ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Սարերու ծնունդ արծիւ յաղթապանծ……» -Եփրեմ Խան (Դաւթեանց, 1868-1912)

Եփրեմ խանը կարգի է բերում Իրանի մայրաքաղաքը եւ ուժային կառույցների բարեփոխումներ անում։ 1910 թ. արդեն Եփրեմ խանը ողջ Իրանի ոստիկանապետն էր։ Երկրի Ժամանակավոր կառավարությունը նրան շնորհում է սարդարի` մարշալի կոչում։ Read more at: https://hhpress.am/aylq/2022/10912/

Սարերու ծնունդ արծիւ յաղթապանծ, Դուն հայ անունին պատիւ գերազանց, Բռնութիւններու հզօր ախոյեան, Ո՛վ անմահ Եփրեմ, կեցցե՜ս յաւիտեան։ Նրան երգեր են նվիրել, փառաբանել հերոսությունը, նրանով հպարտանում են թե՛ հայերը, թե՛ իրանցիները, նրա մասին բարձր կարծիքի են ռուսները, իսկ Ավետիք Իսահակյանը գրել է. «Շապուհների ու հազկերտների, շահ-աբասների ու աղա-մամեդխանների ձիերի սմբակների տակ Հայաստանը մոխրի էր վերածվել։ Բայց այդ մոխրից հառնեց Եփրեմը` իր խիզախ մարտիկների հետ, որոնց նժույգները հաղթական անցան շապուհների ու շահ-աբասների մոխրի վրայով, որպեսզի վերածնվի խաղաղությունը, եղբայրությունը եւ հավասարությունը»։ Մեր հերոսը` Եփրեմ խանը (Եփրեմ Դավթի Դավթյան), ծնվել է Ռուսական կայսրությունում` Շամխորի շրջանի հայկական Բարսում գյուղում` 1868 թ.։  Վաղ հասակից Եփրեմը հաճախ էր գնում Իրան` հայկական համայնքի հետ շփվելու, որտեղ էլ վարակվում է ազգային-ազատագրական խնդիրներով ու մտահոգվում ազատ մարդու ճակատագրով։ Տակավին երիտասարդ` 1889 թ., Եփրեմը գնում է Արեւմտյան Հայաստան, կազմակերպում հայդուկների` պարտիզանական ջոկատ, որոշ ժամանակ հաջողությամբ կռվում թուրք զավթիչների դեմ` Մուշի, Սասունի, Վանի մատույցներում, սակայն երբ 1890 թ. սեպտեմբերին մասնակցում է բժիշկ-ուսանող Սարգիս Կուկունյանի ձախողված արշավանքին (ծրագրվել էր ռուսական Անդրկովկասից մտնել Թուրքիա), հայդուկների մի մասի հետ 1892 թ. ձերբակալվում է եւ Եփրեմը, դատապարտվում, աքսորվում Սախալին, բայց Եփրեմին լավ չէին ճանաչում: Առաջնորդին փակի տակ պահելն անհնար էր. 1895 թ. Եփրեմը խմբակային փախուստ է կազմակերպում. երկու հայ, վրացի ու ռուս 17 օր թափառում են տայգայում։ Հասնելով Թաթարական նեղուց, տայգայում հայթայթած սամույրե մորթիների դիմաց մի լեհի հետ պայմանավորվում են, որ սա իրենց հասցնի Խաբարովսկ։ Վերջապես, 1896 թ. Եփրեմը հասնում է Բաքու, այնուհետեւ տեղափոխվում Թավրիզ, որտեղ արդեն հավաքվել էր իր ջոկատի հայդուկների մեծ մասը։ 1897 թ. Եփրեմը Խանասորի Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ջոկատի կազմում մասնակցում է քրդական մազրիկ ցեղի առաջնորդ եւ թուրքական «Համիդիե» հեծելազորի գնդապետ Շարիֆ-բեկի ցեղի ողջ տղամարդկանց կոտորելուն, որոնք խաղաղ ու անզեն հայ բնակչության ջարդերի հանցակիցներ էին, եւ քանի որ հրամայված էր խնայել կանանց ու երեխաներին, Շարիֆ-բեկին հաջողվում է փախուստի դիմել կնոջ հագուստով, իսկ բեկի երկու հազարից ավելի մարտիկները լիովին ոչնչացվում են։ Հայ ֆիդայիներից զոհվում են քսան հոգի։ Լինելով արմատներով հայ` դիվանագետ, Իրանի լուսավորական շարժման կնքահայր Միրզա Մելքում խանի (Հովսեփ Հակոբի Մելքումյան) գաղափարակիցն ու քաղաքական համակիրը, Եփրեմը 1905 թ. միանում է իրանական սահմանադրական շարժմանը, բացի այդ, նա Ռեշտում ու Թավրիզում հիմնում է ՀՅԴ կուսակցության բաժանմունք, զբաղվում նաեւ լուսավորչական աշխատանքներով, ուսուցչություն անում, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ` մի շարք բարեփոխումներ անում Ռեշտի դպրոցներում։ Հիանալի գիտեր հայերեն, պարսկերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն… Առաջադեմ գործիչը, սակայն, չի սահմանափակվում զուտ լուսավորչական ոլորտով. 1908 թ. հոկտեմբերին Եփրեմ Դավթյանը Էնզելիում ստեղծում է «Փայլակ» կոմիտեն եւ կազմակերպում Կովկասից զինամթերքի փոխադրումը կասպիականի իրանական նավահանգիստ։ Եփրեմին միանալու համար Էնզելի են գալիս 20 հայ եւ 35 վրացի կամավորներ։ Շուտով Էնզելիի քաղաքապետարանի վրա բարձրանում է Հայկական հեղափոխական ֆեդերացիայի դրոշը, իսկ 1909 թ. Եփրեմը գլխավորում է նաեւ Ռեշտի հեղափոխական կոմիտեն, դրան հետեւում է Ղազվինը, հետո Թեհրանը։ Մոհամադ Ալի-շահը գահընկեց է արվում, տարագրվում Օդեսա։ Նրան փոխարինում է 14-ամյա որդին, իսկ 1909 թ. հուլիսի 30-ին Եփրեմ խանը նշանակվում է Թեհրանի ոստիկանապետ։ Շուտով Եփրեմ խանը կարգի է բերում Իրանի մայրաքաղաքը եւ ուժային կառույցների բարեփոխումներ անում։ 1910 թ. արդեն Եփրեմ խանը ողջ Իրանի ոստիկանապետն էր։ Երկրի Ժամանակավոր կառավարությունը նրան շնորհում է սարդարի` մարշալի կոչում։ Տաղանդավոր զորավարը մասնակցել է առնվազն 60 մեծ ու փոքր կռիվների. նրա հրամանատարության տակ կռվողների գերակշիռ մասը հայեր էին։ Եփրեմ խանը զոհվել է 1912 թ. մայիսի 6-ին` Իրանի Համադանի շրջանի Սուրջե գյուղի մերձակայքում տեղի ունեցած կռվում։ Եփրեմի մարմինը հանգչում է Թեհրանի հայկական Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում։

hhpress.am



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: