ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան, կատալոնական «Բարսելոնա»-ի երկարամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստն այս մասին գրել է սոցցանցերի իր էջերում:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության նոյեմբերի 5-ին կայանալիք «Բարսելոնա»-«Ալմերիա» հանդիպումը վերջինն է լինելու Պիկեի համար:
 
Իր հայտարարության մեջ Պիկեն նշել է, որ ֆուտբոլը, «Բարսելոնա»-ն, երկրպագուները իրեն տվել են ամեն ինչ, իսկ հիմա եկել է ժամանակը, որպեսզի այս ճամփորդությունը իր ավարտին հասնի: «Ես միշտ ասել եմ, որ «Բարսելոնա»-ից հետո որևէ այլ թիմում չեմ լինի, և ահա, թե ինչպես է դա լինում: «Նոու Կամպ» մարզադաշտում այս շաբաթվա խաղը վերջինը կլինի ինձ համար: Ես կդառնամ մշտական երկրպագու, ես կաջակցեմ թիմին: Ես «Բարսելոնա»-ի հանդեպ սերը կփոխանցեմ իմ երեխաներին: Եվ դուք գիտեք ինձ, վաղ, թե ուշ՝ ես կվերադառնամ»,- ասել է Պիկեն: 
 
Պիկեն «Բարսելոնա»-ի ակադեմիայի սան է: 2004/08 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, 2006/07 վարձավճարով խաղացել է «Սարագոսա»-ում, իսկ 2008 թվականից «Բարսելոնա»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստներից է: Պիկեն հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում: Ընտրանու կազմում դարձել է 2010 թվականի աշխարհի և 2012 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն: «Բարսելոնա»-ի կազմում 8 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը, 7 անգամ` արքայական գավաթը, 6 անգամ Իսպանիայի Սուպերգավաթը, երեք անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել, նույնքան անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության հաղթող:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: