ՀՄՄ Րաֆֆի համալիրում տեղի ունեցավ Հայ մշակույթի օրվան նվիված միջոցառում

Թվականիս նոյեմբերի 10-ին, Հայ Մշակոյթի Օրվա առթիվ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում տեղի ունեցավ մշակութային միջոցառում:
HAYAZD.COM -Թվականիս նոյեմբերի 10-ին, Հայ Մշակոյթի օրվա առթիվ Թեհրանի Հ․Մ․Մ․ «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում տեղի ունեցավ մշակութային միջոցառում:Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ Արսեն Ավագյանը, Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շահվերդյանը, Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի և Սրբ․ Մարիամ Աաստվածածին Բարեգործական կենտրոնի վարչության և կրթամշակութային հանձնախմբի ներկայացուցիչները, ԹՀԹ Թեմական Խորհրդի, ազգային մարմինների, եկեղեցական խորհրդի, մի շարք հայկական միությունների ներկայացուցիչները և հոծ բազմություն։

Միջոցառմանը բացման խոսքով և ասմունքով հանդես եկավ Լիլիթ Սարդարյանը: Ձեռնարկի բանախոսն էր Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս՝ Քարմեն Ազարյանը: Միջոցառումը հագեցած էր երգով, պարով և երաժշտական գեղեցիկ կատարումներով: Ելույթ ունեցան Միության «Մեղեդի» երգչախումբը՝ Համլետ Խաչատրյանի ղեկավարությամբ և «Գարուն» պարախումբը՝ Կարինե Պետրոսյանի ղեկավարությամբ: Միջոցառման ավարտին փակման խոսքով հանդես եկավ Հ․Մ․Մ «Րաֆֆի» մարզամշակութային համալիրի վարչության նախագահ՝ Վիգեն Մանդանին:


Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: