ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի զարգացումն ու առաջընթացը չեն դանդաղի սպառնալիքներով և պատժամիջոցներով

Նշելով, որ Իրանի փառապանծ ժողովուրդն իսլամական հեղափոխության միջոցով իր օրակարգում ներառել է բռնակալության ու գաղութատիրության դեմ պայքարն ԻԻՀ նախագահը նշել է. «Առանց Իրանի համաձայնության, տարածաշրջանում որևէ հավասարում իրականություն չի դառնա»:

Ուրբաթ օրն Իրանում Իմպերիալիզմի դեմ պայքարի օրվան նվիրված երթի ժամանակ, նշելով, որ ԱՄՆ-ն այսօր իմպերիալիզմի խորհրդանիշն է, Էբրահիմ Ռայիսին հավելել է. «ԱՄՆ-ն լավ գիտի, որ Իրանը տարածաշրջանում ազդեցություն ունի, և որ առանց Իրանի համաձայնության, տարածաշրջանում որևէ հավասարում իրականություն չի դառնա»:

Ռայիսին  հավելել է. «Մենք տեսնում ենք թե դուք ինչ արեցիք Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդների հետ ազատության անվան տակ: Մենք տեսնում ենք այդ երկրների պայմանները, տեսնում ենք, թե ինչպես եք ստրկացրել ազգերին ազատության և ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ, սակայն իմացեք, որ ինչպես մի շարք երկրների, այդ թվում՝ Սիրիայի դեպքում, Իրանում նույնպես դա հնարավոր չէ»:

Արձագանքելով Ջո Բայդենի՝ Իրանում անկարգություններին հովանավորող հայտարարություններին, Ռայիսին նշել է, որ ԱՄՆ-ն ​​առաջատար է պատերազմների և արյունահեղության մեջ և ոտնահարում է ազգերի շահերը՝ իր շահերն ապահովելու համար: Նրա խոսքով. «ԱՄՆ նախագահն ասաց, թե իրենք ցանկանում են ազատել Իրանը, բայց Իրանը 43 տարի առաջ ազատվեց և  այլևս նարնց գերին չէ ու երբեք այլևս «կթու կով» չի լինի»:

Ռայիսին հավելել է. «Իրանցի երիտասարդները տարածաշրջանում և աշխարհում առաջատար են և Իրանի զարգացումն ու առաջընթացը չեն դանդաղի սպառնալիքներով և պատժամիջոցներով»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանի հզորությունը միայն հրթիռների ու ռազմական հզորության մեջ չէ, մեր հզորությունը նոյեմբերի 4-ի երթին միլիոնավոր մարդկանց ներկայությունն է»:

/parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: