«Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում» . Ալիևը կրկին սպառնում է
Փորձելով հոխորտալով ու սպшռնալով «բարձր պահել սեփական բանակի մարտական ոգին», Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը ըստ էության հաստատել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերն են шգրեսիվ հարձակում գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ ասելով.
«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։
Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- հավելել է Ալիևը՝ կոչ անելով հետևություններ անել:
Ըստ Բաքվի բռնшպետի՝ Հայաստանը վшխ-ենալու և մտածելու բան ունի, քանի որ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը ռեկորդային կլինեն։