ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան

Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փառատոնի գրասենյակից, համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
 
Դիրիժորն է Բրայըն Քասլզ-Անիըն: Մասնակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:
Ծրագրում կլինեն արիաներ՝ հայտնի օպերաներից
 
Հիբլա Գերզմավան համաշխարհային օպերային բեմի ամենապահանջված երգչուհիներից մեկն է։ Իր լուսավոր ու պարզ, էմոցիոնալ ու կրակոտ անհատականության շնորհիվ երգչուհին ստանձնում է ամենահայտնի օպերաների գլխավոր դերերը։ Նա լավագույնս մարմնավորում է իր վերակերտած հերոսուհիների կերպարաները՝ հետևելով ոչ միայն դիրիժորի ուղղորդումներին, այլև սեփական ինտուիցիային: Նա բուռն և հոտնկայս ծափահարությունների է արժանացել Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդեն» օպերայի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Միլանի Լա Սկալա, Բոլշոյ և Մարիինյան օպերային թատրոնների հանդիսատեսի կողմից։
 
Հիբլա Գերզմավայի ստեղծագործական կենսագրությունը հարուստ է պատմական և նշանակալից իրադարձություններով։ Նա 2001 թվականին հիմնել է «Հիբլա Գերզմավան հրավիրում է ...» երաժշտական փառատոնը, որը տարիների ընթացքում ընդլայնել է իր սահմանները՝ հասնելով Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոններ, Վիեննայի Մուզիքվերայն համերգասրահի ոսկյա դահլիճ, Նյու Յորքի Քարնեգի համերգասրահ և Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաք:
2014 թվականին երգչուհին մասնակցել է Սոչիի օլիմպիադայի փակման արարողությանը՝ կատարելով «Օլիմպիական վալս» եզրափակիչ երգը։
 
Վիրտուոզ վոկալիստ Հիբլա Գերզմավան ելույթ է ունենում օպերային լավագույն բեմերում, ինչպես նաև նվաճում է աշխարհի փոքր բեմերի սրտերը: Հիբլա Գերզմավան համերգային ծրագրերով շրջագայել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Իսրայելում և ողջ Ռուսաստանում։ Նա երգել է Փարիզի Շատլե թատրոնում և Ելիսեյան դաշտերում, Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Տեատրո դե Լիսեո օպերայում, Վալենսիայի Ռեյնայում, Սոֆիայի արվեստի պալատում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Տոկիոյի Բունկա Կայկան համերգային սրահում, իսկ Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական բեմում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: