ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Դարեհի արձանագրութիւնները հայերի մասին

Շահէն Հովսեփեան
Պարսկական աղբիւրները անվիճելի ապացոյցներ են Հայաստանի եւ հայերի մասին, որոնք սկսած առաջին հազարամեակ Ք.ա.՝ Հայաստանը ոչ միայն ներկայացրել են որպէս մի երկիր, նաեւ նրա բնակչութեան յիշատակել են որպէս ամբողջ Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչ։
            Հայաստանը Աքեմենեան կայսրութեան արձանագրութիւններում յիշատակւել է Արմենիէ անունով, եւ հետաքրքիրն այն է, որ սոյն արձանագրութիւններում Կովկասի լեռներից հարաւ ընկած տարածքները եւս յիշատակելու համար՝ օգտւել են նոյն անունը եւ ոչ թէ՝ Ադրբէյջան, Աղւանք, Ալբանիա, Վիրք, Վրաստան, Աբխազիա եւ այլն անուններ, որտեղ ներկայիս սոյն տարածաշրջանի համար անւանում են Հայաստանի, Ադրբէյջան, Վրաստան Հանրապետութիւններ եւ Արեւելեան Թուրքիա անուններով: Բայց ինչու էր այդ ամբողջ տարածաշրջանը յիշատակւում միայն հայերի անունով, որի սահմանները հիսիսից հասնում էր մինչեւ Դերբենդի Դրունքը, ներկայիս Դաղստանի ինքնավար մարզը։
            Ուսումնասիրելով Աքեմենեան կայսրութիւնից մնացած վիմագիր արձանագրութիւնները պարզւում է, որ կայսրութեան տիրապետութեան տակ գտնւող մի քանի տասնեակ ազգերից ու ցեղախմբերից, միայն այն ժողովուրդների անուններն են յիշատակել, որոնք կամ հզօր են եղել, կամ թէ ունեցել են բարձր քաղաքակրթութիւն, ինչպէս՝ յոյներ, եգիպտացիներ, մարեր, էլամներ, լուդւացիներ եւ այլն։
Աքեմենեան կայսրութեան վաղ շրջանից մեզ յայտնի վիմագիր արձանագրութիւններից, որտեղ յիշատակւած է Հայաստանի եւ հարեւան տարածքների անունը՝ որպէս Արմենիէ, կարելի է ներկայացնել՝ Բիսութունի, Պերսեպոլիսի պատւանդանի հարաւային պատի, Նախշէ Ռոստամի վիմագիր արձանագրութիւնները, Շուշ քաղաքում յայտնաբերւած երկու բաբելերէն արձանագրութիւններ եւ այլն, որոնց մասին հետաքրքրւողը կարող է մանրամասն տեղեկութիւններ գտնել www.livius.org կայքէջից։
Այժմ, որպէս օրինակ, սոյն արձանագրութիւններից կը ներկայացնենք միայն երկուսը, որը պատկանում է Աքեմենեան Դարեհ Ա (522-486 թթ. Ք. ա.) թագաւորութեան շրջանին։
 
                                                                                                                                     Բիսութուն
520-519 թթ. Ք. ա. Աքեմենեան կայսրութիւնում ծագած ապստամբութիւնները ճնշելու առիթով Դարեհը թողել է Բիսութունի ընդարձակ արձանագրութիւնը, որի առաջին սիւնակի վեցերորդ տողում, հին պարսկերէնով Մեդիայի ու Կապադովկիայի կողքին յիշատակել է Արմենիէ անունը, իսկ միւս մասերում յիշատակում է թէ ինչպէս Արմենիէում ծագած ապստամբութեան համար բազմիցս անգամներ բանակ է ուղարկել Հայկական Լեռնաշխարհ:
 
 
                                                                                                             Նախշէ Ռոստամում Դարեհի դամբարանը
 
Միւս արձանագրութիւնը Նախշէ Ռոստամ դամբարանային համալիրի Դարեհ Ա թագաւորի գերեզմանի վերին մասի արձանագրութիւնն է, որտեղ, Եգիպտոսի ու Կապադովկիայի կողքին, յիշատակում է Արմենիէ երկիրը։
 
 
                                                                                                                Ապադանայի հայերի բարձրաքանդակը
Առաւել արձանագրութիւններից ուշագրաւ է Պերսեպոլիս պալատական համալիրի բարձրաքանդակներում, Կովկասի լեռներից հարաւ ընկած ժողովուրդներից միայն հայերի պատկերելը։ Խօսքը Պերսեպոլիսի Ապադանա պալատի արեւելեան աստիճանների 28 ազգերի մասին է, որոնց շարանում հայ պատւիրակութեան բարձրաքանդակն է, որոնք պարսից թագաւորին ձի եւ գինի են ընծայում եւ կարեւորը նրանց տեղադրման հերթականութիւնն է՝ 28 ազգերի մէջ։ Բարձրաքանդակներում հայերը գտնւում են մեդացիներից ու էլամներից յետոյ՝ գրաւելով յոյների, լուդւացիների, բաբելացիների ու եգիպտացիների ներկայացուցիչներից աւելի առաջնակարգ դիրք, որն ապացուցում է Արմենիէի մեծ կարեւորութիւնը՝ Աքեմենեան կայսրութեան համար։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: