ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանում հայկական եկեղեցիները վերանորոգվում են նաև Ադրբեջանի սահմանին

Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում` Արաքս գետի աջ ափին՝ Մաղարդա լեռան լանջին գտնվող 9-րդ դարի հայկական Սուրբ Ստեփանոս կամ Մաղարդավանք վանական համալիրը 2008 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անվանման տակ:

Իրանի Իսլամական Հանրապետության  հյուսիսում` Արաքս գետի աջ ափին՝ Մաղարդա լեռան լանջին գտնվող 9-րդ դարի հայկական Սուրբ Ստեփանոս կամ Մաղարդավանք վանական համալիրը 2008 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անվանման տակ:

Սբ. Ստեփանոս  վանական եկեղեցին համարվում է Իրանի «Արաս» տնտեսական գոտու խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը՝ մշակութային համագործակցության ծրագրերի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսաարդյունաբերական գոտու և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ, հայաստանցի ԶԼՄ ներկայացուցիչների համար վերջերս կազմակերպել էր այց դեպի ԻԻՀ:

Այցելելով Սբ. Ստեփանոս  վանական համալիր՝ անհնար է շնորհակալ չլինել մեր հարավային հարևաններին՝ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, ինչպես նաև բարեկարգվել է  համալիրի հարակից տարածքը և ընդհանուր առմամբ ծախսվել է 500 հազար ԱՄՆ դոլար: Տարեկան այստեղ այցելում է մոտ 3 մլն զբոսաշրջիկ:

զբոսաշրջիկ:

9-րդ դարում կառուցված այս համալիրը գտնվում է Իրանի իշխանությունների հոգածության ներքո, և այն աշխարհին ավելի լավ ներկայացնելու համար այժմ իրազեկման աշխատանքներ են տարվում:

Այս պահին եկեղեցին ամրացնելու կարիք ունի, բայց քանի որ  գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, անհրաժեշտ է  թույլտվություն։

Վանքին կից գործում են թանգարան, ցուցասրահ, հուշանվերների խանութ, թեյարան, իսլամական աղոթատեղի:

Թանգարանում պահվում են հայկական մշակույթի նմուշներ՝ կարպետներ, կանանց տարազի աքսեսուարներ, արծաթե վզնոցներ, գոտիներ, դուդուկ, ձեռագործ տիկնիկներ, խաչքարեր, որոնք տարբեր տարիներին թանգարանին նվիրաբերել են Իրանում ապրող հայերը:

«Արաքս» ազատ տնտեսական գոտու զբոսաշրջության պատասխանատուի խոսքով՝ վանական համալիր այցելողներին առաջինը հետաքրքրում է հենց թանգարանը, քանի որ այնտեղ ներկայացված են բավականին բացառիկ նմուշներ:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքն ուսումնասիրելուց հետո մենք շարժվեցինք դեպի 11 կմ  հեռավորությամբ գտնվող Հովվի կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Չոբանի մատուռ:  

Այս եկեղեցին նույնպես տարիներ առաջ վերանորոգվել է և գտնվում է Իրանի կառավարության հոգածության ներքո:

Հովվի մատուռի պահակ Ալի Բեհրուզին 24 ժամ հսկում և պահպանում է տարածքը և  տարածքին վերաբերվում է որպես սրբավայրի:

«Իրանի տարբեր քաղաքներից, Հայաստանից, այլ երկրներից շատ են գալիս այս եկեղեցի, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 1390 թվականից (իրանական թվագրությամբ (2011 թվական)) սկսել եմ պահպանել այս եկեղեցին և տարածքին վերաբերվում եմ որպես սրբավայրի ու պատմական վայրի»,- հայաստանցի լրագրողներին պատմեց Բեհրուզին։

Հովվի մատուռը 1518 թվականին կառուցել են հայ հովիվները, որը դարձել  է նրանց աղոթատեղիներից մեկը։ Եկեղեցին պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին: Հովվի մատուռը գտնվում է Արաքս գետի ափին, որից այն կողմ գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Մատուռը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 2003 թվականի մարտի 8-ին՝ որպես «հայկական վանական համալիր»: 2015 թվականին նորոգվել է տանիքը և գմբեթը: Նույն թվականի ապրիլ ամսին տեղի է ունեցել եկեղեցու օծումը՝ ի հիշատակ հայ նահատակների:

Լիլիթ Դեմուրյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: