Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Սեպուհ Արք. Սարգսեան

Ուրբաթ, նոյ. 4-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել որի նպատակն էր՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի նշումը:
Parstoday.com - Հայ ժողովրդի կեանքում հոգևոր ու ազգային դաստիարակութիւնը շաղախւած են միմեանց: Այնպէս որ առանց մէկի, միւսը կը լինի պակաս ու թերի: Ցանկացած համայնքի հոգևոր ու ազգային դաստիարակութեան գործում առանցքային դերակատարութիւն ունեն հոգևոր առաջնորդները: Նրանք իրենց գործունէութեամբ կարող են համայքն ուղղորդել դէպի ծաղկում և կամ հակառակը: Աստծոյ իրական ծառան միշտ արթուն է ու զգօն և Բարձրեալի կողմից իրեն տրւած պարտականութիւնը կատարում է ամենայն պատասխանատւութեամբ ու բծախնդրութեամբ: Սակայն նրա գործունէութիւնը հեշտ չէ, քանի որ կան մարդիկ ու խմբեր, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում են նրա գործունէութեան ուղին: Բայց Աստծու ծառան, ապաւինելով իր Տիրոջը, յաղթահարում է այդ խոչընդոտներն ու շարունակում իր ուղին:
Տէր Սեպուհ Արք. Սարգսեան
Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը ծնւել է 1946թ. հոկտեմբերի 26-ին Սիրիայի Գամիշլիի Ճուխայ հայաբնակ գիւղում: Աւազանի անունն է Տիգրան: Նախնական կրթութիւնը ստացել է Գամիշլիի «Եփրատ» ազգային վարժարանում: 1961թ. Հոկտեմբերին ընդունւում է Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանք, որի եօթամեայ շրջանը յաջողութեամբ աւարտելուց յետոյ 1968թ. յունիսի 16-ին ձեռնադրւում է կուսակրօն եկեղեցական վերակոչւելու Տ. Սեպուհ աբեղայ:
1969-1970թթ. յաճախում է Բէյրութի «Սեն Ժոզեֆ» համալսարանը, հետևելու արաբական գրականութեան և իսլամական փիլիսոփայութեան դասընթացների:
1970թ. երջանկայիշատակ Խորէն Ա. կաթողիկոսի կարգադրութեամբ մեկնում է Իրաքի Բասրա քաղաք, որտեղ չորս տարի պաշտօնավարում է որպէս հոգևոր հովիւ միաժամանակ դասաւանդելով հայերէն լեզու, Հայոց պատմութիւն և Կրօն: 1974թ. վերադառնում է Մայր Աթոռ Անթիլիաս: Նոյն տարւայ հոկտեմբերին մեկնում է Հալէպ, տեղի ազգային «Քարէն Եփփէ» ճեմարան, որպէս կրօնագիտութեան ուսուցիչ՝ միաժամանակ վարելու թեմի առաջնորդական փոխանորդի պաշտօնը նաև հայկական ծերանոցի խնամակալութեան տնօրէնութիւնը:
1978թ. մարտին, հոգելոյս Գարեգին Բ կաթողիկոսը Սեպուհ Սրբազանին նշանակում է Հայաստանեայց եկեղեցու կիրակնօրեայ դպրոցների վարիչ-տնօրէն:
1979-1981թթ. մեկնում է Բրիտանիա, որտեղ հետևում է Իսլամութեան և իսլամ-քրիստոնեայ կրօնների յարաբերութեան պատմութեան դասընթացներին՝ ստանալով մագիստրոսի գիտական աստիճան: 1985թ. վեհափառ Հայրապետը, որպէս գնահատութիւն Սեպուհ Սրբազանի կրթական ու կազմակերպչական աշխատանքների, նրան շնորհում է ծայրագոյն վարդապետի աստիճան:
Որպէս կիրակնօրեայ դպրոցների վարիչ տնօրէն՝ Սեպուհ Սրբազանը ծաւալել է բազմաբնոյթ ու բազմաբովանդակ գործունէութիւն: Կազմակերպել է համագումարներ Սիրիաիւմ, Լիբանանում, Կիպրոսում, Հայաստանում և Արցախում: 1990-1992թթ. արդիւնաւէտ գործունէութիւն է ծաւալել Ս. Էջմիածնում՝ կազմակերպելով քրիստոնէական դաստիարակութեան և կրիակնօրեայ դպրոցների աշխատանքները:
Սեպուհ Արք. Սարգսեանը կիրակնօրեայ դպրոցների և քրիստոնէական դաստիարակութեան տնօրէնութեան տարիներին ծաւալել է հրատարակչական լայն գործունէութիւն՝ լոյս ընծայելով բազմաթիւ դասագրքեր, ուղեցոյց-ծրագիր գրքոյկ, Սուրբ գրային ու եկեղեցական հայրերի կեանքը և նկարները:
Սեպուհ Սրբազանի ջանքերով նոյնպէս հրատարակւել են մի շարք կրօնագիտական-բարոյախրատական գրքեր, ինչպէս՝ «Ճանաչենք մեր եկեղեցին», «Զրոյց հաւատացեալ հայորդիների հետ»՝ հեղինակութեամբ Նուպար Սրկ. Պերպերեանի, «Ճրագալոյց»՝ հեղինակութեամբ Շահանդուխտի, «Տէրունական աղօթքը», և «Հոգեյոյզ ցոլքեր» Ա, Բ, Գ, Դ հատորներով՝ իր իսկ հեղինակութեամբ և բազմաթիւ այլ գրքեր:
Սեպուհ Սրբազանը նաև հեղինակն է բազմաթիւ այլ յօդւածների արաբերէն լեզւով, որոնք տպագրւել են արաբական մամուլում և առանձին:
1992-ից 1998թթ. որպէս Դամասկոսի կաթողիկոսական փոխանորդ մեծագոյն ջանքերով կաթողիկոսարանին է վերադարձնում այն կալւածները, որոնք անօրինական կերպով բռնագրաււել էին Կիլիկիոյ կաթողիկոսութիւնից:
1997 թ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառի ձեռամբ ձեռնադրւում է եպիսկոպոս:
1998թ. նշանաւում է Քուվէյթի և Պարսից Ծոցի ափամերձ երկրների կաթողիկոսական փոխանորդ, ապա հազիւ մէկ տարի անց 1999թ. ընտրւում է, որպէս Թեհրանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և ապա՝ առաջնորդ:
Տէր Սեպուհ Արք. Սարգսեանը իր տասնամեայ գործունէութեան ամփոփ զեկուցագրում այսպէս է գրել. «Առաջնորդական պատասխանատու պարտականութեան ստանձնման տասնամեակին, երբ յետադարձ հայեացք եմ նետում անցած տաս տարիների կատարած աշխատանքներին, որոնք բազմազան են ու բազմաբնոյթ նախ, առաջին հերթին Աստծուն փառք եմ տալիս,որ ինձ արժանացրեց իր ժողովրդին ծառայութեամբ իմ կեանքը լիցքաւորելու և երկրորդ՝ շնորհակալութեան և երախտագիտութեան զգացումով լեցուն աղօթում եմ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի համար, որն իր հայրական յորդորներով և պատգամներով հովանաւորեց իմ գործունէութիւնը:
Բնականաբար անուրանալի է նաև համերաշխ գործակցութիւնն ու սրտակցութիւնը իմ թեմի հոգևորական և աշխարհական ժողովականութեան և գործակիցների, որոնց հետ համատեղ գործեցի և շարունակում եմ գործել:
Անցեալ տասը տարիներին իմ գործունէութեան առանցքը եղաւ մեր ժողովրդի և յատկապես նոր սերնդի հոգևոր, ազգային կրթութիւնն ու դաստիարակութիւնը: Աստծոյ Խօսքը ժողովրդին հասցնելը եղաւ իմ տագնապներից մէկը և դեռ մնում է, որովհետև խորապէս հաւատացած եմ, որ Աստծու Խօսքը ոչ միայն մեզ զօրացնում է, այլև լուսաւորում և որպէս միևնոյն ընտանիքի անդամներ առաւել ևս մօտեցնում իրար և հարազատեցնում»:
Վերոնշեալ հիմնական ծրագրի իրագործման համար Սրբազան հայրը սկսել է աշխուժացնել հետևեալ բնագաւառները:
- Քրիստոնէական առողջ դաստիարակութեան ճամբում
Այս աշխատանքը լաւապէս հունաւորելու համար հաստատւել է Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակ:
Հրատարակչական աշխատանքներ
- Սրբազան Հայրը առաջնորդութեան պատասխանատւութիւնն ստանձնելուց իվեր հրատարակել է աւելի քան 40 գրքեր հոգևոր, գրական, եկեղեցագիտական, յուշագրական, կրօնագիտական, աստւածաբանական բովանդակութեամբ:
Հայ գիրքը ժողովրդին հասցնելու հեռանկարով Սեպուհ Սրբազանը կազմակերպել է ամենամեայ «Հայ գրքի ցուցահանդէս-վաճառք» Հայ մշակոյթի և Թարգմանչաց տօների առիթներով:
- Հովւական այցելութիւններ
Յաճախակի այցելութիւններ թեմի բոլոր եկեղեցիներ ու նաև շրջանների եկեղեցիներ:
Տարեկան այցելութիւններ բոլոր դպրոցներ:
Նոր տարւայ առիթով այցելութիւններ չքաւոր ընտանիքներին ու նաև Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքին վիրաւորւածների ու նահատակների ընտանիքներին:
Ամենամեայ աւանդական հանդիպումներ նորապսակ զոյգերի հետ:
- Միջ-եկեղեցական, միջ-կրօնական յարաբերական կեանք
Մասնակցութիւն «Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի Հաւատք և միութիւն» միաւորի և Իսլամ-Քրիստոնեայ երկխօսութեան յանձնախմբի ժողովների՝ որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ:
Մասնակցութիւն միջազգային համագումարների և Միջ-կրօնական միջազգային համագումարների Ռոդոս, Մոսկւա, Փարիզ, Ժնեև, Կատար, Եգիպտոս, Յորդանան, Կիպրոս և այլն:
- Միջ-կրօնական Յարաբերութիւններ
Տեղական մակարդակով՝ Իսլամական մշակոյթի և Միջազգային հաղորդակցութեան կենտրոնի և պետական շրջանակների հետ Սրբազան հայրը մշակել ու շարունակում է մշակել բարեկամական լաւ յարաբերութիւններ, կազմակերպել է իֆթարի երեկոներ և գործնական մասնակցութիւն է բերել Թեհրանում տեղի ունեցող Միջ-կրօնական միջազգային համագումարներին:
- Միջ-եկեղեցական հրատարակութիւնների բաժանմունք
Աստծու խօսքի տարածումը զարկ տալու համար Սրբազան Հայրը Հայ Կաթողիկէ և Հայ Աւետարանական համայնքների հոգևոր առաջնորդների և պատասխանատուների համագործակցութեամբ հիմնել է Միջ-եկեղեցական հրատարակութիւնների բաժանմունք, որի հիմնական նպատակն է Աստծու խօսքը և հոգևոր գրականութիւնը հասցնել մեր ժողովրդի զաւակներին:
Սրբազան Հայրը նաև հեղինակն է հետևեալ գրքերի և դասագրքերի:
Հոգեյոյզ ցոլքեր՝ 4 հատոր
Բարձրեալին կտակը
Կիրակնօրեայ օրրան հայ մանուկի
Քառասնօրեայ պահքն ու Ս. Յարութեան Տօնը
Հայաստանեայց Եկեղեցու ծագումն, զարգացումը Ա-Դ դարեր
Հայաստանեայց Եկեղեցին երէկ և այսօր. արաբերէն
Խղճիս պարտքը Առաքելութեանս սեմին
Քրիստոնէական
Հայ Եկեղեցու պատմութիւն:

Ուրբաթ, նոյ. 4-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի:
Միջոցառման նպատակն էր՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի նշումը:
Միջոցառման նպատակն էր՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի նշումը:
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: