ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը

Ականավոր դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, տեղադրվեց մաեստրոյի արձան-հուշակոթողը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձան-հուշակոթողի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և մշակութային գործիչներ:
Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ երբ տեսել է քանդակի լուսանկարը, ցնցվել է: «Ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր: Նա այսպիսին չէր երևում բեմում: Հիշում եմ Ստաս Նամինի՝ Օհան Դուրյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որում  Դուրյանը փորձի ժամանակ կարճաթև շապիկով է: Նրա բազուկների, այդ մկանուտ, տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ես ցնցվեցի, որովհետև ֆրակով Դուրյանը տեսանելի և ամբողջությամբ հասկանալի չէ: Այդ մերկացած, բազուկոտ ձեռքերի անհասկանալի, բայց միևնույն ժամանակ գրավող շարժումն է Օհան Դուրյանը: Եթե Օհան Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէ»,-նշեց Փաշինյանն ու շնորհավորեց մտահղացման հեղինակին և գաղափարն իրականացնողներին:
 
 
Գաղափարի հեղինակ Վահան Վարդապետյանն էլ հանդիսությունը վերնագրեց «Օհան Դուրյանի երրորդ վերադարձը»: «1957 թվական՝ վերադարձ Խորհրդային Հայաստան, 1991 թվական՝ վերադարձ անկախացած Հայաստանի Հանրապետություն և այսօր՝ 2022 թվականի նոյեմբերի 4՝ վերադարձ երրորդ կամ հավերժական: Աշխարհահռչակ դիրիժոր, մեծ քաղաքացի և մտավորական, իմ իսկ բնութագրմամբ՝ Հայաստանի ամենաազատ և ամենաանկախ քաղաքացի Օհան Դուրյանին ժողովրդի իշխանությունը հավերժ վերադարձրեց Ազատության հրապարակ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածք»,-շեշտեց Վարդապետյանն ու ընդգծեց, որ տեղի ընտրությունը խորհրդանշական է:
Նրա խոսքով՝ կատարողական արվեստի համաշխարհային մեծությունն օպերայի և ֆիլհարմոնիայի մոտ պետք է լիներ: Նա շեշտեց՝ մինչև կյանքի վերջին շունչը Դուրյանը հանուն ժողովրդի ազատության, ինքնիշխանության և անկախության համար էր պայքարում և համաժողովրդական շարժման դիրիժոր էր: «Ֆրանսիայի քաղաքացին, արվեստի և գրականության պատվո ասպետը Ֆրանսիայի հրապարակին այսքան մերձ է և ամենակարևորը, կարծում եմ՝  փառավորվում է Օհան Դուրյանի հոգին, քանի որ այսքան մոտ է իր պաշտելի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմին»,-ասաց նա:
 
 
Օհան Դուրյանի այրին`Ալիս Դուրյանը, երախտագիտություն հայտնեց նախաձեռնողներին ու աջակիցներին գաղափարի և դրա իրագործման համար: Նա խաղաղություն մաղթեց երկրին, իմաստություն՝ ժողովրդին ու նվաճումներ՝ մշակութային և այլ ասպարեզներում:
Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը Օհան Դուրյանին մեր ազգի սյուներից է համարում, կարծում է, որ նա մշակույթի մեծ վարպետ էր: «Հենց այնպես չէ, որ նրան ասում ենք մաեստրո: Շատ քիչ մարդկանց է հնարավոր այդպես ասել: Ցանկացել եմ գլխի, ձեռքերի, ապակե սյուների միջոցով երաժշտություն, ռիթմ ցույց տալ, ներկայացնել Դուրյանի էությունը: Հենց այդպես եմ պատկերացնում Դուրյանին: Անհամեստ թող չհնչի, սակայն, կարծում եմ, ստացվել է: Կարևոր էր, որ Թումանյանի, Սպենդիարյանի կողքին Օհան Դուրյանը ո՛չ մեծ, ո՛չ փոքր երևա»,-նշեց քանդակի հեղինակն ու շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին:
 
 
Օհան Դուրյանի որդի Նարեկ Դուրյանը նշեց, որ Օհան Դուրյանը խիստ հայր է եղել: «Դաստիարակությունն այսօր վերածվել է երկխոսության, որը երեխան է վարում ծնողների հետ: Այդպես չպետք է լինի: Մի ծայրահեղությունից մյուսն ընկնել պետք չէ: Ծնողը պետք է երեխային դաստիարակի ու խիստ լինի: Դա շատ լավ պտուղներ է տալիս: Այդպես եմ կարծում՝ նայելով ինձ: Օհան Դուրյանը շատ խիստ հայր էր, ինչի համար շնորհակալ եմ նրան ու երախտապարտ»,-ասաց դերասանը:
Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց՝ Դուրյանի կյանքը կապված էր Հայաստանի ոչ միայն մշակութային, այլև քաղաքական կյանքի հետ: «Այս հրապարակում օպերային թատրոնն է, որտեղ իր կյանքի մի զգալի մասն է անցկացրել Դուրյանն ու հիացրել է բոլորիս իր արվեստով: Արձանի մեջ շատ էքսպրեսիա կա, ինչը բնորոշ էր մեծ մաեստրոյին: Քաղաքակիրթ է դառնում այն հանրությունը, որը հասկանում է՝ մշակույթն իր կյանքի կարևորագույն մասն է, և ես հույս ունեմ, որ այս արձանն ու երաժշտությունը, որն այստեղ հնչում է, մեզ բոլորիս կդարձնեն ավելի կիրթ, ավելի հանդուրժող, մարդկային, իսկ մաեստրոն կապրի»,-հավաստիացրեց Բաբայանը:
Քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակն Արսեն Պետրոսյանն է:
Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: