ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայերն Իրանում

Իրանն աշխարհի հնագույն պետություններից է, որի 2500-ամյակը տոնվել է 1971 թ-ին: Դա Աքեմենյան տերության տարեդարձն էր, որի կազմի մեջ էր մտնում այն ժամանակ նաև Հայաստանը:

Իրանը նաև հնագույն մշակույթ ունեցող երկիր է, փիլիսոփայական մտքի հուշարձանը «Ավեստան» է, որտեղ արտացոլված են նաև հնդ-իրանական ցեղերի տիեզերագիտական պատկերացումները: Իրանը փիլիսոփաներ Ավիցեննայի (Աբու Ալի իբն-Սինա), Սուհրավերդիի, պոետներ Ֆիրդուսու («Շահնամե»), Օմար Խայամի, Նիզամի Գյանջևիի, Սաադիի, Հաֆեզի, Ռուդաքիի և այլ հայտնի մարդկանց հայրենիքն է:
 
Հայերն Իրանում
Պարսկաստանի հետ հայերի տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերը հատկապես սերտացել են Պարթև Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում (II–III դարեր): Հայկական առաջին գաղթավայրերն այստեղ կազմավորվել են 360–370-ական թվականներին, երբ Սասանյան Շապուհ II թագավորը հազարավոր հայերի բռնությամբ գաղթեցրել է Իրան (Խուզիստան և այլուր): Այդ բռնագաղթը շարունակվել է նաև հետագայում. հիշատակելի է առանձնապես 1604–05 թթ-ի բռնագաղթը՝ «մեծ սուրգունը», երբ շահ Աբբաս I-ը Իրան բռնագաղթեցրեց շուրջ 300 հզ. հայ՝ նրանց բնակեցնելով հատկապես մայրաքաղաք Սպահանի շրջակայքում, որտեղ նրանք հիմնեցին Նոր Ջուղա քաղաքը՝ ի հիշատակ իրենց հայրենի Ջուղայի (այժմյան Նախիջևանի տարածքում): Հայերն այստեղ զբաղվել են գինեգործությամբ, հյուսնությամբ, ոսկերչությամբ, ակնագործությամբ. արքունական հռչակավոր ոսկեգործ վարպետներից էին Թադևոս Առաքելյանը, Ստեփան Եդիգարյանը, Առաքելը, Ծերունը և ուրիշներ, շատերը մասնակցել են երկրի ներքին և արտաքին առևտրին. ազդեցիկ ուժ են եղել Սաֆրազյան, Շահրիմանյան, Վելիջանյան, Խաղդարյան, Նազարբեկյանց, Թումանյան, Շահգելդյանց առևտրական տները: Իրանահայերն անժխտելի դեր ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում. նշանավոր դեմքերից են Միրզա Մելքում խանը, Ենիկոլոպյանները, Դավիթ խան Դավթյանը և ուրիշներ: Իրանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում է ծնվել մեծանուն գրող Րաֆֆին:
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո, Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ կետի (մտցվել էր ռուս գրող- դիվանագետ Ա.Ս. Գրիբոյեդովի առաջարկությամբ) համաձայն, 1828–30 թթ-ին Իրանից շուրջ 45 հզ. հայ վերադարձել է Երևանի և Նախիջևանի նահանգներ: 1946–47 թթ-ին և հետագայում իրանահայերի հայրենադարձությունը շարունակվում էր, բայց Իրանի հայ համայնքը ցայսօր գոյատևում է և ներկայումս Մերձավոր ու Միջին Արևելքի ամենախոշոր (շուրջ 80 հզ.) հայ համայնքներից է: Հայերը բնակվում են հիմնականում Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, Ուրմիայում, Ահվազում, Սալմաստում, Ղազվինում, Ռեշտում և այլուր: Հայաստանյայց առաքելական եկեղեցին Իրանում ներկայումս ունի 3 թեմ՝ Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի: Գործում են հայ առաքելական, կաթոլիկ ու ավետարանական եկեղեցիներ, որոնցից 8-ը` միայն Թեհրանում: 
Դեռևս XVII դարի 30-ական թվականներին Խաչատուր Կեսարացու նախաձեռնությամբ Նոր Ջուղայում բացվել է հայկական բարձրագույն դպրոց, որը կոչվել է նաև համալսարան կամ ճեմարան: Իրանահայ համայնքում բոլոր եկեղեցիներին կից գործել են դպրոցներ, իսկ առաջին աշխարհիկ դպրոցները բացվել են XIX դարի կեսերին (1833 թ-ին՝ Նոր Ջուղայում, 1835 թ-ին՝ Թավրիզում, 1870 թ-ին՝ Թեհրանում): Առավել հայտնի են Նոր Ջուղայի Ազգային կենտրոնական (1883թ.), Թավրիզի Արամյան (1851թ.), Հայկազյան-Թամարյան (1875թ.), Թեհրանի Հայկազյան (1870թ.) դպրոցները: Ներկայումս երկրում գործում են ավելի քան 25 ազգային դպրոցներ և մանկապարտեզներ: Կան նաև 30-ից ավելի հայկական կազմակերպություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հայապահպանությունն է: Իրանում առաջին հայերեն պարբերականը՝ «Շավիղը», 1894թ-ին Թեհրանում հիմնադրել և առաջին խմբագիրն է եղել հայտնի թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանը: Մինչև օրս հրատարակվել են ավելի քան 80 անուն հայերեն պարբերականներ:
Թեհրանի և Սպահանի համալսարաններում կան հայագիտական ամբիոններ:
Իրանահայերը որոշակի ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային, այլև իրանական մշակույթի տարբեր ոլորտների՝ գրականության, թատրոնի, կինոարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, ճարտարապետության զարգացման գործում: 1920-ական թվականներին Ե. Ավետիսյանը Թավրիզում ստեղծել է Իրանի բալետի առաջին ստուդիան, որը 1945 թ-ին փոխադրվել է Թեհրան, վերածվել պարարվեստի դպրոցի: Իրանում կինոգործի սկզբնավորողները եղել են հայ արվեստագետները: 1912 թ-ին Արտաշիր խանը (Պատմագրյան) Թեհրանում բացել է Իրանի առաջին կինոթատրոնը: Առաջին գեղարվեստական ֆիլմը նկարահանել է Ավանես (Հովհաննես) Օհանյանը («Աբին և Ռաբին», 1930 թ.):


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: