մյուս կողմից, մեր տարածաշրջանում ամենևին էլ խաղաղման հեռանկարներ չեն նշմարվում, հատկապես՝ Իրանի դեմ թուրք-իսրայելա-ադրբեջանա-ամերիկյան հնարավոր կոալիցիայի և Իրան-Ռուսաստան համագործակցության համատեքստում։ Իրավիճակը տարածաշրջանում իսկապես պայթյունավտանգ է, և հենց այդ վիճակից է օգտվում Ալիևը դրսում՝ Վաշինգտոնում կամ Սոչիում խոսելով խաղաղության օրակարգից, իսկ ներսում՝ Ադրբեջանում ու տարածաշրջանում, հոխորտալով Հայաստանի և նույնիսկ Իրանի վրա, սպառնալով պատերազմով հասնել իր նպատակին և Հայաստանին պահել չընդհատվող պատերազմների ու ռազմական ներխուժման վախերի մեջ։

Գոռ Մադոյան 

radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: