Հայաստանում Սաադիի գրական մրցանակը շնորհվել է իրանական ստեղծագործությունների լավագույն թարգմանիչ Էդվարդ Հախվարդայանին
Այս արարողության ժամանակ Հայաստանում Իրանի մշակութային խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային անդրադառնալով հայ թարգմանչների ջանքերին՝ ասաց.«Այս թարգմանիչների գոյության շնորհիվ հայերը բախտ են ունեցել ծանոթանալու իրենց բարեկամ և հարևան երկրի մշակույթին, գրականությանը և քաղաքակրթությանը»:
Հայ նշանավոր թարգմանիչ և այս մրցանակի դափնեկիր Էդվարդ Հախվարդյանի իր ելույթում, գնահատելով այս ուղղությամբ քայլեր ձեռնարկող մյուս թարգմանիչների ջանքերը հույս հայտնեց, որ հայ թարգմանիչների երիտասարդ սերունդը մոտ ապագայում կարժանանա այս արժեքավոր մրցանակին:
Իրանահայ բանաստեղծ, նկարիչ և թարգմանիչԷդվարդ Հախվարդյանը ով պարսկերենից հայերեն է թարգմանել ավելի քան 20 ստեղծագործություն, Հայաստանի նշանավոր թարգմանիչներից է։
Նրա թարգմանված գործերից են Սուրբ Ղուրանը, Սոհրաբ Սեփեհարիի, Ֆորուղ Ֆարոխզադի, Ղեյսար Ամինփուրի, Մուսա Գարմարոդիի, Ահմադ Շամլուի բանաստեղծությունների ժողովածուն և Նադեր Էբրահիմիի, Սադեղ Հեդայաթի, Հոշանգ Գոլշիրիի պատմվածքները և այլն։
/parstoday.com